խորհրդային և ռուս դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Եվգենևնա Յակովլևա (ռուս.՝ Александра Евгеньевна Яковлева, իրական ազգանունը` Իվանես (Иванес), հուլիսի 2, 1957[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2022[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի, հասարակական և քաղաքական գործիչ, երկաթուղագործ։ Հետագայում զբաղեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Արագընթաց հաղորդակցության տնօրինության փոխտնօրենի պաշտոնը[3]։ 2012 թվականից «Յաբլոկո» քաղաքական կուսակցության Կալինինգրադի տարածաշրջանային բաժանմունքի նախագահն է[4]։
Ալեքսանդրա Յակովլևա ռուս.՝ Александра Евгеньевна Яковлева | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1957[1] |
Ծննդավայր | Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 1, 2022[2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1978) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, railway worker և գործարար |
Ամուսին(ներ) | Վալերի Կուխարեշին և Ալեքսանդր Նևզորով |
Ալեքսանդրա Յակովլևան ծնվել է Կալինինգրադ քաղաքում։ Իր Յակովլևա ազգանունը նա վերցրել է պապից[5]։ Մանկության տարիներին հաճախել է պարի դպրոց, սովորել երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ 1978 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը։
1980-ական թվականներին նա խորհրդային կինոյի հանրաճանաչ դերասանուհիներից մեկն էր։ 1979 թվականին նկարահանված «Անձնակազմ» խորհրդային առաջին ֆիլմ-աղետում, Լեոնիդ Ֆիլատովի հետ միասին նա նկարահանվել է էրոտիկ անկողնային տեսարանում, որը ԽՍՀՄ կինեմատոգրաֆում եզակի դեպքերից էր[6]։
1993 թվականից Ալեքսանդրա Յակովլևան հեռացել է կինոաշխարհից[7]։ Մինչ 1997 թվականը զբաղվել է հասարակական գործունեությամբ, զբաղեցրել Կալինինգրադ քաղաքի մշակույթի և զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի և Կալինինգրադի քաղաքապետի տեղակալի պաշտոնները։ 2016 թվականին նա հայտարարել է, որ վերադառնում է դերասանի մասնագիտությանը։ Նույն թվականի սեպտեմբերին ընտրվել է Կալինինգրադի պատգամավորների քաղաքային խորհրդի անդամ[8]։
Ալեքսանդրա Յակովլևայի առաջին ամուսինը դերասան Վալերի Կուխարեշինն էր։ Ունի երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի[9]։ Երկրորդ ամուսինը լրագրող և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովն էր[10][11], իսկ երրորդ ամուսինը` էստոնացի պարաշյուտիստ Կալյու Աասմյաեն։ Վերջինիս հետ նա ծանոթացել է 1984 թվականին, «Պարաշյուտիստները» կինոնկարի նկարահանումների ժամանակ[12]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1979 | Անձնակազմ | Экипаж | Թամարա |
1980 | Երկրորդ ծնունդ | Второе рождение | Տանյա |
1980 | Լողում են ծովափղերը | Плывут моржи | դրվագ |
1980 | Աղմկահարույց պատահար Բրիքմիլում | Скандальное происшествие в Брикмилле | Մոնիկա Թվիգ |
1981 | Երիտասարդ Ռուսաստան | Россия молодая | Տաիսիա Ռյաբովա |
1982 | Տարածություն խուսավարման համար | Пространство для манёвра | Լենա Բելոզյորովա |
1982 | Արցունքները կաթում էին | Слёзы капали | Լյուսիա |
1982 | Կախարդները | Чародеи | Ալյոնա Սանինա |
1982 | Մոնոմախի գլխարկը | Шапка Мономаха | Իվաննա Միխայլովնա |
1983 | Երիտասարդ մարդիկ | Молодые люди | Սաշա |
1984 | Հույսի ութ օր | Восемь дней надежды | Լյուսիա |
1984 | Եղբայրներից կրտսերը | Меньший среди братьев | Ալլա |
1984 | Հրամայված է վերցնել կենդանի | Приказано взять живым | Սաշա Աստախովա |
1984 | Ուրվականների մոտ գերի | У призраков в плену | Վալյա |
1984 | Պարաշյուտիստները | Парашютисты | Զինաիդա Գոստիլովա |
1985 | Սկսի՛ր սկզբից | Начни сначала | Լերա |
1985 | Պարահրապարակ | Танцплощадка | Սաշա |
1986 | Ներիր | Прости | Նատաշա |
1987 | Սպիտակ անեծք | Белое проклятье | Կատյա |
1987 | Փնտրում եմ կյանքի ընկեր | Ищу друга жизни | Մաշա Պանկովա |
1987 | Մարդը Կապուցինների ծառուղուց | Человек с бульвара Капуцинов | միս Դիանա Լիթլ |
1987 | Եվ վաղն ապրել | И завтра жить | Իրինա |
1988 | Ֆանտաստիկ պատմություն | Фантастическая история | կուրֆյուրստի դուստրը |
1988 | Ձարխոտի կարմիր գույնը | Красный цвет папоротника | Խելգա |
1989 | Բարձր արյուն | Высокая кровь | մուգ ակնոցով կին |
1989 | Լուսավոր անձնավորություն | Светлая личность | Ռիտա Խարիտուլինա |
1990 | Գոլ Սպասովյան դարպասներին | Гол в Спасские ворота | Լյուդմիլա |
1990 | Չգնդակահարված երաժշտություն | Неотстрелянная музыка | Օլյա |
1991 | Ժանգ | Ржавчина | - |
1991 | Յատրինսկի վհուկը | Ятринская ведьма | անառակ կին |
1992 | Շահի ադամանդները | Алмазы шаха | Օլեսյա |
1993 | «Աննա Կարենինա» լաստանավը | Паром «Анна Каренина» | Ժենյա |
2016 | Անձնակազմ | Экипаж | Թամարա Իգորևնա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.