Մոնակոյի իշխան From Wikipedia, the free encyclopedia
Ալբեր I (նոյեմբերի 13, 1848[1][2][3][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Ֆրանսիա[4] - հունիսի 26, 1922[1][5][2][…], Փարիզ, Ֆրանսիա), Մոնակոյի տասնմեկերորդ իշխանը 1889-1922 թվականներին, սերում է Գրիմալդիների դինասիայից։
Ալբեր I ֆր.՝ Albert Ier | |
Կրթություն՝ | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | օվկիանոսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 13, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանի օր | հունիսի 26, 1922[1][5][2][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Թաղված | Սուրբ Նիկոլասի մայր տաճար |
Դինաստիա | Գրիմալդիներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Albert Honoré Charles Grimaldi[4] |
Հայր | Կառլ III |
Մայր | Antoinette de Mérode? |
Ամուսին | Mary Victoria Douglas-Hamilton? և Alice Heine? |
Զավակներ | Louis II, Prince of Monaco? |
Պարգևներ | |
Իշխան Ալբերը ծնվել է 1848 թվականին Փարիզում։
Դառնալով չափահաս Ալբերը ծառայություն է սկսել Իսպանիայի ռազմա-ծովային նավատորմում, որտեղ մի քանի տարի ծառայել է որպես շտուրման։
Ֆրանս-պրուսիական պատերազմի ժամանակ ծառայել է ֆրանսիական նավատորմում, մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Ավելի ուշ, հետաքրքրվելով օվկիանոսագիտությամբ, շատ մեծ ուժեր է ներդրել այդ գիտության բնագավառում, ակտիվորեն մասնակցելով զանազան ծովային արշավների։ Բացել է Արքայադուստր Ալիսի ծանծաղուտը։
Պատերազմի ավարտից հետո թողնելով զինվորական ծառայությունը, Ալբերը ուսումնասիրել է Համաշխարհային օվկիանոսը։ Նա անձամբ մասնակցել է քսանութ արշավի Ատլանտյան օվկիանոսում և Միջերկրական ծովում։ Նա ստեղծել է մի շարք գործիքներ, որոնք նախատեսված են Համաշխարհային օվկիանոսի ուսուցման գործընթացների համար։ Իշխան Ալբերի արշավների կազմում աշխատել են աշխարհագրագետներ, բուսաբաններ, կենդանաբաններ։ Արշավաների արդյունքները ամփոփվեցին Ալբերի «Նավաստու ճանապարհը» գրքում։
Հետագայում իշխանը հիմնել է Օվկիանոսագիտության հայտնի ինստիտուտը, որը ներառում էր հայտնի օվկեանարիումը։ Ալբերը հետաքրքրվում էր նաև հնէաբանության խնդիրներով և Փարիզում հիմնադրել է Հնէաբանության մարդու ինստիտուտը։
Ալբերը եղել է պացիֆիստ և շատ ջանքեր է ներդրել միջազգային ասպարեզում իր հայացքների ճանաչման համար։ Մասնավորապես, նա հիմնադրել է Մոնակոյի Միջազգային ինստիտուտը, որը պետք է ծառայեր արբիտրաժային դատարանի կոնֆլիկտային միջազգային խնդիրներին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ալբերը բազմիցս կոչ է արել գերմանական կայսր Վիլհելմ II-ին չսկսել ռազմական գործողությունները։ Պատերազմից հետո Մոնակոն հայտարարեց իր չեզոքության մասին։
Արքայազնի երկրորդ կինը հսկայական ֆինանսական աջակցություն ցույց տվեց իշխանական գանձարանին, և Ալբերտը կնոջ կապիալի շնորհիվ կարողացավ Մոնակոն դարձնել Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը։ Իշխանությունում կառուցվեց օպերային թատրոն և ստեղծվեց հայտնի բալետի խումբ Սերգեյ Դյագիլևի ղեկավարությամբ։ Ալբերը եղել է նաև Մոնտե Կառլոյի ավտոմոբիլային մրցարշավի հիմնադիրը, որը մեծ թվով զբոսաշրջիկների էր գրավում։ Ինչպես նաև Ալբերը սկիզբ է դրել ֆիլատելիայի արքայական ընտանիքի գործունեությանը և հիմնել է այժմյան թանգարանում ներկայացված հայտնի նամականիշները։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ալբեր I Մոնակոյի փոստային նամականիշի վրա | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.