From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Վլադիմիրովիչ Դոմբրովսկի (ռուս.՝ Алексей Владимирович Домбровский, հունվարի 19, 1882 - ապրիլի 22, 1952), ռուս խորհրդային զորապետ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Սև և Ազովի ծովերի Ծովային ուժերի հրամանատար։
Ալեքսեյ Դոմբրովսկի | |
---|---|
հունվարի 19, 1882 - ապրիլի 22, 1952 (70 տարեկան) | |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | 2-րդ կարգի կապիտան |
Հրամանատարն էր | Կապիտան Իզիլմետև և Poltava? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Battle off Ulsan? և Ice Cruise of the Baltic Fleet? |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
1901 թվականին ավարտել է Ծովային կադետական կորպուսը, 1909 թվականին՝ ականային սպայական դասընթացները և 1914 թվականին՝ Ծովային ակադեմիան[1]։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին, որպես «Ռոսիա» հածանավի սպա, 1904 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած մարտում ծանր վիրավորվել է։
Այնուհետև ծառայել է Բալթիական նավատորմի Ականային դիվիզիայում։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Բալթիկայի մարտերին։ 1914-1915 թվականներին եղել է «Մոսկվիտյանին» էսկադրոնային ականակրի հրամանատար[2], 1917 թվականի մարտի 1-ին որպես 2-րդ կարգի կապիտան «Կապիտան Իզիլմետև» ականակրի հրամանատար[3], իսկ հունիսին` «Պոլտավա» գծանավի հրամանատար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը և մնացել իր պաշտոնին։ 1917 թվականի դեկտեմբերին մասնակցել է Ցենտրոբալթի 4-րդ գումարման կողմից առանձնացված հանձնաժողովի աշխատանքներին, որի կողմից մշակվել են նավատորմի դեմոկրատացման և զինծառայողների իրավունքների համահարթեցման մասին դեկրետները[4]։ Մասնակցել է 1918 թվականի Բալթիական նավատորմի Սառցային արշավանքին։ 1918 թվականի հուլիսից եղել է գծանավերի 1-ին բրիգադի հրամանատար, իսկ 1919 թվականի փետրվարից` Բալթիական նավատորմի շտաբի պետ։ Մասնակցել է Պետրոգրադի վրա Յուդենիչի զորքերի հաձակման ետ մղման կազմակերպմանը։ 1920 թվականի ապրիլի 24-ին նշանակվել է Սև և Ազովի ծովերի Ծովային ուժերի հրամանատար և կազմակերպել նրանց մարտական գործողությունները Սպիտակ նավատորմի դեմ` ապահովելով Հարավարևմտյան, Կովկասյան և Հարավային ռազմաճակատների մերձծովյան ուղղությունները[1]։
Քաղաքացիական պատերազմից հետո 1921-1925 թվականներին եղել է Հանրապետության Ծովային շտաբի պետ, 1925-1926 թվականներին` նավատորմի հրամանատարական կազմի կատարելագործման հատուկ դասընթացների ղեկավարի տեղակալ, իսկ 1926-1928 թվականներին` Ռազմա-ծովային ուժերի ակադեմիայի պետի տեղակալ։ 1930 թվականից եղել է պահեստազորում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.