Ֆաբերժեի ձու From Wikipedia, the free encyclopedia
«Ազովի հիշողություն» (ռուս.՝ Память Азова), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1891 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։
Ազովի հիշողություն | |
---|---|
Ստեղծման թնական | 1891 |
Պատվիրատու | Ալեքսանդր III |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | արևաքար, սուտակ, ալմաստ, ոսկի, պլատին, Ծովակն և թավիշ |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[1] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
«Ազովի հիշողություն» կայսերական ոսկերչական ձուն պատրաստած է մեկ ամբողջական արևաքարից։ «Ազովի հիշողությունը» ստեղծվել է Լյուդովիկոս XV ոճով։ Այն պատված է ռոկոկո ոճի ոսկե նուրբ գեղազարդերով՝ դրվագազարդված ադամանդներով և ոսկե ծաղիկներով։ Ոսկյա լայն եզրանաշխը՝ ձվի երկու հատվածների միացման տեղում, զարդարված է սուտակով և երկու ադամանդով։ Ձվի ներսի հատվածը պատված է կանաչ թավիշով[2]։
Ձվի անակնկալը դրա մեջ թաքցրած Ռուսական կայսերական նավատորմի «Ազովի հիշողություն» հածանավի մանրակերտն է։ Այն պատրաստված է կարմիր ու դեղին ոսկուց և պլատինից։ Որպես պատուհաններ օգտագործվել են մանր ադամանդներ։ Նավակը տեղադրված է տակդիրի վրա, որը պատրաստված է ծովակնից՝ ջրի տեսք ապահովելու նպատակով։ Նավախելին փորագրված է «Ազով» անվանումը։ Տակդիրն ունի ոսկե շրջանակ, որի ծայրին ագուցած է օղակ՝ ձվից հեշտությամբ նավակը դուրս հանելու նպատակով[2]։
«Ազովի հիշողություն» ձուն պատրաստվել է գահաժառանգ Նիկոլայ II-ի և Մեծ Իշխան Գեորգի Ռոմանովի ճանապարհորդության հիշատակին, որը կատարվել է «Ազովի հիշողություն» հածանավով դեպի Հեռավոր Արևելք՝ 1890 թվականին։ Ճանապարհորդությունը տեղի է ունեցել ապագա արքայի ծնողների խորհրդով, որպեսզի նրանց մտահորիզոնը ընդլայնվեր, բացի դրանից, Գեորգի Ռոմանովի մոտ տուբերկուլոզ կար, իսկ երկարատև ճամփորդությունը էլ ավելի խորացրեց հիվանդությունը։ Ճապոնական Օցու քաղաքում միջադեպ գրանցվեց՝ մահափորձ Նիկոլայի հանդեպ, որի ժամանակ մի շարք վնասվածքներ ստացավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.