1990
տարեթիվ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
1990 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է երկուշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1990 թվականն է, XX դարի 90-րդ տարին։
| Գրիգորյան օրացույց | 1990 MCMXC |
| Հուլյան օրացույց | 1989—1990 (հունվարի 14 -ից) |
| Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7498—7499 (սեպտեմբերի 14-ից) |
| Հռոմի հիմնադրումից սկսած | 2742—2743 (մայիսի 4-ից) |
| Հայկյան տոմար | 4482—4483 (օգոստոսի 11-ից) ՏՆՁԲ—ՏՆՁԳ |
| Հրեական օրացույց |
5750—5751 ה'תש"ן — ה'תשנ"א |
| Իսլամական օրացույց | 1410—1411 |
| Չինական օրացույց | 4686—4687 己巳 — 庚午 դեղին օձ — սպիտակ ձի |
| Եթովպական օրացույց | 1982—1983 |
| Հին հնդկական օրացույց | |
| - Վիկրամ սամվատ | 2046—2047 |
| - Շակա սամվատ | 1912—1913 |
| - Կալի յուգա | 5091—5092 |
| Իրանական օրացույց | 1368—1369 |
| Բուդդայական օրացույց | 2533 |
Remove ads
Իրադարձություններ
- Հունվարի 13 -19 - հայերի ջարդեր Բաքվում
- Հունվարի 17 -19 - ռազմական գործողություններ Արարատի շրջանի Երասխ գյուղի շուրջ հայկական կամավորական ջոկատների և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև
- Հունվարի 20 - Բաքվի «Սև հունվար»
- Մայիսի 27 - զինված ընդհարում հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զորքերի միջև Երևանում։ Զոհվել են 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ
- Հունիսի 20 - ԳՖՀ խորհրդարանը որոշում ընդունեց մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելու մասին
- Օգոստոսի 23 - Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին
- Սեպտեմբերի 6 - ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը (թերթի առաջին համարը լույս տեսավ նույն թվականի հոկտեմբերի 9-ին)
- Դեկտեմբերի 25 - Համացանցի ծննդյան օրն է։ Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը
Remove ads
Ծնունդներ
- Հունվարի 18 - Նաչո Ֆերնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Փետրվարի 4 - Զաք Քինգ, ամերիկացի կինոռեժիսոր, ձայնային դերասան և ինտերնետային անձնավորություն
- Փետրվարի 5 - Դալտոն Մորեյրա Նետո, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Փետրվարի 5 - Դմիտրի Անդրեյկին, ռուս շախմատիստ, գրոսմայստեր։
- Փետրվարի 7 - Դենի Ռոուզ, Ձախ Պաշտպան
- Փետրվարի 24 - Աննա Դովլաթյան, հայ դերասանուհի, երգչուհի և պարուհի
- Մարտի 8 - Ասիեր Իլիարամենդի, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Մարտի 8 - Ռեմի Կաբելյա, ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան
- Մարտի 15 - Նորայր Գյոզալյան, հայ ֆուտբոլիստ, հարձակվող
- Ապրիլի 9 - Քրիստեն Ստյուարտ,ամերիկացի դերասանուհի
- Ապրիլի 10 - Բեն էյմոս, անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ
- Ապրիլի 15 - Էմմա Վաթսոն, Անգլիացի դերասանուհի և ֆոտոմոդել
- Ապրիլի 20 - Լու Հան, չինացի երգիչ, դերասան, EXO կորեաչինական խմբի նախկին անդամ
- Ապրիլի 28 - Անահիտ Կիրակոսյան, հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի
- Մայիսի 13 - Անի Ահարոնյան, հայ բալետ, պարուսույց և հաղորդավար
- Մայիսի 16 - Թոմաս Սանգստեր, բրիտանացի դերասան, բաս կիթառահար
- Մայիսի 29 - Դավիթ Ղարիբյան, հայ մոդել, դերասան, ռեժիսոր, հաղորդավար
- Հունիսի 17 - Ջորդան Հենդերսոն, անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- Հուլիսի 2 - Դենի Ռոուզ, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Հուլիսի 9 - Ռաֆայել դա Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան
- Օգոստոսի 12 - Մարիո Բալոտելլի, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Օգոստոսի 15 - Ջենիֆեր Լոուրենս, ամերիկացի դերասանուհի
- Սեպտեմբերի 13 - Ալբերտ Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ, հարձակվող
- Հոկտեմբերի 27 - Ստեֆան Էլ-Շաարավի, եգիպտական ծագումով իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Նոյեմբերի 6 - Անդրե Շյուրլե, գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթող
- Նոյեմբերի 7 - Դավիդ դե Խեա, իսպանացի ֆուտբոլիատ, դարպասապահ
- Դեկտեմբերի 20 - Հակոբ Օրդակյան, հայ թմբկահար և երաժիշտ
- Դեկտեմբերի 26 - Դենիս Չերիշև, ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան
Remove ads
Մահեր
Հունվար
- Հունվարի 1 -
- Միխայիլ Բոժի, խորհրդային և ուկրաինացի նկարիչ-գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963), Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1974) (ծ. 1911 թ.)
- Տիմոֆեյ Կսենոֆոնտով, խորհրդային նկարիչ և գրաֆիկ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1912 թ.)
- Հունվարի 2 -
- Արմեն Հակոբյան, հայ քանդակագործ (ծ. 1941 թ.)
- Սերգեյ Ավագյան, հայ քիթկոկորդականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1972) (ծ. 1916 թ.)
- Հունվարի 4 - Հարոլդ Յուջին Էջերթոն, ամերիկացի ճարտարագետ և գյուտարար (ծ. 1903 թ.)
- Հունվարի 6 -
- Սոֆի Պիկար, ռուս և շվեյցարացի մաթեմատիկոս (ծ. 1904 թ.)
- Պավել Չերենկով, ռուս և խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1970) (ծ. 1904 թ.)
- Հունվարի 9 - Պաուլ Բաուեր, գերմանացի իրավաբան, գրող, լեռնագնաց, ամառային Օլիմպիական 10-րդ խաղերի ոսկե մեդալակիր (1932), գերմանական հինգ հիմալայան արշավախմբերի ղեկավար (1929, 1931, 1936, 1937, 1938), Ավստրիական և Հիմալայան լեռնագնացների ակումբների պատվավոր անդամ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից (ծ. 1896 թ.)
- Հունվարի 11 - Իհսան Աբդ ալ-Կուդդուս, եգիպտացի գրող, լրագրող և խմբագիր (ծ. 1919 թ.)
- Հունվարի 13 - Ենյո Կալմար, հունգարացի ֆուտբոլիստ, հարձակվող և մարզիչ (ծ. 1908 թ.)
- Հունվարի 18 - Մայրանուշ Պարոնիկյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961) (ծ. 1901 թ.)
- Հունվարի 19 -
- Մովսես Գորգիսյան, հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու) (ծ. 1961 թ.)
- Վարդան Պապիկյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ մասնակիցներից (ծ. 1974 թ.)
- Բհագվան Շրի Ռաջնիշ, հնդիկ հոգևոր առաջնորդ, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող (ծ. 1931 թ.)
- Ալդո Գուչի, իտալացի գործարար և դիզայներ (ծ. 1905 թ.)
- Ալեքսանդր Պեչերսկի, խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1909 թ.)
- Հունվարի 20 - Բարբարա Սթենվիկ, ամերիկացի դերասանուհի, 1930-1940-ական թթ.-ի ամերիկյան կինոյի աստղերից մեկը (ծ. 1907 թ.)
- Հունվարի 23 - Սերգեյ Դարոնյան, խորհրդային և հայ գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1960), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (ծ. 1925 թ.)
- Հունվարի 24 - Լևոն Գալուստյան, ռումինացի հայազգի լրագրող, ակնարկագիր և հուշագիր (ծ. 1908 թ.)
- Հունվարի 25 -
- Շանթ Բասմաջյան, կանադահայ բանաստեղծ և արձակագիր (ծ. 1950 թ.)
- Ամաբլ Օդեն, ֆրանսիացի հնագետ, Լիոնի գալլո-հռոմեական ժամանակաշրջանի պատմության մասնագետ (ծ. 1899 թ.)
- Ավա Գարդներ, ամերիկյան դերասանուհի (ծ. 1922 թ.)
- Դամասո Ալոնսո, իսպանացի բանաստեղծ և բանասեր (ծ. 1899 թ.)
- Հունվարի 26 - թատրոնի և կինոյի խորհրդային և վրացի դերասան, կինոռեժիսոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967) (ծ. 1924 թ.)
- Հունվարի 29 - Մարիա Չմշկյան, հայազգի դերասանուհի (ծ. 1904 թ.)
Փետրվար
- Փետրվարի 1 -
- Եղիվարդ, հայ գրող, եկեղեցական գործիչ (ծ. 1910 թ.)
- Սերգեյ Ալյոշկով, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, գնդի որդի, 47-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 142-րդ գվարդիական հրաձգային գնդի սան, Ստալինգրադի ճակատամարտի մասնակից (ծ. 1936 թ.)
- Փետրվարի 2 - Գուրգեն Շաքարյան, հայ անասնաբույժ-մանրէաբան, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965) (ծ. 1908 թ.)
- Փետրվարի 4 - Բերտա Կարլիկ, ավստրիացի ֆիզիկոս (ծ. 1904 թ.)
- Փետրվարի 6 - Զարի Էլմասյան, ամերիկացի հայազգի օպերային երգչուհի (քնարական սոպրանո) (ծ. 1906 թ.)
- Փետրվարի 8 -
- Կատալին Կարադի, կինոյի և թատրոնի հունգարացի դերասանուհի, երգչուհի (ծ. 1910 թ.)
- Ժորժ դը Մեստրալ, շվեյցարացի ինժեներ, Վելկորոյի տեքստիլ ճարմանդի գյուտարար (ծ. 1907 թ.)
- Յանինա Դեգուտիտե, լիտվացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մանկական բանաստեղծությունների հեղինակ (ծ. 1928 թ.)
- Փետրվարի 10 - Կլարա Գոնսալես, պանամացի ֆեմինիստ, փաստաբան, դատավոր և ակտիվիստ (ծ. 1898 թ.)
- Փետրվարի 16 -
- Վլադիմիր Շչերբիցկի, խորհրդային և ուկրաինացի կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1941), ՈւԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1972-1989) (ծ. 1918 թ.)
- Կիտ Հարինգ, ամերիկացի նկարիչ, քանդակագործ և հասարակական գործիչ (ծ. 1958 թ.)
- Փետրվարի 18 - Առուշան Առուշանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1953 թ.)
- Փետրվարի 19 - Մայքլ Փաուել, բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր (ծ. 1905 թ.)
- Փետրվարի 23 - Յուրի Ռաբինովիչ, կինեմատոգրաֆի խորհրդային գործիչ, հնչյունային օպերատոր և մանկավարժ (ծ. 1932 թ.)
- Փետրվարի 24 - Ալեսանդրո Պերտինի, իտալացի քաղաքագետ-սոցիալիստ, Իտալիայի նախագահ (1978-1985) (ծ. 1896 թ.)
- Փետրվարի 28 -
- Հարություն Տեր-Մարգարյան, խորհրդային և հայ մեխանիկ, ավիացիայի ինժեներ, պրոֆեսոր (1953), ԽՄԿԿ անդամ (1943 թ.-ից) (ծ. 1903 թ.)
- Կոռնել Ֆիլիպովիչ, լեհ արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ, Լեհաստանի գրողների միության անդամ (ծ. 1913 թ.)
Մարտ
- Մարտի 5 - Գերի Մերիլ, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան (ծ. 1915 թ.)
- Մարտի 7 -
- Շնորհք Գալուստյան, Պոլսո Հայոց 83-րդ պատրիարք, հասարակական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող (ծ. 1913 թ.)
- Կառլ Վիրտանեն, ամերիկացի աստղագետ (ծ. 1910 թ.)
- Լուիս Կարլոս Պրեստես, բրազիլացի կոմունիստական գործիչ, Բրազիլիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) անդամ (1934 թ.-ից) (ծ. 1898 թ.)
- Մարտի 8 - Ջեկ Լինդսեյ, անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ (ծ. 1900 թ.)
- Մարտի 11 - Օրոնցո Պուլյեզե, իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ (ծ. 1910 թ.)
- Մարտի 12 - Ֆիլիպ Սուպո, ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր (ծ. 1897 թ.)
- Մարտի 13 - Բրունո Բետելհայմ, ավստրո-հրեական ծագումով ամերիկացի մանկական հոգեբան և գրող (ծ. 1903 թ.)
- Մարտի 15 - Էդիթ Գրյոն, դանիական ծագումով նիկարագուացի քանդակագործ (ծ. 1917 թ.)
- Մարտի 17 -
- Կապյուսին, ֆրանսիացի մոդել և դերասանուհի (ծ. 1928 թ.)
- Նանետա Գիլֆորդ, ամերիկացի օպերային երգչուհի (սոպրանո) և վոկալի ուսուցիչ (ծ. 1903 թ.)
- Մարտի 18 - Հարություն Բոյախչյան, հայ անասնաբույժ, համաճարակաբան, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964) (ծ. 1907 թ.)
- Մարտի 20 -
- Լև Յաշին, խորհրդային ֆուտբոլային դարպասապահ (ծ. 1929 թ.)
- Մորիս Կլոշ, ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (ծ. 1907 թ.)
- Մարտի 21 - Նվարդ Պառնասյան, խորհրդային և հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981) (ծ. 1930 թ.)
- Մարտի 22 - Ջերալդ Բուլլ, կանադացի ինժեներ (ծ. 1928 թ.)
- Մարտի 24 -
- Ալիս Սափրիչ, հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի (ծ. 1916 թ.)
- Վան Ան, չինական ծագմամբ ամերիկացի հաշվիչ տեխնիկայի ինժեներ և ստեղծող, «Wang Laboratories» համակարգչային կազմակերպության գլխավոր տնօրեն (ծ. 1920 թ.)
- Մարտի 29 -
- Մարո Երզնկյան, խորհրդային և հայ սցենարիստ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (ծ. 1920 թ.)
- Ադուր Բհասի, հնդիկ դերասան (ծ. 1927 թ.)
Ապրիլ
- Ապրիլի 3 - Սառա Վոան, աֆրոամերիկացի ջազ երգչուհի (ծ. 1924 թ.)
- Ապրիլի 4 - Հուբերտ Օգունդե, նիգերիացի դերասան, դրամատուրգ, թատերական մենեջեր և երաժիշտ (ծ. 1916 թ.)
- Ապրիլի 5 -
- Վահան Հարությունյան, հայ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985), Հայաստանի նկարիչների միության անդամ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (ծ. 1918 թ.)
- Հովհաննես Ինճիկյան, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1984) (ծ. 1913 թ.)
- Լև Սկվիրսկի, խորհրդային զորահրամանատար, քաղաքացիական, խորհրդա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից, գեներալ-լեյտենանտ (ծ. 1903 թ.)
- Ապրիլի 6 - Բագրատ Հովհաննիսյան, հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988) (ծ. 1929 թ.)
- Ապրիլի 7 -
- Սամուել Ռոման, չիլիացի քանդակագործ (ծ. 1907 թ.)
- Ռոնալդ Էվանս, ամերիկացի աստղագնաց (ծ. 1933 թ.)
- Ապրիլի 8 - Ռայան Ուայթ, ամերիկացի դեռահաս, ԱՄՆ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և դրա հետ կապված նախապաշարմունքների դեմ պայքարի ազգային խորհրդանիշ (ծ. 1971 թ.)
- Ապրիլի 15 - Գրետա Գարբո, շվեդ դերասանուհի (ծ. 1905 թ.)
- Ապրիլի 16 - Սեթ Հովսեփյան, հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978) (ծ. 1907 թ.)
- Ապրիլի 18 - Ռոբերտ Ուեբ, ամերիկացի կինոռեժիսոր (ծ. 1903 թ.)
- Ապրիլի 21 - Մարինա Բրիլիանտ, խորհրդային բժիշկ-արյունաբան, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր` հեմատոլոգիայում ինտենսիվ թերապիայի զարգացման համար (1987) (ծ. 1934 թ.)
- Ապրիլի 23 -
- Հարություն Դելլալյան, հայ կոմպոզիտոր (ծ. 1937 թ.)
- Փոլեթ Գոդար, ամերիկացի դերասանուհի (ծ. 1910 թ.)
- Ապրիլի 25 - Դեքստեր Գորդոն, ամերիկացի ջազային հարդ-բոպի առաջամարտիկ տենոր, սաքսոֆոնահար և դերասան (ծ. 1923 թ.)
- Ապրիլի 26 - Զորի Տոնիկյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1982) (ծ. 1927 թ.)
- Ապրիլի 30 - Անտուան Վիտեզ, ֆրանսիացի թատրոնի դերասան և ռեժիսոր, ուսուցիչ, թարգմանիչ (ծ. 1930 թ.)
Մայիս
- Մայիսի 1 -
- Հաջիե Ջնդի Ջաուարի, խորհրդային և քուրդ բանագետ, գրականագետ, գրող, թարգմանիչ, մանկավարժ (ծ. 1908 թ.)
- Օքսանա Սուպրուն, խորհրդային և ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964) (ծ. 1924 թ.)
- Մայիսի 3 - Դովիմա, ամերիկացի մոդել (ծ. 1927 թ.)
- Մայիսի 5 - Տիգրան Կարապետյան, հայ թարգմանիչ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1970 թ.-ից) (ծ. 1922 թ.)
- Մայիսի 6 -
- Արշա Օվանեսովա, փաստագրական ֆիլմերի խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947), Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ (1943 թ.-ից) (ծ. 1906 թ.)
- Իշխան Սարիբեկյան, բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակի ավագ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945) (ծ. 1912 թ.)
- Մայիսի 7 - Րաֆֆի Հովհաննիսյան, հայ երգիչ, գուսանական և ժողովրդական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978) (ծ. 1933 թ.)
- Մայիսի 10 - Ուոքեր Փերսի, ամերիկացի գրող, հրապարակախոս, արձակագիր (ծ. 1916 թ.)
- Մայիսի 11 - Վենեդիկտ Երոֆեև, խորհրդային գրող (ծ. 1938 թ.)
- Մայիսի 12 - Անդրեյ Կիրիլենկո, խորհրդային պետական, կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (ծ. 1906 թ.)
- Մայիսի 15 - Աննա Շխիյան, հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1974) (ծ. 1905 թ.)
- Մայիսի 16 -
- Ռեյնո Արեն, խորհրդային դերասան, Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1982) (ծ. 1927 թ.)
- Սեմի Դևիս Կրտսեր, ամերիկացի էստրադային արվեստագետ, կինոդերասան և երգիչ (ծ. 1925 թ.)
- Մայիսի 18 - Ջիլ Այրլենդ, անգո-ամերիկյան դերասանուհի և երգչուհի (ծ. 1936 թ.)
- Մայիսի 24 - Լևոն Պետրոսյան, խորհրդային հրթիռային սարքաշինության տեխնիկայի բնագավառի հայազգի ճարտարագետ (ծ. 1912 թ.)
- Մայիսի 26 -
- Մուշեղ Մամիկոնյան, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967) (ծ. 1904 թ.)
- Պեն Վառլեն, խորհրդային նկարիչ և գրաֆիկական նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ, Լենինգրադի Ի. Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր (ծ. 1916 թ.)
- Մայիսի 27 -
- Արսեն Հարությունյան, հայ ազատամարտիկ (ծ. 1964 թ.)
- Դերենիկ Աբրահամյան, հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից (ծ. 1968 թ.)
- Վլադիմիր Պեկար, խորհրդային ռեժիսոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ, նկարիչ-մուլտիպլիկատորների ծրագրի ուսուցման հեղինակ (ծ. 1927 թ.)
Հունիս
- Հունիսի 2 - Ռեքս Հարիսոն, թատրոնի և կինոյի անգլիացի դերասան (ծ. 1908 թ.)
- Հունիսի 3 - Ռոբերտ Նոյս, ամերիկացի ինժեներ, ինտեգրալ սխեմայի գյուտարարներից մեկը (1959), «Fairchild Semiconductor»-ի հիմնադիրներից մեկը (1957), «Ինթել» կորպորացիայի (1968) հիմնադիր, ԱՄՆ ազգային ճարտարագիտական ակադեմիայի (1969) և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980) (ծ. 1927 թ.)
- Հունիսի 4 - Յակով Բազելյան, խորհրդային հայազգի կինոռեժիսոր (ծ. 1925 թ.)
- Հունիսի 5 - Վասիլի Կուզնեցով, խորհրդային պետական ու հասարակական գործիչ, դիվանագետ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 ), ԽՄԿԿ անդամ (1927 թ.-ից) (ծ. 1901 թ.)
- Հունիսի 6 - Արամ Սաթունց, խորհրդային և հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (ծ. 1913 թ.)
- Հունիսի 11 -
- Ալեքսանդր Շչուկին, ռադիոտեխնիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), ինժեներական ծառայության գեներալ-լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1975) (ծ. 1900 թ.)
- Իրակլի Անդրոնիկով, խորհրդային գրող, գրականագետ, գեղարվեստական գրականության վարպետ, հեռուստահաղորդավար, բանասիրական գիտությունների դոկտոր (1956), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982), Լենինյան (1976) և ԽՍՀՄ պետական (1967) մրցանակների դափնեկիր (ծ. 1908 թ.)
- Վասո Չուբրիլովիչ, հարավսլավցի և սերբ պատմաբան (ծ. 1897 թ.)
- Հունիսի 12 - Մուշեղ Իշխան, հայ գրող, մշակութային, կրթական գործիչ (ծ. 1914 թ.)
- Հունիսի 16 - Էվա Թըրներ, միջազգային հեղինակություն ունեցող անգլիացի դրամատիկ սոպրանո (ծ. 1892 թ.)
- Հունիսի 17 - Ալեքսանդր Լեյմանիս, խորհրդային և լատվիացի կինոռեժիսոր, Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՄԿԿ անդամ (1947 թ.-ից) (ծ. 1913 թ.)
- Հունիսի 22 - Իլյա Ֆրանկ, խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968) (ծ. 1908 թ.)
- Հունիսի 23 - Վարազդատ Ավետիսյան, խորհրդային հայազգի զինվորական, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ փառքի շքանշանի ասպետ, 71-րդ առանձին հետախուզական վաշտի սերժանտ, ԽՍՀՄ փառքի 3 աստիճանի շքանշանակիր (ծ. 1919 թ.)
- Հունիսի 24 - Ռուֆինո Տամայո, մեքսիկացի նկարիչ, սյուրռեալիստական ազդեցությամբ մոդեռնիստ (ծ. 1899 թ.)
- Հունիսի 25 - Գարեգին Միրզոյան, հայ նյարդախտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961) (ծ. 1902 թ.)
- Հունիսի 28 - Բորիս Իվչենկո, խորհրդային և ուկրաինացի դերասան և կինոռեժիսոր (ծ. 1941 թ.)
- Հունիսի 29 - Իրվին Ուոլես, ամերիկացի գրող և սցենարիստ, բեսթսելլերների հեղինակ (ծ. 1916 թ.)
Հուլիս
- Հուլիսի 1 - Իվան Սերով, խորհրդային հատուկ ծառայության գործիչ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին նախագահ (1954-1958), գլխավոր հետախուզական շտաբի պետ (1958-1963), զորքի հրամանատար (1955-1963), Խորհրդային Միության հերոս (1945-1963), Կենտրոնական կոմիտեի անդամ (1956-1961, թեկնածու 1941 թ.-ից), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջին, երկրորդ և հինգերորդ գումարումների պատգամավոր (1941-1945, 1946-1950, 1950-1962) (ծ. 1905 թ.)
- Հուլիսի 4 - Պավել Ուտկին, խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1920 թ.)
- Հուլիսի 6 - Ռութ Բեքքեր, ամերիկացի ուսուցչուհի, Տիտանիկ շոգենավի վերջին փրկված ուղևորներից մեկը (ծ. 1899 թ.)
- Հուլիսի 7 - Գևորգ Մադոյան, հայ մանկավարժ ու հրապարակախոս (ծ. 1911 թ.)
- Հուլիսի 10 - Ալեն Շապել, ֆրանսիացի խոհարար (ծ. 1937 թ.)
- Հուլիսի 11 - Իգնասիո Ագիռե, մեքսիկացի նկարիչ և փորագրող (ծ. 1900 թ.)
- Հուլիսի 13 - Լաուրա Փեռլզ, գերմանացի հայտնի հոգեբան և հոգեթերապևտ (ծ. 1905 թ.)
- Հուլիսի 15 -
- Գուրգեն Բադալյան, խորհրդային և հայ բժիշկ, թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982) (ծ. 1923 թ.)
- Էնն Ռոոս, խորհրդային և էստոնացի քանդակագործ (ծ. 1908 թ.)
- Օմար Աբու Ռիշա, սիրիացի բանաստեղծ (ծ. 1910 թ.)
- Հուլիսի 16 - Վալենտին Պիկուլ, խորհրդային գրող, պատմական և ծովային թեմաներով բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ (ծ. 1928 թ.)
- Հուլիսի 18 -
- Անդրե Շաստել, ֆրանսիացի արվեստաբան, իտալական Վերածննդի պատմաբան (ծ. 1912 թ.)
- Յուն Բո Սոն, Կորեայի Հանրապետության 2-րդ նախագահ (1960-1962) (ծ. 1897 թ.)
- Հուլիսի 21 -
- Սերգեյ Փարաջանով, հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) (ծ. 1924 թ.)
- Լյուբով Զաբաշտա, ուկրաինացի բանաստեղծուհի, դրամատուրգ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (ծ. 1918 թ.)
- Հուլիսի 23 - Պիեռ Գանդոն, ֆրանսիացի նկարիչ-պատկերազարդող (ծ. 1899 թ.)
- Հուլիսի 24 - Առնո Վախման, գերմանացի աստղագետ (ծ. 1902 թ.)
- Հուլիսի 25 - Նիկոլայ Պրիլուցկի, խորհրդային հնչյունային օպերատոր (ծ. 1909 թ.)
- Հուլիսի 29 - Բրունո Կրայսկի, ավստրիացի իրավաբան և սոցիալ-ժողովրդավար քաղաքական գործիչ (ծ. 1911 թ.)
- Հուլիսի 30 - Արշալույս Բաբայան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1947 թ.-ից) (ծ. 1905 թ.)
- Հուլիսի 31 - Տատյանա Սպենդիարովա, խորհրդային և հայ թարգմանչուհի, բանաստեղծուհի (ծ. 1901 թ.)
Օգոստոս
- Օգոստոսի 1 -
- Ժորա Դավթյան, հայ բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1960 թ.)
- Ալեքսանդր Հովհաննիսյան, հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1949 թ.)
- Արարատ Դալլաքյան, հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1951 թ.)
- Օգոստոսի 10 - Յուջենիա Էլիսաբետա Ռավասիո, իտալացի կաթոլիկ միանձնուհի, պայծառատես ու միստիկ (ծ. 1907 թ.)
- Օգոստոսի 15 -
- Վիկտոր Ցոյ, խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, դերասան և նկարիչ, «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր (ծ. 1962 թ.)
- Տիյտ Կուուզիկ, խորհրդային և էստոնացի երգիչ (բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954) (ծ. 1911 թ.)
- Օգոստոսի 16 - Էռնեստ Պողոսյանց, խորհրդային շախմատային կոմպոզիտոր, գրոսմայստեր (1988), շախմատային կոմպոզիցիայի գծով համամիութենական կարգի մրցավար (1980), էտյուդային կոմպոզիցիայի վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ (ծ. 1935 թ.)
- Օգոստոսի 17 -
- Լյուբով Վոյնովա-Շիկանյան, հայ բալետի արտիստուհի, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1984) (ծ. 1909 թ.)
- Լյուդվիգ Բազիլ, հայ խմբավար, ջութակահար, կոմպոզիտոր (ծ. 1931 թ.)
- Օգոստոսի 18 -
- Բերես Ֆրեդերիկ Սքիներ, ամերիկացի հոգեբան, գյուտարար և գրող (ծ. 1904 թ.)
- Գրետե Ինգման, դանիացի երգչուհի, Եվրատեսիլ 1963 թ. երգի մրցույթի հաղթող (ծ. 1938 թ.)
- Օգոստոսի 20 - Հարություն Քարաջյան, խորհրդային և հայ ֆուտբոլիստ, հարձակվող (ծ. 1928 թ.)
- Օգոստոսի 22 - Բորիս Շչերբինա, խորհրդային և ուկրաինացի պետական ու կուսակցական գործիչ, ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալ (1984-1989), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983) (ծ. 1919 թ.)
- Օգոստոսի 24 - Սերգեյ Դովլաթով, հայ-հրեական ծագումով խորհրդային գրող (ծ. 1941 թ.)
- Օգոստոսի 26 - Մեհդի Ախավան-Սալես, իրանցի բանաստեղծ (ծ. 1928 թ.)
- Օգոստոսի 27 -
- Լևոն Զոհրաբյան, հայ աշխարհագրագետ, երկրաձևաբանության մասնագետ (գեոմորֆոլոգ), աշխարհագրական գիտությունների թեկնածու (1962), դոցենտ (1954), ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ և նույն ինստիտուտի Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտական ղեկավար (1978-1988) (ծ. 1919 թ.)
- Սթիվի Ռեյ Վոն, ամերիկյան կիթառահար ու երգիչ (ծ. 1954 թ.)
- Օգոստոսի 28 - Էդմունդ Հոլ Նորթ, ամերիկացի սցենարիստ (ծ. 1911 թ.)
- Օգոստոսի 29 -
- Վիտյա Այվազյան, հայ ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990) Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու) (ծ. 1955 թ.)
- Գեղազնիկ Միքայելյան, Արցախյան ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից, Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու) (ծ. 1951 թ.)
- Լուիջի Բեկալի, իտալացի թեթևաթլետ (ծ. 1907 թ.)
- Օգոստոսի 31 -
- Սերգեյ Վոլկով, գեղասահքի խորհրդային գեղասահորդ և մարզիչ (ծ. 1949 թ.)
- Նաթ Քլիֆթոն,ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և բեյսբոլիստ (ծ. 1922 թ.)
Սեպտեմբեր
- Սեպտեմբերի 1 -
- Աֆանասի Բելոբորոդով, խորհրդային զինվորական գործիչ, բանակի գեներալ (1963), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944, 1945), ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ (1966-1971) (ծ. 1903 թ.)
- Գեյր Հադլգրիմսոն, իսլանդացի քաղաքական գործիչ, Իսլանդիայի վարչապետ (1974-1978), Իսլանդիայում Անկախության կուսակցության ներկայացուցիչ (ծ. 1925 թ.)
- Սեպտեմբերի 4 - Այրին Դան, ամերիկացի դերասանուհի (ծ. 1898 թ.)
- Սեպտեմբերի 5 - Ջեք Հիլդյարդ, անգլիացի կինոպրոդյուսեր (ծ. 1908 թ.)
- Սեպտեմբերի 7 -
- Էրիխ Կոզիոլ, գերմանացի տնտեսագետ (ծ. 1899 թ.)
- Ալեն Ջոն Փերսիվալ Թեյլոր, անգլիացի պատմաբան (ծ. 1906 թ.)
- Սեպտեմբերի 9 -
- Երվանդ Արզումանյան, խորհրդային և հայ անասնաբույծ-սելեկցիոներ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953) (ծ. 1909 թ.)
- Անատոլի Սոֆրոնով, խորհրդային գրող, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, հասարակական գործիչ և լրագրող, Գրականության և արվեստի շրջանում Ստալինյան մրցանակի կրկնակի (1948, 1949) և ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1973), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981) (ծ. 1911 թ.)
- Քսենիա Սերբինա, ռուս և խորհրդային պատմաբան, աղբյուրագետ, հնագետ և երկրագետ, պատմական գիտությունների դոկտոր (ծ. 1903 թ.)
- Լուի Ավադ, եգիպտացի բանասեր և գրող (ծ. 1915 թ.)
- Սեպտեմբերի 10 - Զոլտան Ռոժնյայի, հունգարացի և ամերիկացի դիրիժոր (ծ. 1926 թ.)
- Սեպտեմբերի 15 - Վիտալի Լոգվինենկո, խորհրդային և ուկրաինացի գրող, սցենարիստ, Ուկրաինայի գրողների միության անդամ (1958 թ.-ից), Գոլովկոյի անվան գրականության մրցանակի դափնեկիր (1982) (ծ. 1928 թ.)
- Սեպտեմբերի 18 - Լևոն Ղամբարյան, հայ ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961) (ծ. 1923 թ.)
- Սեպտեմբերի 24 - Զլատա Կոլարիչ-Կիշուր, խորվաթ գրող (ծ. 1894 թ.)
- Սեպտեմբերի 25 - Իվան Մոզգով, խորհրդային անասնաբույժ-դեղաբան, պրոֆեսոր (1939 թ.-ից), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956 թ.-ից), ԽՄԿԿ անդամ (1937 թ.-ից) (ծ. 1906 թ.)
- Սեպտեմբերի 26 - Ալբերտո Մորավիա, իտալացի գրող, լրագրող (ծ. 1907 թ.)
- Սեպտեմբերի 30 - Պատրիկ Ուայթ, ավստրալիացի գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1973) (ծ. 1912 թ.)
Հոկտեմբեր
- Հոկտեմբերի 4 - Սերգեյ Գոլովանով, թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1953) (ծ. 1909 թ.)
- Հոկտեմբերի 5 -
- Շահե-Զատիկ Տատուրյան, հայ հասարակական գործիչ, հրապարակագիր, ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1972), «Ժողովուրդ» հակաֆաշիստական ընդհատակյա թերթի հիմնադիր (ծ. 1911 թ.)
- Ստեֆանիա Կուդրյավցևա, խորհրդային հասարակական և քաղաքական գործիչ, Օբնինսկ քաղաքի առաջատար կանաչապատիչ (1947-1989) (ծ. 1908 թ.)
- Անդրեյ Գրաբար, միջնադարյան և բյուզանդական արվեստի պատմաբան (ծ. 1896 թ.)
- Հոկտեմբերի 7 -
- Բեատրիս Հաթոն, ավստրալիացի ճարտարապետ (ծ. 1893 թ.)
- Ռաշիդ իբն Սաիդ Ալ Մաքթում, շեյխ (1958 թ.-ից) և Դուբայի առաջին էմիր (1971 թ.-ից) Ալ Մաքթումներիի դինաստիայից (ծ. 1912 թ.)
- Հոկտեմբերի 10 - Ռենե Ուրբանի, լյուքսեմբուրգցի լրագրող և քաղաքական գործիչ, Լյուքսեմբուրգի կոմկուսի (ԼԿԿ) անդամ (1945 թ.-ից), ԼԿԿ ԿԿ (1956 թ.-ից) և ԼԿԿ ԿԿ գործադիր կոմիտեի անդամ (1968 թ.-ից), ԼԿԿ նախագահ (1976 թ. դեկտեմբերից) (ծ. 1927 թ.)
- Հոկտեմբերի 13 - Նիկոլայ Միսյուկ, խորհրդային և բելառուս բժիշկ-նյարդաբան, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, վաստակավոր նյարդաբան և նյարդավիրաբույժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1919 թ.)
- Հոկտեմբերի 14 -
- Հրանտ Աչյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972) (ծ. 1928 թ.)
- Լեոնարդ Բերնսթայն, ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցանող, դիրիժոր (ծ. 1918 թ.)
- Հոկտեմբերի 15 - Բորիս Պիոտրովսկի, խորհրդային հնագետ, արևելագետ, պատմաբան (ծ. 1908 թ.)
- Հոկտեմբերի 17 - Վլադիմիր Ֆոմենկո, խորհրդային գրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1948 թ.-ից), «Երկրի հիշողություն» վեպի հեղինակ (ծ. 1911 թ.)
- Հոկտեմբերի 21 -
- Ալեքսանդր Պիդսուխա, ուկրաինացի բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1947 թ.-ից) (ծ. 1918 թ.)
- Պրաբհաթ Ռանջան Սարկար, հնդիկ փիլիսոփա, գուրու, «Անանդա Մարգի»-ի հիմնադիր և նախագահ (ծ. 1921 թ.)
- Հոկտեմբերի 22 -
- Նիկոլայ Ռիբնիկով, խորհրդային կինոդերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981) (ծ. 1930 թ.)
- Լուի Ալտյուսեր, ֆրանսիացի նեոմարքսիստ-փիլիսոփա, արևմտյան մարքսիզմի ամենակնառու ներկայացուցիչներից մեկը, ստրուկտուալիստական մարքսիզմի հիմնադիր, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ (1948-1980) (ծ. 1918 թ.)
- Հոկտեմբերի 23 - Թամարա Չեբան, խորհրդային և մոլդովացի երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1960) (ծ. 1914 թ.)
- Հոկտեմբերի 24 - Ալյոշա Բեգլարյան, հսյ ազատամարտիկ, Արցխյան պատերազմի մասնակից (ծ. 1958 թ.)
- Հոկտեմբերի 25 - Վահան Սադոյան, հայ բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1957), բժշկական ծառայության փոխգնդապետ (ծ. 1901 թ.)
- Հոկտեմբերի 26 - Ռոբերտ Անթելմ, ֆրանսիացի գրող (ծ. 1917 թ.)
- Հոկտեմբերի 28 -
- Կոլաու Նադիրաձե, վրացի գրող, վրացական սիմվոլիզմի դպրոցի վերջին ներկայացուցիչ (ծ. 1895 թ.)
- Իտա Կոզակևիչ, Լատվիայում լեհերի միության հիմնադիր և առաջին նախագահ, Լատվիայի ազգային վերածննդի գործիչ, Լատվիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Ժողովրդական ճակատից (ծ. 1955 թ.)
Նոյեմբեր
- Նոյեմբերի 1 - Քիմ Հյոն Սիկ, հարավկորեացի երգիչ (ծ. 1958 թ.)
- Նոյեմբերի 2 - Ուիլյամ Թրավիլա, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի հագուստների դիզայներ (ծ. 1920 թ.)
- Նոյեմբերի 3 - Մերի Մարթին, ամերիկացի դերասանուհի, երգչուհի, «Թոնի» թատերական մրցանակի քառակի դափնեկիր (ծ. 1913 թ.)
- Նոյեմբերի 4 - Արչիբալդ Դեյվիդ Սթիրլինգ, բրիտանացի ալպինիստ, բրիտանական բանակի սպա և հատուկ օդային ծառայության հիմնադիր (ծ. 1915 թ.)
- Նոյեմբերի 5 - Մեիր Կահանե, հրեա րաբբի, ԱՄՆ-ում Հրեական պաշտպանության լիգայի հիմնադիր (ծ. 1932 թ.)
- Նոյեմբերի 7 - Ստեփան Պրիվիդենցև, խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (ծ. 1916 թ.)
- Նոյեմբերի 11 -
- Հովհաննես Հակոբյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1964), Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1914 թ.)
- Միքայել Եսայան, հայ ճարտարագետ-մեխանիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976) (ծ. 1919 թ.)
- Յաննիս Ռիցոս, հույն բանաստեղծ և ձախ քաղաքական ակտիվիստ, Դիմադրության շարժման մասնակից (ծ. 1909 թ.)
- Ալեքսիս Մինոտիս, հույն դերասան և ռեժիսոր (ծ. 1900 թ.)
- Նոյեմբերի 12 - Իվ Արդեն, ամերիկացի դերասանուհի, «Էմմիի» մրցանակակիր (ծ. 1908 թ.)
- Նոյեմբերի 13 - Լեոնիդ Տրաուբերգ, խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967) (ծ. 1901 թ.)
- Նոյեմբերի 14 - Ադոլֆ Ռուդնիցկի, հրեական ծագումով լեհ գրող, արձակագիր, հրապարակախոս (ծ. 1912 թ.)
- Նոյեմբերի 15 - Էտտորե Ջաննինի, իտալացի դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի և կրկնօրինակման ռեժիսոր (ծ. 1912 թ.)
- Նոյեմբերի 17 - Ռոբերտ Հոֆստեդտեր, հրեական ծագումով ամերիկացի ֆիզիկոս-փորձարար (ծ. 1915 թ.)
- Նոյեմբերի 19 - Լիլիանա Լյուբինսկա, լեհ գիտնական, նյարդաբան (ծ. 1904 թ.)
- Նոյեմբերի 21 - Վաղինակ Զաքարյան, հայ հետախույզ-ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1967 թ.)
- Նոյեմբերի 23 -
- Այդին Հարությունյան, խորհրդային և հայ զինվորական, ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945) (ծ. 1918 թ.)
- Ցոլակ Ազիզյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961) (ծ. 1912 թ.)
- Ռոալդ Դալ, բրիտանացի գրող, բանաստեղծ, սցենարիստ և օդաչու պատերազմի տարիներին (ծ. 1916 թ.)
- Նոյեմբերի 26 - Էդուարդ Սարգսյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961) (ծ. 1908 թ.)
- Նոյեմբերի 29 - Հարրի Կոդիլ, ամերիկացի գրող, պատմաբան, իրավաբան և բնապահպան (ծ. 1922 թ.)
Դեկտեմբեր
- Դեկտեմբերի 1 -
- Անտոն Քոչինյան, հայ կուսակցական և պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար (1966-1974), ԽՄԿԿ անդամ (1938 թ.-ից) (ծ. 1913 թ.)
- Լյուբով Լազարևա, խորհրդային և հայ երգչուհի (լիրիկակոլորատուրային սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959) (ծ. 1909 թ.)
- Վիջայա Լաքշմի Պանդիտ, հնդիկ դիվանագետ և քաղաքական գործիչ (ծ. 1900 թ.)
- Սերջո Կորբուչի, իտալացի կինոռեժիսոր (ծ. 1927 թ.)
- Պիեռ Դյուքս, ֆրանսիացի դերասան (ծ. 1908 թ.)
- Զավեն Դիլանյան, հայ կաթնագործության բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961) (ծ. 1903 թ.)
- Դեկտեմբերի 2 -
- Արա Մարկոս, բուլղարահայ հնագետ, պատմաբան (ծ. 1924 թ.)
- Աարոն Կոպլենդ, ամերիկացի կոմպոզիտոր (ծ. 1900 թ.)
- Դեկտեմբերի 3 - Վալյա Սամվելյան, հայ ժողովրդական երգչուհի, մի շարք կատարումների հեղինակ (ծ. 1937 թ.)
- Դեկտեմբերի 4 - Ռաֆայել Աթայան, հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծ. 1907 թ.)
- Դեկտեմբերի 6 -
- Սամվել Ապրեսյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծ. 1963 թ.)
- Պավլոս Սիդիրոպուլոս, հույն երգիչ և երաժիշտ (ծ. 1948 թ.)
- Դեկտեմբերի 7 -
- Ջոան Բեննեթ, ամերիկացի դերասանուհի (ծ. 1910 թ.)
- Ռեյնալդո Արենաս, կուբացի բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ (ծ. 1943 թ.)
- Դեկտեմբերի 10 - Արմանդ Համմեր, ամերիկյան արդյունաբերող, հասարակական գործիչ, բարերար (ծ. 1898 թ.)
- Դեկտեմբերի 12 - Կոստանդին Ալթունյան, հայ ինժեներ-կոնստրուկտոր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960), Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից (ծ. 1913 թ.)
- Դեկտեմբերի 14 - Ֆրիդրիխ Դյուրենմաթ, ականավոր շվեյցարացի գերմանագիր գրող, դրամատուրգ (ծ. 1921 թ.)
- Դեկտեմբերի 17 - Շահեն, հայ գուսան, բանաստեղծ, պատմագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1970 թ.-ից) (ծ. 1909 թ.)
- Դեկտեմբերի 21 -
- Վաղինակ Մանդակունի, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1971) (ծ. 1929 թ.)
- Իվան Կնունյանց, հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1939), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), թղթակից անդամ (1946), Լենինյան (1972) և երեք Ստալինյան (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր, գեներալ-մայոր (1949), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966) (ծ. 1906 թ.)
- Դեկտեմբերի 22 - Վիտորե Պիզանի, իտալացի լեզվաբան, հնդեվրոպական և ընդհանուր լեզվաբանության մասնագետ (ծ. 1899 թ.)
- Դեկտեմբերի 24 - Թուրբյորն Էգներ, նորվեգացի գրող և դրամատուրգ (ծ. 1912 թ.)
- Դեկտեմբերի 25 - Ալեքսանդր Լուչինսկի, խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության հերոս (1945), բանակի գեներալ (1955), ԽՄԿԿ կենտկոմի անդամության թեկնածու (1952-1961) (ծ. 1900 թ.)
- Դեկտեմբերի 28 - Հովհաննես Դավթյան, խորհրդային և հայ գիտնական քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծ. 1911 թ.)
- Դեկտեմբերի 29 - Ջուլիո Բեդեսկի, իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալական բանակի սպա (ծ. 1915 թ.)
- Դեկտեմբերի 31 -
- Ռուբեն Հակոբյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1960) (ծ. 1900 թ.)
- Գեորգի Խոլոպով, խորհրդային հայազգի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (ծ. 1914 թ.)
- Վասիլի Լազարև, խորհրդային տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս (1973), գնդապետ (1973 թ.-ից) (ծ. 1928 թ.)
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads