խորհրդային շախմատիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Իվանի Շաքարով (մարտի 8, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), շախմատի ԽՍՀՄ սպորտի վարպետ, հայտնի տեսաբան և դեբյուտների քարտարանի ստեղծող, Գարի Կասպարովի բազմամյա մարզիչը և նրա ինֆորմացիոն բանկի պահապանը[1]։
Ալեքսանդր Շաքարովը ծնվել է հայկական ընտանիքում[2]։ Շախմատ սովորել է խաղալ 14 տարեկանում և արագ դարձել սպորտի վարպետ։ 1966 թվականին հայտնի է դարձել նրա պարտիան Անատոլի Կարպովի հետ խաղում, որտեղ ապագա աշխարհի չեմպիոնը ոչ ոքի է խաղացել։ 1971 թվականին սկսեց զբաղվել մարզչական կարիերայով և հենց այս ոլորտում էլ հասել է զգալի հաջողությունների։ 1973 թվականին սկսել է օգնել Գարի Կասպարովին, իսկ արդեն 1976 թվականին դարձել նրա պաշտոնական մարզիչը։ Համագործակցությունն աշխարհի տասներեքերորդ չեմպիոնի հետ շարունակվել է ընդհուպ մինչև վերջինիս կարիերայի ավարտը[3][4]։
Այսօր Շաքարովն ապրում է Պոդոլսկում։
Տիբոր Կարոլյիի «Հանճարը հետին պլանում» (անգլ.՝ Genius in the Background, 2009) գիրքը նվիրված է Ալեքսանդր Շաքարովին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.