Արզնի
գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արզնի գյուղ, առողջարանային գյուղ Հայաստանում, Կոտայքի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արզնի (այլ կիրառումներ)
Գյուղը հիմնվել է 19-րդ դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009)[2], հիմնականում՝ ասորիներ։
Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով[3]։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։
Remove ads
Բնակչություն
Արզնիի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տնտեսություն
Արզնիից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը։ Գյուղում կա թանկարժեք քարերի մշակման գործարան։
Պատմամշակութային կառույցներ

Արզնիում են գտնվում Սբ. Կարապետ (XVII-XVIII դարեր), Սբ. Մարիամ Աստվածածին (XIX դար), Սբ.Պողոս-Պետրոս (XVIII-XIX դարեր) եկեղեցիները և VI դար եռախորան կանգուն եկեղեցին։
Ասորիներն ունեն իրենց եկեղեցին։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են հին քարե դարի և նեոլիթի նյութեր։
Պատմական ակնարկ
Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսային կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը։ Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։ Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։
Remove ads
Ավանդություն
Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։ Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի[7][8][9][10]։
Հայտնի արզնեցիներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads