Կիև
Ուկրաինայի մայրաքաղաք From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կիև (ուկրաիներեն՝ Київ), Ուկրաինայի մայրաքաղաքը, նավահանգիստ Դնեպր գետի ափին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիև (այլ կիրառումներ)
Remove ads
Անվանում
Անվանումը կապում են քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի անվան հետ։ Ըստ հնագիտական տվյալների՝ Կիևն առաջացել է 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին որպես պոլյաններ արևելասլավոնական ցեղի կենտրոն։
Միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է հաճախ որպես Մանքերման (Մանկերման)[1]։
Պատմություն
Կիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132 թվականը եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները։ 1471 թվականին եղել է Լիտվական մեծ իշխանության Կիևյան վոյեվոդության կենտրոն։ 1569 թվականին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին։ 1654 թվականին Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանին պատմական մեծ նշանակություն է ունեցել նաև Կիևի համար։ 19-րդ դարում զարգացել է արդյունաբերությունը, բացվել են բուհեր (1834 թվականին՝ համալսարանը, 1898 թվականին՝ պոլիտեխնիկական ինստիտուտը և այլն)։
Remove ads
Ճարտարապետություն
10-րդ դարում Կիևը կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989-996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից։ Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն է (1037, վերակառուցվել է 17-րդ դարում, որմնանկարները և խճանկարները՝ 11-րդ դար)։ 11-րդ դարում են կառուցվել Կիև-Պեչորյան մայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները։
Արտաքին հղում
- Կիևի հայկական համայնք Արխիվացված 2020-11-30 Wayback Machine (ռուսերեն)
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads