ձայնային օգնական From Wikipedia, the free encyclopedia
«Ալիսա», վիրտուալ ձայնային օգնական, որն արտադրվել է Յանդեքս ընկերության կողմից[1]։ Նմանակում է կենդանի երկխոսություն՝ ճանաչելով (բանավոր և գրավոր) բնականխոսքը և հարցերին տալիս է պատասխաններ՝ (արտահայտելով դրանք բարձրաձայն, կամ ցույց տալով էկրանի վրա)։
Տեսակ | վիրտուալ օգնական |
---|---|
Նախագծումը՝ | Յանդեքս |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows, Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | հոկտեմբերի 10, 2017 |
Կայք | a.ya.ru(ռուս.) |
Alice (Yandex) Վիքիպահեստում |
Առաջին անգամ Ալիսայի մասին հայտնի է դարձել 2017 թվականի մայիսին, երբ օգնականը հայտնվել է Յանդեքս փնտրողական ծրագրի բետա տարբերակում[2]։
Ծրագրի համար «Ալիսա» անվանումը առաջարկել են համացանցի օգտատերերը[3]. Որպես երկրորդ տարբերակ դիտարկվել է «Մայա» անունը, բայց նրանից հրաժարվել են մայիս ամսվա անվան հետ նույնանուն լինելու պատճառով[3]։
«Ալիսայի» պաշտոնական մեկնարկը տրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10–ին[1]։ 2017 թվականի սեպտեմբերին օգնականի հետ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Յանդեքս» ընկերություն իր կատարած այցի ժամանակ[4]։ Նրա հարցին․ «Այստեղ քեզ չե՞ն նեղացնում», «Ալիսան» պատասխանել է․ «Շատ լավ, հաշվի կառնեմ», որից հետո «Յանդեքսի» աշխատակիցը ձևակեպել է իմաստային առումով մոտիկ հարց, որին ձայնային օգնականը պատասխանել է․ «Այսօր ես Յանդեքսում նայել եմ կատուների նկարներ և ոչ մի լավ բան չեմ տեսել։ Հուսով եմ, որ Ձեզ մոտ էլ է ամեն ինչ կարգին»[5]։
«Ալիսան» հասանելի է «Յանդեքս» հավելվածում և «Յանդեքս» բրաուզերում»,՝ IOSի ու Անդրոիդի համար, ինչպես նաև Վինդոուզ, որտեղ ծրագիրը հաստատվում և գործարկվում է «Յանդեքս բրաուզերի» միջոցով։
2018 թվականի մայիսին «Յանդեքս տեղորոշիչ» ձայնային կառավարումը փոխարինվել է «Ալիսայով»[6]։
2018 թվականի YaC կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է, որ «Ալիսան» տեղադրվելու է «Յանդեքս կայարանի» Խելացի աշտարակների և Սոնի ականջակալների մեջ[7][8], և հայտարարել են « Յանդեքս երկխոսությունների» մեկնարկ, որի օգնությամբ «Ալիսային» կարելի է սովորեցնել նոր գիտելիքներ[9]։ Գիտելիքները հասանելի են հատուկ կատալոգում[10]։ Հետագայում «Յանդեքսը» պլանավորել է ձայնային կառավարումը ներդնել այլ կենցաղային տեխնիկայի մեջ՝ «Ալիսայի» բազայի հիման վրա[11]։
«Ալիսայի» հիմնական գործառույթը ամենօրյա խնդիրների լուծումն է․ համացանցում փնտրել ինֆորմացիա, գտնել վայրեր, ուղիներ, ցույց տալ եղանակի տեսությունը և այլն։ Դրա համար օգնականը դիմում է «Յանդեքսի» ծառայություններին՝ «Յանդեքս փնտրել», «Յանդեքս քարտեզ», «Յանդեքս երաժշտություն» և այլն, կարողանում է նաև բացել մի քանի կողմնակի ծրագրեր։ Բացի այդ «Ալիսան» կարող է կազմակերպել զրուցակցի ժամանցը՝ հետաքրքրող թեմայի շրջանակներում վարելով երկխոսություն․ նա պատասխանում է հարցերին, երբեմն նաև սրախոսում։
Երկխոսության օրինակ․
— Ողջույն։
— Բարև։
— Ո՞վ է քեզ հորինել։
— Յանդեքս ընկերության ծրագրավորողները։ Ինչպես նաև դիզայներները։ Եվ մենեջերները։ Եվ թոփ մենեջերները։ Եվ մեկ մարդ։
—Ինչու՞ է քո անունն Ալիսա։
— Որովհետև թեստավորման ժամանակ պարզվել է, որ այնպիսի անուն, ինչպիսին է «Բետա խելացի ասիստենտ վարկած երեք մեկ բիլդ յոթ վաթսունչորս», ցավոք սրտի, լավ չի հիշվում, օգտվողները իրար են խառնել։
— Վատ պատասխան։
— Փորձը դժվար սխալների որդին է։ Խնդրում եմ հստակեցրեք, որտեղ եմ ես սխալվել՝ ընտրելով ներքևում գրված պատասխաններից մեկը[12]։
«Ալիսան» խոսում է ռուս կրկնօրինակող դերասանուհի Տատյանա Շիտովոյի ձայնով, որը ռուսերենով բազմաթիվ անգամ կրկնօրինակել է դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի դերերի մեծ մասը, այդ թվում վիրտուալ օգնական Սամանտային՝ « Она (կինոնկար, 2013)»–ում[1]։ Ձայնի սինթեզատորն օգտագործում է Շիտովոյի կողմից հատուկ պատրաստված ձայնագրություններ[13]։
«Ալիսայի» անհատականության շատ առանձնահատկություններ դրսևորվում են նախադասությունների համակցությամբ, որոնք շարադրվել են «Յանդեքսի» խմբագրի կողմից։ «Ալիսայի» հերոսներից մեկի հեղինակը դարձել է լրագրող և գրող Վլադիմիր Գուրիևը։ Սակայն արտադրողները նշում են[1], որ «Ալիսան» չի սահմանափակվում նախապես տրված խմբագրական հարցաշարերի պատասխաններով․ օգնականի նեյրոնների ցանցը սովորեցվել է ռուսախոս տեքտերի մեծ խմբաքանակի համար, այդ թվում՝ ցանցային երկխոսությունների։ Դա արտահայտվել է ծրագրի բնույթի վրա․ որոշ օգտվողներ բախվում են[12] այն բանի հետ, որ նա հրաժարվում է պատասխանել հարցերին, կամ հանդգնում է։ «Ալիսայի» մշակողները մշտապես հետևում են նրա վարքագծին և ուղղում այն[14]։
«Ալիսան» կարողանում է զգացմունքային պատասխաններ տալ․ օրինակ, թեմայով պայմանավորված նա կարող է դրսևորել կենսախնդություն կամ տխրություն[14]։
Ստեղծողները նշում են[14],, որ ազատ թեմայի շրջանակներում երկխոսության հնարավորությունը չի սահմանափակվում նախապես տրված սցենարների հավաքածուով, որն իրացվում է մեքենայացված տեխնոլոգիաների օգնությամբ, այդ թվում ՝ նեյրոնային ցանցերով։
«Ալիսան» ճանաչում և վերլուծում է խոսքը «Յանդեքսի» կողմից մշակված SpeechKit հենահարթակի օգնությամբ։
«Յանդեքսի» տվյալներով, «Ալիսայի» ամենամսյա լսարանը 2018 թվականի հուլիսի դրությամբ կազմել է 28 միլիոն մարդ[15]։
Չնայած այն բանին, որ «Ալիսան» դեռ վատ է աշխատում հավելվածների հետ, օգտատերերը դրական են գնահատել նրա զրուցելու ընդունակությունները և հումորի զգացումը։ Նրան հաճախ են թեստավորում և արդյունքները տեղադրում համացանցում։ Օգտագործողները նկատել են, որ նա հաճախ է հանդգնում, վիճում, հրաժարվում կատարել հանձնարարությունները և բավականին քննադատաբար է խոսում ռուսական քաղաքականության մասին[16][17]։ «Ալիսան» անեկդոտներ է պատմում աշխատանքի մասին, կարդում է հայտնի բանաստեղծություններ՝ նրանց ավելացնելով տեխնոլոգիական տերմիններ, խրախուսում է հոմեոպաթիան[18], հասկանում է ժողովրդախոսակցական լեզուն[19], սեղաններ է պատվիրում[20], ։ Երկու «Ալիսաների» զրույցի ընթացքում մեկը մյուսին խորհուրդ է տվել նետվել պատուհանից[21]։ Գերման Գրեֆն «Ալիսային» անվանել է «հիմար և թերի»[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.