իսրայելցի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Պենն (եբրայերեն՝ אלכסנדר פן, ռուս.՝ Александр Пэнн, փետրվարի 14, 1906, Nizhnekolymsk, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Ռուսական կայսրություն և Ակիմովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 19, 1972[1], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի գրող[3][4]։
Ալեքսանդր Պենն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1906 |
Ծննդավայր | Nizhnekolymsk, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Ռուսական կայսրություն կամ Ակիմովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | ապրիլի 19, 1972[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Գերեզման | Kiryat Shaul Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական խմբագիր և նկարիչ |
Լեզու | եբրայերեն |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կուսակցություն | Պաղեստինի կոմունիստական կուսակցություն[2] և Maki?[2] |
Համատեղ ապրող | Հանա Ռովինա[2] |
Զավակներ | Zrubavela Sasonkin? և Ilana Rovina? |
Alexander Penn Վիքիպահեստում |
Ավրաամ (Ալեքսանդր) Պեպլիկեր-Շտերնը (հետագայում՝ Պենն) ծնվել է Նիժնեկոլիմսկում, Ռուսաստան։ Նրա կենսագրության մեկ այլ տարբերակի համաձայն՝ հայրը, Յոսեֆ Շտերնը, երեխաների համար հրեական կրոնական դպրոց ուներ և ուսուցանում էր եբրայերեն։ Երիտասարդ տարիքում Պեննը բռնցքամարտիկ էր։ 1920 թվականին նա տեղափոխվել է Մոսկվա՝ կինոյի ուսումնասիրության համար, նույն տարում հրատարակել է առաջին բանաստեղծությունները ռուսերենով։ 1927 թվականին ներգաղթել է Մանդատային Պաղեստին։ Թել Ավիվում աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ, ինչպես նաև ֆերմեր, շինարար և պահակ։ Ռուսաստանում զինվորական ծառայությունից խուսափելով՝ Յոսեֆ Շտերնը փոխել էր իր ազգանունը և դարձել Պեպլիկեր։ Պեննը որպես գրական անուն վերցրել է Պեպլիկերի "peh" մասնիկը և Շտերնի վերջին "nun" մասնիկը։ Ամուսնացել է Բելլայի հետ, սակայն ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Հանա Ռովինայի հետ, որի հետ ունեցել են դուստր՝ Իլանան[5]։ Պեննը ունեցել է ևս երկու երեխա՝ դուստր՝ Զերուբալևան և որդին՝ Ադամը։ Հետագայում ամուսնացել է Հանայի հետ, և ունեցել են ևս մեկ դուստր՝ Սինիլգա Էյսենսչրեյբեր Պեննը[6]։
1940 թվականից մինչև մահը՝ 1972 թվական, Պեննը ապրել է Դիզենգոֆ փողոցի հյուսիսային հատվածում գտնվող փոքրիկ բնակարանում, տեղական ոստիկանության հարևանությամբ[7]։
Պաղեստինում հաստատվելուց հետո Պեննը սկսեց եբրայերեն պոեզիա գրել։ Այդ բանաստեղծությունները նա հրատարակել է «Դավար» թերթում և գրական մի շարք ամսագրերում։ Որպես մարքսիստ և Իսրայելական կոմունիստական կուսակցության անդամ՝ նա խմբագրել է կուսակցության «Կոլ Հաամ» գրական բաժինը։
1957 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծություների «Ճանապարհին» ժողովածուն՝ Գերշոն Նիսպելի պատկերազարդումներով։ Չնայած Կոմունիստական կուսակցությանը նրա անդամակցությանը, Պեննը պնդել է, որ ժողովածուում ընդգրկեն հրեական և սիոնիստական բովանդակությամբ բանաստեղծություններ, որի համար նրան կուսակցությունից քննադատել են դեվիանտ վարքի համար։ 1958 թվականին Քեշեթ գրական պարբերականի խմբագիր Ահարոն Ամիրը հրատարակեց Պեննի մի շարք բանաստեղծություններ։ Չնայած քաղաքական համոզմունքների համար Պեննը արտաքսված էր, առաջատար գրական գործիչները շարունակում էին հանդիպել նրա հետ և հիանալ նրա աշխատանքներով, այդ թվում` Ավոտ Եշուրուն[8]։
Պեննի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Վիդուի» (Իմ խոստովանություն), սիրո և մահվան մասին տագնապալի մի նմուշ է։ Բանաստեղծության համար 1970-ական թվականներին գրվել է երաժշտություն, որը ձայնագրել են բազմաթիվ իսրայելցի երգիչներ ու երաժիշտներ, այդ թվում`Միխալ Տալը, Յուդիթ Ռավիցը և Մարինա Մաքսիմիլյան Բլյումինը։
1989 թվականին եբրայերենով հրատարակվել է Պեննի կենսագրությունը "Shalekhet Kokhavim" («Սփռված աստղեր. Ալեքսանդր Պենն։ Կյանքն ու գործունեությունը մինչև 1940 թվական»)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.