Գարրի Կասպարով
հայ շախմատիստ, քաղաքական գործիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գարրի Կիմի Կասպարով (ապրիլի 13, 1963[1][2][3][…], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ-հրեական ծագումով շախմատիստ, գրոսմայստեր։ Որոշ մասնագետներ խոստովանում են, որ Կասպարովը պատմության մեծագույն շախմատիստներից է[5][6]։ Միջազգային գրոսմայստեր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985), ԽՍՀՄ չեմպիոն (1981, 1988), Ռուսաստանի չեմպիոն (2004), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող. չորս անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում (1980, 1982, 1986, 1988) և չորս անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում (1992, 1994, 1996, 2002)։ Տասնմեկ Շախմատային Օսկարի դափնեկիր (մրցանակ տարվա լավագույն շախմատիստին)։ 1985-2006 թվականները Կասպարովը կարճատև ընդհատումներով միանձնյա ղեկավարում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը. 1994 թվականին հանվեց ցուցակից ՖԻԴԵ-ի որոշմամբ, որն ընդունվել էր 1993 թվականին[7], և 1996 թվականին Կասպարովն ուներ այնպիսի վարկանիշ, ինչպիսին Վլադիմիր Կրամնիկը[8]։ 1999 թվականին Կասպարովը հասավ ռեկորդային վարկանիշի՝ 2851 միավոր[9], որը պահպանեց 13, 5 տարի, որը հաղթահարեց Մագնուս Կառլսենը[10][11]։
Կասպարովն աշխարհի չեմպիոն դարձավ 1985 թվականին՝ հաղթելով Անատոլի Կարպովին։ Երկու «Կ»-երի հակամարտությունը տևեց 1980-ական թվականների կեսերից մինչև 1990-ական թվականների սկիզբը։ Այս ընթացքում աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարովն ու Կրամնիկը խաղացին 5 խաղ։ 1993 թ. Կասպարովն ու նոր նախագահ Նայջել Շորթը դուրս եկան ՖԻԴԵ-ից և խաղացին նոր կազմակերպության հովանու ներքո՝ Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիա (ՊՇԱ)։ ՖԻԴԵ-ն զրկեց Կասպարովին տիտղոսից, և մինչ 2006 թ. գոյություն ուներ աշխարհի երկու չեմպիոն՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկածի և ըստ «դասական» վարկածի։ 2000 թ. Կասպարովը Վլադիմիր Կրամնիկին պարտվեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում։
2005 թ. Կասպարովը հայտարարեց, որ ավարտում է շախմատային կարիերան, որպեսզի իրեն նվիրի քաղաքական գործունեությանը։ Կասպարովը մասնակցում է մի շարք ընդդիմադիր շարժումների. հանդիսանում է Միավորված քաղաքացիական ճակատի նախագահը, Համառուսաստանյան քաղաքացիական կոնգրեսի համանախագահներից է, Ռուսաստանի Դաշնության Ազգային ասամբլեայի պատգամավոր է։ 2008 թ. նա դարձավ Միացյալ ժողովրդավարական «Համաձայնություն» շարժման Դաշնային բյուրոյի ստեղծողներից մեկը և անդամը, սակայն 2013 թ. դուրս եկավ ղեկավար մարմիններից։ 2012 թ. հոկտեմբերին նա ընտրվեց ռուսական ընդդիմության Կոորդինացիոն խորհուրդ։ Կասպարովը համարվում է գործող քաղաքական վարչակազմի ընդդիմադիր ղեկավարներից մեկը, Վ. Վ. Պուտինի հասցեին պարբերաբար հանդես է գալիս կոշտ քննադատությամբ[12][13]. այնուամենայնիվ Ռուսաստանում նրա քաղաքական գործունեությունը մնում է կենտրոնական ԶԼՄ-ների կողմից չլուսաբանված և չի օգտվում լայն օժանդակությունից[14][15][16]։ 2013 թվականի հունիսին հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և միջազգային հարթակներում պուտինյան վարչակազմի դեմ պայքարը շարունակելու մասին[17]։
Remove ads
Մանկություն
Գարրի Կասպարովը ծնվել է Բաքվում 1963 թ. ապրիլի 13-ին։ Նրա հայրը՝ Կիմ Մովսեսի Վայնշտեյնը, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ էր, մայրը՝ Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան, ինժեներ է՝ մասնագետ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ոլորտում[18]։ Կասպարովը հայրական կողմից ծագումով հրեա է, մայրական կողմից՝ հայ[19][20]։ Գարրիի պապը՝ Մովսես Ռուբինի Վայնշտեյնը (1906-1963), Բաքվում հայտնի կոմպոզիտոր և խմբավար էր և ղեկավարում էր քաղաքի մի քանի դրամատիկական թատրոնների երաժշտական մասերը։ Հայրական կողմի ողջ ընտանիքը երաժիշտներ էին. հոր փոքր եղբայրը՝ Լեոնիդ Մովսեսի Վայնշտեյնը, նույնպես կոմպոզիտոր էր, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, տատը՝ միջնակարգ դպրոցում երաժշտության ուսուցչուհի, զարմիկը՝ Տիմուր Վայնշտեյնը՝ հեռուստապրոդյուսեր։
Կասպարովի ծնողները զբաղվում էին շախմատով և թերթերում տպագրված շախմատային խնդիրներ էին լուծում։ Գարրին հաճախ հետևում էր նրանց և մի օր հուշեց պատասխանը. նա հինգ տարեկան էր։ Դրանից հետո հայրը սովորեցրեց Գարրիին շախմատ խաղալ[21][22]։ Շախմատի կանոնավոր պարապմունքների Գարրին սկսեց հաճախել յոթ տարեկանում Բաքվի պիոներպալատում, նրա առաջին մարզիչը դարձավ վարպետ Օլեգ Պրիվորոտսկին[23]։ Այս տարիքում էլ Կասպարովը կորցրեց հորը, որը մահացավ լիմֆոսարկոմայից (շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա)[24]։ Ամուսնու մահից հետո Կլարան իրեն ամբողջությամբ նվիրեց որդու շախմատային կարիերային[25]։ 1975 թվականին, երբ Գարրին 12 տարեկան էր, Կլարա Կասպարովան որոշեց փոխել նրա ազգանունը հայրական Վայնշտեյնից Կասպարովի։ Դա արված էր հարազատների համաձայնությամբ, որպեսզի հեշտացվի պատանու հետագա շախմատային կարիերան, որն արդեն շախմատիստի լուրջ հույսեր էր ներշնչում, որին կխանգարեր ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող հակասեմականությունը[21][23]։ 1977 թվականին Գարրի Կասպարովը մտավ ՀԼԿԵՄ շարքերը։
Remove ads
Շախմատային կարիերա
Շախմատային կարիերայի սկիզբ, գրոսմայստերի կոչում

Տասը տարեկանում Վիլնյուսի պատանեկան առաջնությունում Գարրին ծանոթացավ վարպետ Ալեքսանդր Նիկիտինի հետ, որ երկար տարիներ նրա մարզիչը դարձավ։ Մինչև 1976 թվականը Նիկիտինը պարբերաբար խորհրդատվություններ էր իրականացնում և տալիս էր գրավոր առաջադրանքներ, այնուհետև նրանք միասին սկսեցին աշխատել թիմում[26]։ Նրա երաշխավորությամբ 1973 թ. օգոստոսին Գարրին դիմեց նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի շախմատային դպրոց և ընդունվեց։ Բոտվիննիկը հասավ նրան, որ պատանի շախմատիստը պարապեր անհատական պլանով, իսկ այնուհետև կրթաթոշակ ստանար[23]։ 1974 թ. Մոսկվայում Պիոներ պալատների մրցաշարում (սա թիմային մրցաշար էր, որում յուրաքանչյուր Պիոներ պալատի թիմ ղեկավարում էր մյուս թիմերին համաժամանակյա խաղի սեանս անցկացնող գրոսմայստերը) Գարրին հաղթեց գրոսմայստեր Յուրի Ավերբախին։ Մյուս տարվա սկզբին Գարրին մասնակցեց երկրի պատանեկան առաջնությանը՝ խաղալով իրենից 6-7 տարի մեծ հակառակորդների հետ[23]։ Լենինգրադում՝ Պիոներ պալատների նոր առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հետ սեանսում, հասավ հավասար արդյունքի, բայց սխալվեց և պարտվեց[27]։ Նույն առաջնությունում՝ Վիկտոր Կորչնոյի հետ սեանսում, գրոսմայստերին պարտադրեց ոչ-ոքի։
1976 թ. 12 տարեկանում Գարրի Կասպարովը հաղթեց ԽՍՀՄ պատանիների շախմատի առաջնությունում, որի մասնակիցների մեծամասնությունը նրանից մի քանի տարով մեծ էին։ Սրանից հետո, քանի որ Նիկիտինն ապրում էր Մոսկվայում, Կասպարովի մշտական մարզիչը դարձավ բաքվեցի հայազգի վարպետ Ալեքսանդր Շաքարովը[27]։ Նույն տարում սպորտկոմիտեի պնդմամբ Կասպարովը մեկնեց կադետների (մինչև 18 տարեկան պատանիների) աշխարհի առաջնություն, չնայած դրան դեմ էին մարզիչները, և կիսեց երրորդ տեղը։ 1977 թ. սկզբին Կասպարովը դարձյալ հաղթեց երկրի պատանեկան առաջնությունում՝ այս անգամ 9 հնարավորից 8½ արդյունքով։ Կադետների աշխարհի առաջնությունում, որտեղ տարիքային շեմն իջեցվել էր մինչ 17 տարեկան, Կասպարովը զբաղեցրեց երրորդ տեղը։ Ավարտից երեք տուր առաջ նա կիսում էր առաջին տեղը ապագա հաղթող Յոուն Արնասոնի հետ, բայց հոգնածության պատճառով մնացած պարտիաները խաղաց ոչ-ոքի[28]։
1978 թ. հունվարին Կասպարով Մինսկում հաղթեց Սոկոլսկու հուշամրցաշարում և ստացավ շախմատի սպորտի վարպետի կոչում։ Վարպետի նորմին նա հասել էր արդեն ավարտից հինգ տուր առաջ, իսկ վերջին տուրում հաղթեց Անատոլի Լուտիկովին. սա Կասպարովի առաջին մրցաշարային հանդիպումն էր գրոսմայստերի հետ[29]։ Տասնհինգ տարեկանում Կասպարովը դարձավ Բոտվիննիկի օգնականը։ Հուլիսին Դաուգավպիլսում կայացած առաջնությունում նա զբաղեցրեց առաջին տեղը և իրավունք ստացավ առաջին անգամ հանդես գալու ԽՍՀՄ առաջնությանը։ Եզրափակիչը տեղի ունեցավ տարեվերջին. Կասպարովը 17 պարտիաներում հավաքեց 50%, ինչը թույլ տվեց հաջորդ տարի չմասնակցել ընտրական փուլերին։ 1979 թ. ապրիլին Կասպարովը մասնակցեց Բանյա-Լուկայում (Հարավսլավիա) կայացած մրցաշարին։ Բոտվիննիկի պնդմամբ[30] տասնվեցամյա վարպետին, չունենալով վարկանիշ, թույլ տվեցին մասնակցել մրցաշարին, որի տասնվեց մասնակիցներից տասնչորսը գրոսմայստերներ էին[31]։ Արդյունքում Կասպարովը սենսացիոն կերպով գրավեց առաջին տեղը՝ չունենալով ոչ մի պարտություն և ապահովելով ընդհանուր հաղթանակ ավարտից երկու տուր առաջ։ Երկու միավորով հետ մնացին Սմեյքալն ու Անդերսոնը, իսկ 2½-ով՝ Պետրոսյանը։ Բանյա-Լուկեում Կասպարովը ստացավ առաջին գրոսմայստերական միավորը[32]։ Բաքու վերադառնալուց հետո Կասպարովին ընդունեց Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղարը և ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամի թեկնածուն։ Այդ պահից սկսած՝ Ալիևը սկսեց հովանավորել Կասպարովին[33]։ Տարեվերջին ԽՍՀՄ 47-րդ առաջնությունը Կասպարովը սկսեց երեք հաղթանակով։ Ապա հաջորդեցին անկումները (վեց ոչ-ոքի և մեկ պարտություն մեկ հաղթանակի դեպքում), բայց ուժեղ եզրափակիչը՝ 17 հնարավորից 10 միավորով, օգնեց բաժանել 3-4-րդ տեղերը։ Մրացաշարում հաղթեց վետերան Եֆիմ Գելլերը[34]։
a | b | c | d | e | f | g | h | ||
8 | 8 | ||||||||
7 | 7 | ||||||||
6 | 6 | ||||||||
5 | 5 | ||||||||
4 | 4 | ||||||||
3 | 3 | ||||||||
2 | 2 | ||||||||
1 | 1 | ||||||||
a | b | c | d | e | f | g | h |
Գարրի Կասպարով - Ռալֆ Օկեսոն, Մալթա, 1980։ Պատանիների աշխարհի առաջնություն։
Կասպարովը զոհաբերում է զինվորը` ստանալով երկու ուժեղ անցունակ զինվորի վրա հիմնված գրոհ. 27.Փ։f6! Ն։f6 28.e5 Նh6 29.f6 Նc7 30.e6 Թd8 31.e7 Ն։e7 32.fe Թ։e7 33.Նbc1 Սևերը որակի դիմաց ունեն երկու զինվոր, սակայն գրոհն ավատված չէ. այժմ սպառնում է Նc8+. 33…Թd8 34.Թf5 Թb8 35.Թf7+ Աh8 36.Նc7 Սևերը հանձնվեցին։
Կասպարովը զոհաբերում է զինվորը` ստանալով երկու ուժեղ անցունակ զինվորի վրա հիմնված գրոհ. 27.Փ։f6! Ն։f6 28.e5 Նh6 29.f6 Նc7 30.e6 Թd8 31.e7 Ն։e7 32.fe Թ։e7 33.Նbc1 Սևերը որակի դիմաց ունեն երկու զինվոր, սակայն գրոհն ավատված չէ. այժմ սպառնում է Նc8+. 33…Թd8 34.Թf5 Թb8 35.Թf7+ Աh8 36.Նc7 Սևերը հանձնվեցին։
Բաքվի մրցաշարում (1980 թ. գարուն) Կասպարովը կատարեց գրոսմայստերի նորմը։ Նա զբաղեցրեց առաջին տեղը՝ կես միավորով առաջ անցնելով Բելյավսկուց, որի հետ անցել էր մրցաշարն առանց պարտությունների[35]։ Նույն թվականին, նույնպես չունենալով ոչ մի պարտություն, Դորտմունդում կայացած պատանիների Աշխարհի շախմատի առաջնությունում հաղթեց, իսկ երկրորդ մրցանակակիր դարձավ Նայջել Շորթը[36]։ Հետո Կասպարովը ոսկե մեդալով ավարտեց միջնակարգ դպրոցը։ Տարեվերջին նա մտավ շախմատային օլիմպիադայի ԽՍՀՄ հավաքականի կազմ որպես երկրորդ փոխարինող և իր խաղատախտակին ցույց տվեց երրորդ արդյունքը։
1981 թ. սկզբին ԽՍՀՄ հավաքականների խաղամրցաշարում Կասպարովը խաղաց պատանեկան հավաքականի առաջին խաղատախտակով։ Խաղատախտակին նա գրավեց առաջին տեղը, իսկ աշխարհի չեմպիոն Կարպովի հետ երկու պարտիան ավարտեցին ոչ-ոքի[37]։ Ավելի ուշ նույն տարում Մոսկովյան Միջազգային մրցաշարում, որտեղ Կարպովը հաղթեց, Կասպարով Սմիսլովի և Պոլուգաևսկու հետ կիսեց 2-ից 4-րդ տեղերը։ Կասպարովի և Կարպովի հանդիպումը տեղի ունեցավ վերջին տուրում, և հակառակորդներն արագ համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին։ Դեկտեմբերին տասնութամյա Կասպարովը ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը կիսեց Լև Պսախիսի հետ՝ դառնալով ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը[38]։ Առաջնությունն անցնում էր Ֆրունզեում։ Կասպարովն արդեն երկրորդ տուրում պարտվեց Պսախիսին, իսկ հետո նրանք հաջորդաբար առաջ էին անցնում։ Վերջին տուրից առաջ Պսախիսը կես միավորով առաջ էր, բայց չկարողացավ հաղթել Աղզամովին այն ժամանակ, երբ Կասպարովը սևերով հաղթեց Թուկմակովին[39]։
Remove ads
Անձնական կյանքը
Կասպարովը երեք անգամ ամուսնացած է եղել և բոլոր ամուսնություններից երեխաներ ունի։
1989 թվականին ամուսնացել է Մարիա Արապովայի հետ, ում հետ ծանոթացել էր դրանից երեք տարի առաջ։ 1992 թվականին ծնվել է դուստրը Պոլինան, իսկ 1993 թվականին ամուսինները բաժանվել են։ Ավելի ուշ Մարիան դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ։
1996 թվականին Կասպարովը ամուսնացել է 18-ամյա ուսանողուհի-տնտեսագետ Յուլիա Վովկի հետ։ Նույն տարվա վերջում ծնվել է նրանց որդին Վադիմը։ 2005 թվականին նրանք բաժանվել են։
1984-1986 թվականներին Կասպարովը սիրավեպ է ունեցել դերասանուհի Մարինա Նիյոլովայի հետ[40]։ Որոշ աղբյուրներ գրում են, որ Նիյոլովայի դստեր Նիկայի հայրը Կասպարովն է։ «Փոփոխությունների զավակ» գրքում Կասպարովը հերքում է այդ պնդումը, իսկ հետո հարցազրույցի ժամանակ որոշակի պատասխան չի տվել[41]։
Նիյոլովան երբեք հրապարակային մեկնաբանություններ չի արել[42]։
2005 թվականին Կասպարովը ամուսնացել է Դարյա Տարասովայի հետ Սանկտ Պետերբուրգից։ 2006 թվականին ծնվել է նրանց դուստրը Աիդան, 2015 թվականի հուլիսի 6-ին` որդի Նիկոլայը[43]։
Կասպարովը անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում[44][45]։
2013 թվականին Կասպարովը դիմել է Լիտվայի քաղաքացիություն ստանալու համար, բայց մերժում է ստացել[46]։ 2014 թվականին Կասպարովը ստացել է Խորվաթիայի քաղաքացիություն, որտեղ ծովափնյա կուրորտային Մակարսկա քաղաքում տուն է գնել[47]։
2020 թվականից Կասպարովը ապրում է Խորվաթիայի Podstrana կուրորտում Սպլիտի մոտակայքում[48]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads