From Wikipedia, the free encyclopedia
Ալունիտ[3] (ֆր.՝ alun - պաղլեղ), միներալ բարդ սուլֆատների խմբից՝ KAl[SO4]2(OH)6։
Ալունիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | KAl₃(SO₄)₂(OH)₆[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 7.BC.10[2] |
Դանա դասակարգում | 30.2.4.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[2] |
Ենթակատեգորիա | alunite mineral group?[1] և սուլֆատների կարգ |
Պարունակում է 11,4 % կալիումի օքսիդ և 37% կավահող։ Բյուրեղանում է տրիգոնային համակարգում՝ ռոմբոէդրերի ձևով։
Լինում է սպիտակ, մոխրագույն, կարմրավուն։ Կարծրությունը՝ 3,7-4,5, խտությունը՝ 2600–2800 կգ/մ3։ Թթվակայուն է։ Առաջանում է էֆուզիվ ապարներում՝ հիդրոթերմալ լուծույթների ազդեցությամբ (ալոինիտացում)։ Հանդիպում է հոծ կամ փուխր հողային ագրեգատներով։
Օգտագործվում է պաղլեղ, կավահող և կալիումական աղեր ստանալու համար։ Անդրկովկասում հայտնի են Ամուլսարի (ՀՍՍՀ) և Փիփի (Ադրբեջանական ԽՍՀ) հանքավայրերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.