Internet Movie Database

From Wikipedia, the free encyclopedia

Internet Movie Database
Remove ads

Internet Movie Database (IMDb, թարգ.՝ Համացանցային Ֆիլմադարան), համացանցում կինեմատոգրաֆի խոշորագույն տվյալների բազան է և կայքը։ Այն մասամբ լրացվում է կամավորներով, ինչը որոշ չափով նման է վիքի-սկզբունքին։ Բազայում հավաքված են տեղեկություններ ավելի քան 450 000 ֆիլմերի և հեռուստասերիալների, այդ թվում՝ մոտ 2 000 000 դերասանների, ռեժիսորների և կինոյի այլ մասնագետների մասին։

Սկսած 1998 թ. IMDb տվյալների բազային տիրում է Ամազոն ընկերությունը։ IMDb գրեթե բոլոր տեղեկությունները գտնվում են անվճար մուտքում, IMDb.com կայքը գործում է անվճար ծրագրային ապահովման հիման վրա (Apache, Perl և այլն)։ Ըստ «Alexa» ռեյտինգային գործակալության գնահատման IMDb.com կայքը մշտապես գտնվում է Միջազգային ոստայնի հարյուր ամենաայցելվող կայքերի խմբում։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads