հայ ճարտարագետ From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Ալեքսանդրի Աբրահամյան (մարտի 9, 1912[1][2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 11, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, ռադիոէլեկտրոնիկ, ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
Աբրահամ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1912[1][2] Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 11, 1988 (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան[1] և ՀԱՊՀ[1] |
Գործունեության ոլորտ | ռադիոտեխնիկա[1][2] |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1936)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1964) |
Ինչով է հայտնի | ԽՍՀՄ-ում՝ առաջին գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծող |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայտնի է որպես ԽՍՀՄ-ում առաջին՝ Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծող[3]։
Աբրահամ Աբրահամյանը ծնվել է 1912 թվականի մարտի 9-ին, Կարսում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Երկար տարիներ ապրել է Խարկովում։ 1947-1967 թվականներին Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում (ХНУВС) զբաղվել է ինժեներական, գիտա-մանկավարժական աշխատանքով։ 1964 թվականին պաշտպանել է դոկտորականը։
1967-1969 թվականներին Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոընդունման սարքերի ամբիոնի, 1969 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր է եղել։ Զբաղվել է իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր և գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով։
Աբրահամյան Աբրահամյանի գլխավորությամբ նախագծվել և շահագործման է հանձնվել Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրը (ԽՍՀՄ-ում՝ առաջինը)[4]։ Այդ համալիրի գործող մոդելը ցուցադրվել է 1976 թվականին Բուենոս Այրեսում (Արգենտինա) Հայկական ԽՍՀ ազգային ցուցահանդեսի տաղավարում։ Մոդելի լամպերը պատրաստվել են հայկական Արզնիի բյուրեղապակուց։ Շատրվաններն արժանացել են արտասահմանյան մամուլի բարձր գնահատականին։
1978 թվականին Աբրահամյանի թիմը պարգևատրվել է ՀԽՍՀ-ի պետական մրցանակով՝ գիտության և տեխնիկայի բնագավառում[5]։ Աբրահամյանը հետագայում մշակել է Երևանի «Երրորդ մասի» հրապարակի շատրվանների նախագիծը։ Բացի դրանից, մշակել է ձայնագունային երգեհոնի նախագիծը՝ Կամերային երաժշտության տան համար։
«Երգող շատրվանների» բացումից հետո Աբրահամյանի թիմը հայտեր է ստացել՝ ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից։ Հայ ինժեներների անմիջական մասնակցության շնորհիվ մի քանի տարվա ընթացքում «երգող» և «պարող» շատրվաններ են բացվել նաև Բաթումիում (Ծովափնյա զբոսայգի), Մոսկվայում, Սոչիում, Խարկովում (Շևչենկոյի անվան քաղաքային զբոսայգում, 1977)[5][6] և այլուր։
Գիտնականը հետազոտել է տեսողության խանգարման խնդիրները և մշակել է աչքի հարմրվողական մկանների մարմնամարզություն (Երևանի բժշկական ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնում)։ Նա զբաղվել է բևեռացված ջրի (այսպես կոչված «կենդանի ջուր»[7]) մարմնի վրա օգտակար ազդեցության ուսումնասիրությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.