հրապարակ Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակ, գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակը Երևանի բոլոր հատակագծերով` սկսած դեռևս ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանից, նախատեսված է եղել որպես հրապարակ, սակայն ձևավորվել է ավելի ուշ։ 2004 թվականին ավարտվել է Երևանի քաղաքապետարանի շենքի շինարարությունը, որից հետո հաստատվել է հրապարակի քաղաքաշինական համակցությունը։ Վերջինիս հիմնական սկզբունքն այն է, որ հրապարակին հարող քաղաքաշինական կառույցը պետք է լինի Երևանի քաղաքապետարանի շենքը։ Այնուհետև քաղաքապետարանի շենքի դիմաց կառուցվել է Մոսկվայի տունը (2005 թվական), և Մյասնիկյանի հրապարակի կառուցապատմամբ Երևանն ունեցել է ոչ միայն ժամանակակից հրապարակ, այլ նաև նոր փողոցային ցանց` Արգիշտիի և Իտալիայի փողոցներով[1]։
Մյասնիկյանի հրապարակի քաղաքաշինական համակցության հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է, ով նաև Մոսկվայի տան ճարտարապետն է։ Հրապարակը հարում է Երևանի բերդի նախկին տարածքին[1]։
Հրապարակն ամբողջացնում է ուղղանկյուն պատվանդանի վրա ողջ հասակով կանգնած խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի վարդագույն գրանիտից կերտված արձանը։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ջիմ Թորոսյանը և քանդակագործ Արա Շիրազը (1980 թվական)։ Հուշարձանի հետևամասում գտնվող այգին Երևանի՝ 2800-ամյակի առթիվ բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից[2]։
Իշխանափոխություն պահանջող ցուցարարների բազմությունը 2008 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում, Զինված ոստիկանությունը պաշտպանում է հրապարակի հարավային մուտքը 01.01.2008 թ. |
2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքացիները, քաղաքական ուժերը Մարտի 1-ին այցելում են Մյասնիկյանի արձանի տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու նույն վայրում զոհվածների հիշատակին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.