Ալբուֆեյրա
From Wikipedia, the free encyclopedia
Ալբուֆեյրա (Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[alβuˈfɐjɾɐ]]] ( լսել)), ծովափնյա քաղաք, նավահանգիստ և նույնանուն համայնքի կենտրոն Պորտուգալիայի ծայր հարավում՝ Ալգարվե մարզի Ֆարո շրջանում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Զբաղեցնում է 140,66 քառակուսի կիլոմետր տարածք[2][3]։ Ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 40.828.[4], 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 44 158[5], բուն քաղաքինը՝ 2001 թվականին՝ 13.646[6], 2016 թվականին՝ մոտավորապես 31 հազար[7]։ Ամռան ամիսներին, սուրբծննդյան և ամանորյա տոնակատարությունների օրերին բնակչության թիվը հասնում է երեք հարյուր հազարի։ Չորս ենթաշրջանի բաժանված համայնքը[8] բազմաթիվ գրավիչ լողափեր ունի Ատլանտյան օվկիանոսի ափին։ Հարմարավետությամբ, ցերեկային ու գիշերային կյանքի բազմաթիվ հրապույրներով Ալբուֆեյրան հազարավոր զբոսաշրջիկների, հանգստացողների է գրավում։ Ընդ որում՝ Եվրոպայի այլ երկրներից եկածների քսան տոկոսից ավելին այդ հրապույրները ճաշակելուց հետո գերադասում է մշտական բնակություն հաստատել Ալբուֆեյրայում[9]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ալբուֆեյրա | |||||
պորտ.՝ Albufeira | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Ներքին բաժանում | Guia?, Ferreiras?, Albufeira e Olhos de Água? և Paderne, Albufeira? | ||||
Հիմնադրված է | 1504 թ. | ||||
Մակերես | 140,57 կմ² | ||||
ԲԾՄ | 22 մետր | ||||
Բնակչություն | ▲44 168 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | 289 | ||||
Փոստային դասիչ | 8200 | ||||
Պաշտոնական կայք | cm-albufeira.pt(պորտ.) | ||||
| |||||
Cheerfulway կայքէջի կազմակերպած քվեարկության արդյունքներով Ալբուֆեյրան ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ապրելավայր[10]։