Ախթալայի վանք
From Wikipedia, the free encyclopedia
Ախթալայի վանք (այլ անվանումներ՝ Պղնձահանքի վանք[3][4][5], Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք[6]), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր[7][8][9] Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Ախթալայի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ախթալա[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | կանգուն |
Մասն է | Ախթալայի բերդ |
Կազմված է | Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի, Տապանաքար Մոսէս քահանայի, Մատուռ, Միաբանության շենքը և Նախագավիթ-սրահ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն[2] |
Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
Akhtala monastery Վիքիպահեստում |
Ի սկզբանե եղել է Հայ առաքելական եկեղեցու վանք, 13-րդ դարում հանձնվել է հայ քաղկեդոնացիներին՝ երկար ժամանակ մնալով նրանց գլխավոր հոգևոր կենտրոնը[10], և գործել է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո[11]։ 18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Հարավային Կովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի[12]։ Ներկայումս պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն[13]։
Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանը[14] 13-րդ դարի առաջին քառորդում[15], նրա պատերը նկարազարդված են լավ պահպանված որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Դրանք իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։