From Wikipedia, the free encyclopedia
Ալիյա Իզետբեգովիչ (բոս․՝ Alija Izetbegović, օգոստոսի 8, 1925[1][2][3][…], Շամաց, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 19, 2003[2][4], Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա), բալկանյան իսլամիզմի գաղափարախոս, անջատողական, ակտիվիստ։ 1990-1996 թվականներին եղել է Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության նախագահ, 1996-2000 թվականներին՝ նախագահական խորհրդի անդամ։
Ալիյա Իզետբեգովիչ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական շարժում կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սարաևոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սարաևոյի համալսարան |
Մասնագիտություն՝ | փաստաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող և կոմիսար |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 8, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Շամաց, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 19, 2003[2][4] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա |
Թաղված | Kovači Cemetery |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ և Բոսնիա և Հերցեգովինա |
Զավակներ | Բակիր Իզետբեգովիչ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ալիյա Իզետբեգովիչը ծնվել է օգոստոսի 8-ին 1925 թվականի Հյուսիսային Բոսանսկի Շամաց քաղաքում[5]։ Նա հինգ երեխաներից երրորդ զավակն էր։ Ունեցել է վաստակաշատ, սակայն աղքատ ընտանիք, որը սերվել է նախկին արիստոկրատ Իզետ-բեյ Յահիչից։ Յահիչ ընտանիքը ապրել է Բելգրադում հարյուրավոր տարիներ.[6][7]:
Իզետբեգովիչի հայրը, որը հաշվապահ էր, կռվել է Ավստրո-Հունգարիայի կողմից Առաջին Համաշխարհային Պատերազմի Իտալական ճակատում և լուրջ վնասվածքներ է ստացել։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Բոսնիան Նացիստական «Խորվաթիայի Անկախ Պետության» մի մասն էր, Իզետբեգովիչը միացել է «երիտասարդ մուսուլման» (Млади Мусульмани) անվամբ Իսլամական կազմակերպությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.