Արա Շիրազ

հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia

Արա Շիրազ
Remove ads

Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (հունիսի 8, 1941(1941-06-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2014(2014-03-18), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արա Շիրազ Արամազդ Կարապետյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1987-1993 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թվականի փետրվարի 24-ին։ Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն[1]։

Thumb
Սիլվա Կապուտիկյանի և Արա Շիրազի հուշատախտակը Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում
Remove ads

Կոչումներ

Ստեղծագործություններ

1960-ական թվականներին հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման« պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում[4]։

  • «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
  • «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
  • «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
  • «Անի» հյուրանոց, Երևան

1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։

Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝

Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝

Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»[7]։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads