From Wikipedia, the free encyclopedia
Ագնես Մոնիկա (բեմական անունն ամբողջությամբ Ագնես Մոնիկա Մուլյոտո ինդոն.՝ Agnes Monica Muljoto) հուլիսի 1, 1986[1], Ջակարտա, Ինդոնեզիա, ինդոնեզացի երգչուհի և նկարչուհի, երեք մանկական ալբոմի հեղինակ, վարել է մի շարք մանկական հեռուստածրագրերի։
Ագնես Մոնիկա անգլ.՝ Agnez Mo | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Ջակարտա, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Մայրենի լեզու | ինդոնեզերեն և անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն[2] |
Ազդվել է | Բրիթնի Սփիրս, Ալիշա Քիզ, Մադոննա, Բիյոնսե և Մայքլ Ջեքսոն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ, պարուհի և գործարար |
Ծնողներ | մայր՝ Jenny Siswono? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | agnezmo.com |
Agnes Monica Վիքիպահեստում |
2003 թվականին Ագնեսը թողարկել է մեծահասակների համար նախատեսված իր առաջին ալբոմը And the Story Goes անվանումով, որի շնորհիվ նրա անունը նորից հնչել է ինդոնեզական երաժշտական աշխարհում։ Հայրենիքում ունեցած հաջողությունը նրան ներշնչել է, և նա իր առաջ նպատակ է դրել՝ ճանաչում ստանալ միջազգային հարթակներում։ 2005 թվականին թողարկված՝ Whaddup.. '?! երկրորդ ալբոմի ժամանակ Ագնեսի ուշադրությունը գրավել է ԱՄՆ-ից երգչուհի Կիտ Մարտինը։ Ագնեսը Թայվանում նկարահանվել է նաև ասիական երկու հեռուստասերիալում՝ «Հիվանդանոց» և «Ռոմանտիկան Սպիտակ տանը»[4]։
Երկու տարի անընդմեջ Ագնեսը շահել է Սեուլում տեղի ունեցած երաժշտական փառատոնում՝ 2008 և 2009 թվականներին, երրորդ ալբոմի՝ Sacredly Agnezious (2009) ժամանակ նա հանդես է եկել որպես երգի հեղինակ և պրոդյուսեր։ 2010 թվականին նա նշանակվել է ինդոնեզական կուռքերի շոուում՝ որպես մրցավար։ Նա նաև դարձել է Լոս Անջելեսում կայացած «American Music Awards 2010»«» Կարմիր գորգի մասնակիցներից մեկը։
Գործարար հաջողություններին զուգահեռ Ագնեսը համարվում է Ինդոնեզիայի ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհին։ Նա շահել է 17 (Anugerah Musik Indonesia), 8 (Panasonic Awards), 5 (Nickelodeon Indonesia Kids Choice Awards), և 4 (MTV Indonesia Awards) մրցանակ։ Բացի այդ նա եղել է Ասիայում թմրամիջոցների դեմ պայքարի «դեսպան,» և (MTV EXIT) «դեսպան»՝ մարդկանց առևտրի դեմ պայքարում։
Նա պայմանագիր է ստորագրել ԱՄՆ «Sony Music Entertainment» ընկերությանը պատկանող ձայնագրման ստուդիայի հետ։ Նրա միջազգային առային երգը "Կոքս շիշ" թողարկվել է 2013 սեպտեմբերին, մեկ անգամ ևս թողարկվել է 2014 թվականի սկզբին՝ Sony Music ընկերության կողմից, որտեղ երևում են ամերիկացի ռեպերներ Timbaland-ը և TI-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.