Ճորոխ (թուրքերեն՝ Çoruh nehri, վրաց.՝ ჭოროხი), Աբսար[1], Ֆաշ[2], գետ Թուրքիայում և Վրաստանում։ Պատկանում է Սև ծովի ավազանին։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճորոխ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ճորոխ, Բնութագիր ...
Ճորոխ
Thumb
Բնութագիր
Երկարություն438 կմ
Ավազանի մակերես22 000 կմ²
Ջրի ծախս285 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՉորմայրի
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBarhal Çayı?, Օլթի գետ, Իմերխեվ, Մաճիխել, Աճարիսծղալի, Արկինս, Բակտա, Ալվանիկալա, Աճարիսծղալի, Բադիրգես, Բեհլևան, Բերջև, Բերքչի, Գարմիջ, Գյավիլ, Գոդրախևի, Դիճեգրեկ, Դիցանձ, Էրիխան, Թեշատբեր, Բախչա, Բախսի, Բաշկաիրտ, Բարխալ, Բիտի, Գիդրելիտի, Գյուվնար, Բեժանգետ, Բոլոկո, Փագիք, Գոմ, Ագարվակ, Ենիմահլա, Թաթմաձոր, Ալմշկա, Ախալդա, Ախա, Ախնաձոր, Ախզա, Ամատան, Անզով Այրիք, Աշակ, Բանա-Փանասկերտի գետ, Բաշգեղ, Բեյջուր, Բեյուկ Դերե, Բլդաջուր, Բորչխա, Գանձաձոր, Գյունբախուր, Գորգացեի, Գորգեր, Դարբենք, Դարբենք Ստորին, Դիլքանգոմ, Դումբուլլի, Զարթենիս, Էգնոց, Էգրե, Էգրիսո ջուր, Էրթիկ, Թախթ, Թաշնորգեղ, Թախթմացրա, Գվարա, Ախեթ, Ակբունղար, Օլուխլի, Օկերի, Օշնաղ, Ավարես, Օրդուկի, Մախո և Դաբաճմերիկ
Երկիր Թուրքիա և  Վրաստան
ՋրահավաքՍև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան
Thumb
Փակել

Անվանում

Հնում կոչվել է Վոհ (Ոհ), Ակամպսիս, Ակամսիս, Ֆազիս, Էգրիսիսծղալի, Էգուրի, Փասիս[3], ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ապսարուս։ Ֆազիս ձևով հիշատակվում է հունա-հռոմեական աղբյուրներում[4]։ Երբեմն Ճորոխ գետի ստորին հոսանքը անվանվել է Էգուրի (ეგური)[5] և Էգրիսծղալի (ეგრისწყალი)[5]։

Աշխարհագրություն

Գետի երկարությունը 360 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 19,8 հզ կմ²։ Սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթից, սկզբում հոսում է դեպի արևմուտք, ապա շեղվում հյուսիս, անցնում Բաբերդի միջով, Լորի (Բլուր) վտակն ընդունելուց հետո ուղղությունը փոխում է դեպի արևելք ու հյուսիս–արևելք։ Մինչև ծովափ հասնելը կտրում է Արևելապոնտական լեռները՝ առաջացնելով խորը կիրճ։

Ճորոխի խոշոր վտակներն են՝ Օլթի, Թորթում, Բերտա, Աջարա։ Ինչպես Ճորոխը, այնպես էլ նրա վտակները խոր կիրճեր են ստեղծել։ Վտակները հարուստ են սահանքներով, որոնք երկրակեղևի տեկտոնական շարժումների արգասիք են։ Ամենախոշոր ջրվեժը Թորթում գետի վրա է՝ համանուն անվամբ՝ 40 մ բարձրությամբ։

Ճորոխը Հայկական լեռնաշխարհի ամենաջրառատ գետերից մեկն է։ Հորդանում է գարնանը՝ ձնհալքի ժամանակ։ Գետի ջուրը քաղցրահամ է, միջին միներալացումը վերին հոսանքներում 100-200 մգ/լ է, ստորին հոսանքում՝ 200-300 մգ/լ, տարեկան տանում է 1.5 միլիոն տ լուծված նյութեր։ Գետը գարնանը շատ տղմոտ է, գետավազանի յուրաքանչյուր 1 քառ. կմ-ից լվացվում են ավելի քան 500 տ կախված նյութեր, տարեկան հոսքը կազմում է 10 միլիոն տ, իսկ գլորվող նյութերինը՝ 1.5 միլիոն տ։ Գետը տարեկան շուրջ 13 միլիոն տ նյութ է տանում Սև ծով։

Գետն ունի ջրաէներգետիկ խոշոր պաշարներ։

Լինչի և Օսվալդի «Հայաստան և հարևան երկրներ» քարտեզի վրա (Ա. Աբեղյանի խմբագրությամբ) կարելի է Ճորոխի ավազանում կարդալ տասնյակներով հայկական գյուղերի անվանումներ։ Մինչև 20-րդ դարը հայերն այնտեղ ունեցել են զարգացած մշակույթ, զբաղվել են արհեստներով, առևտրով։ Այժմ այստեղ կան հայեր, որոնք բռնի կերպով դավանափոխ են եղել, դարձել են մուսուլման։

Ճորոխը դեռ հնուց օգտագործվել է լաստառաքման նպատակներով։ Տեղաբնիկները անտառանյութը կարողանում էին գետով տեղափոխել գետաբերան։ Արդվինից ցած գետը նավարկելի է ոչ խորանիստ նավերի համար։ Առաջներում տեղաբնիկները նավակները կառուցում էին փչովի տիկերի վրա, հոսանքն ի վար մինչև ծով ապրանքներ էին տեղափոխում հինգ ժամում, իսկ հոսանքով վեր ոտքով անցնում էին երեք-չորս օրում։

Հնում երբեմն Ճորոխ գետի ստորին հոսանքը անվանվել է Դռակոն[6]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.