From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Եվդոկիմովիչ Կոռնեյչուկ (ուկրաիներեն՝ Олександр Євдокимович Корнійчук, մայիսի 12 (25), 1905, Խրիստինովկա, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1972[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դրամատուրգ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ (1943) և ՈւԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, Խորհրդային աշխատանքի հերոս (1967 թվական), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1940 թվականից։
Առաջին պատմվածքը («Նա մեծ էր», 1925) նվիրված է Վլադիմիր Լենինին։ Լայն ճանաչում է գտել «Էսկադրայի խորտակումը» (համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ, 1933, հրտ. 1934) պատմահեղափոխական դրաման։
«Ճշմարտություն» (1937) պիեսում, ուկրաինական դրամատուրգիայում առաջին անգամ, ստեղծել է Լենինի կերպարը։ Լավագույն գործերից են «Պլատոն Կրեչետ» (1934, հրտ. 1935) և «Բոգդան Խմելնիցկի» (1939) պիեսները, որոնց համար 1941 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։
«Ուկրաինայի տափաստաններում» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) կատակերգությամբ Կոռնեյչուկը սկսեց մի նոր ժանրային-թեմատիկ գիծ, որը զարգացվեց «Եկեք Զվոնկովո» (1946), «Բռնչենու պուրակ» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Դնեպրի վրա» (1960 թվական) կատակերգություններում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողությունների տարիներին (1941-1945) Կոռնեյչուկը հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, գրել է «Պարտիզանները Ուկրաինայի տափաստաններում» (1941), «Ռազմաճակատ» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), «Միստր Պերկինսի առաքելությունը բոլշևիկների երկիր» (1944) պիեսները։ Ետպատերազմյան տարիներին Կոռնեյչուկը գրեց արդիական հարցեր շոշափող դրամատիկական մի շարք գործեր՝ «Մակար Դուբրավա» (1948, ԽՄՀՄ պետական մրցանակ, 1949), «Թևեր» (1954, «Ինչու էին ժպտում աստղերը» (1957), «Օրագրի մի էջ» (1964), «Սրտի հիշողությունը» (1969, ՈւԽՍՀ Տ, Շևչենկոյի անվան պետական մրցանակ, 1971)։
Եղել է ՈւԽՍՀ գրողների միության նախագահ (1938-1941 և 1946-1953), ԽՄԿԿ ԿԿ (1952) և Ուկրաինայի կոմկուսի ԿԿ անդամ 1949, ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1959), ՈւԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (1953-1954), խաղաղության համաշխարհային խորհրդի և նրա բյուրոյի անդամ (1950 թվականից), խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության անդամ (1959 թվականից)։
«Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1960 թվական)։ Պարգևատրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.