ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Դուգլաս Դրայվեր (անգլ.՝ Adam Douglas Driver, նոյեմբերի 19, 1983[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[6], ամերկացի դերասան։ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի» և «Տոնի» մրցանակների թեկնածու։
Ադամ Դրայվեր անգլ.՝ Adam Driver | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1983[1][2][3][…] (40 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, University of Indianapolis? և Mishawaka High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հոլանդա-ամերիկացի, գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի, շվեդական ծագումով ամերիկացի և British Americans? |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ամուսին(ներ) | Joanne Tucker?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դրայվերը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Նա ունի անգլերեն, իռլանդական, շոտլանդական, գերմանական և հոլանդական արմատներ[7]։ Ադամը հաճախում էր Միշավոկի միջնակարգ դպրոցը և ավարտել է այն 2001 թվականին։ Մասնակցել է մի քանի դպրոցական բեմադրությունների և եղել է լավագույններից մեկը դպրոցանական երգչախմբում։
Հետո Դրայվերն ընդունվել է ծովային հետևազորի կորպուս, որտեղ ծառայել է 2 տարի և 8 ամիս[8][9]։
Սովորել է Ինդիանապոլիսի համալսարանում, մինչև Ջուլյարդական դպրոց ընդունվելը 2005 թվականին, որտեղ նա սովորել է դրամայի մասում և ավարտել բակալավրի աստիճանով 2009 թվականին[10]։ 2010 թվականին նա դեբյուտել է բրոդվեյական բեմի վրա «Միսիս Ուորենի մասնագիտությունը» բեմադրության ժամանակ, ինչից հետո սկսել է կարիերան հեռուստատեսության և կինոյի մեջ։
Դրանից հետո նա հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջ․ Էդգար», «Լինկոլն» և «Լյուին Դևիսի մեջ» ֆիլմերը, մինչև «Հետո ապրեք ինքներդ» ֆիլմում գլխավոր դեր ստանալը[11]։
2014 թվականին սեպտեմբերին ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր դերասանական մրցանակը «Սոված սրտեր» իտալական դրամայում իր աշխատանքի համար[12]։ 30-ամյա դերասանը հաղթել է իր հիմնական մրցակիցներին՝ Ալ Պաչինոյին, Ուիլեմ Դեֆոյին, Մայքլ Քիթոնին։
2015 թվականին լայն հռչակ է ստացել «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացում» ֆիլմի թողարկումից հետո[13]։ 2019 թվականի հունվարի 22–ին առաջադրվել է «Օսկար» մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում (Սև կլանականը ֆիլմ)[14]։
2013 թվականին Դրայվերը ամուսնացել է դերասանուհի Ջոեն Տաքերի հետ[15]։ Նրանք մեկ որդի ունեն[16]։ Զույգը ապրում է Բրուքլինում Moose անունով շան հետ[17]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Դուք չգիտեք Ջեքին | You Don’t Know Jack | Գլեն Սթեթսոն |
2010 | Օրենք և կարգ | Law & Order | Ռոբի |
2011 | Ջ․ Էդգար | J. Edgar | Վալտեր Լայլ |
2012 | Օրենք և կարգ․ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Ջեյսոն Ռոբերթս |
2012 | Գեյբի | Gayby | Նիլ |
2012 | Չի թափահարել, այլ խորտակվել է | Not Waving But Drowning | Ադամ |
2012—2017 | Աղջիկներ | Girls | Ադամ Սաքլեր |
2012 | Ֆրենսիս Հա | Frances Ha | Առյուծ |
2012 | Լինկոլն | Lincoln | Սեմյուել Բեքվիտ |
2013 | Կապույտ թռչուն | Bluebird | Ուոլտեր |
2013 | Լյուին Դևիսի մեջ | Inside Llewyn Davis | Էլ Կոդի |
2013 | Փոխաբերություններ | Tracks | Ռիք Սմոլան |
2013 | F աշխարհը | The F Word | Ալան |
2014 | Հետո ապրեք ինքներդ | This Is Where I Leave You | Ֆիլիպ Օլթման |
2014 | Մինչ մենք երիտասարդ ենք | While We’re Young | Ջեյմի |
2014 | Սոված սրտեր | Hungry Hearts | Ջուդ |
2015 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացում | Star Wars: The Force Awakens | Կայլո Ռեն |
2016 | Հատուկ կեսգիշերվա | Midnight Special | Փոլ Սեյվեր |
2016 | Փաթերսոն | Paterson | Փաթերսոն |
2016 | Լռություն | Silence | հայր Ֆրանցիսկո Գարպե |
2017 | Լոգանի բախտը | Logan Lucky | Քլայդ Լոգան |
2017 | Աստղային պատերազմներ․ Վերջին Ջիդայներ | Star Wars: The Last Jedi | Կայլո Ռեն |
2018 | Մարդ, ով սպանել է Դոն Կիխոտին | The Man Who Killed Don Quixote | Տոբի Գրիսոնի |
2018 | Սև կլանականը | BlacKkKlansman | Ֆլիփ Ցիմերման |
2019 | Հաշվետվություն | The Report | Դենիել Ջոնս |
2019 | Մահացածները չեն մահանում | The Dead Don’t Die | Ռոնալդ Փեթերսոն |
2019 | Ամուսնական պատմություն | Marriage Story | Չարլի Բերբեր |
2019 | Աստղային պատերազմներ․ Սքայուոկեր․ Հարություն | Star Wars: The Rise of Skywalker | Կայլո Ռեն |
TBA | Աննետ | Annette |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.