From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Պետրովիչ Դովժենկո (ուկրաիներեն՝ Олександр Петрович Довженко, սեպտեմբերի 10, 1894, Սոսնիցա, Չեռինգովյան նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 25, 1956, Պերեդելկինո, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ), ազգությամբ ուկրաինացի խորհրդային կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, սցենարիստ, մոնտաժող, դիվանագետ, նաև գրող, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, Լենինյան և Ստալինյան մրցանակների դափնեկիր, համր կինոյի նշանավոր գործիչներից մեկը։
Ալեքսանդր Դովժենկո | |
---|---|
Դովժենկոյին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ | |
Ի ծնե անուն՝ | ուկրաիներեն՝ Олександр Петрович Довженко |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1894 |
Ծննդավայր՝ | Սոսնիցա, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 25, 1956[1][2][3][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն Ուկրաինական պետություն Ուկրաինական ԽՍՀ Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, մոնտաժող, դիվանագետ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0235590 |
Ալեքսանդր Դովժենկոն ծնվել է 1894 թվականին, Սոսնիցայում, գյուղացու ընտանիքում։ 1914 թվականին ավարտել է Գլուխովսկիի ուսուցչական ինստիտուտը։ Մյունխենում սովորել է նկարչություն։ Վարել է տարբեր պաշտոններ Ուկրաինայում (1917-1923), ինչպես նաև դիվանագիտական աշխատանք է կատարել Լեհաստանում և Գերմանիայում։ 1926 թվականին մուտք է գործել կինոասպարեզ, սկզբում որպես սցենարիստ, ապա ռեժիսոր։ «Դիվանագիտական սուրհանդակի պայուսակը» կինոնկարից հետո (1927), Դովժենկոն բեմադրեց «Զվենիգորա» կինոժապավենը (1928), որը հռչակ բերեց հեղինակին։ 1929 թվականին Դովժենկոն էկրանավորեց «Արսենալ» կինոնկարը։ «Հողը» կինոնկարը երկու անգամ դասվեց աշխարհի 12 լավագույն ֆիլմերի շարքը։ «Իվան» կինոպատումից հետո (1932) Դովժենկոն էկրանավորեց «Աերոգրադը» (1935): «Շչորս» կինոնկարը (1939) դասական գործ է, որը մեծ աղմուկ հանեց Միացյալ Նահանգներում ու Անգլիայում և անվանվեց «Ուկրաինացի Չապաև»։ 1948 թվականին Դովժենկոն բեմադրեց իր վերջին՝ «Միչուրին» կինոնկարը։ Դովժենկոն մահացավ 1956 թվականին, 62 տարեկան հասակում, «Պոեմ ծովի մասին» կինոժապավենի նկարահանումները սկսելուց մի քանի օր առաջ։ Այն ավարտեց նրա այրին՝ Սոլնցևան, 1958 թվականին։ Կինոնկարի սցենարիստին՝ Դովժենկոյին, 1959 թվականին ետմահու շնորհվեց Լենինյան մրցանակ։ Դովժենկոյի ստեղծագործական անսահման կարողության վկաները դարձան նաև փաստագրական կինոնկարները՝ «Ազատագրում» (1940), «Պայքար մեր խորհրդային Ուկրաինայի համար» (1943), ինչպես նաև «Հայրենի երկիր» (1946)՝ նվիրված Խորհրդային Հայաստանիսոցիալիստական շինարարությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.