Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում (2017)

From Wikipedia, the free encyclopedia

Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում (2017)map

Ահաբեկչական հարձակում Լոնդոնում (անգլ.՝ London terror attack), զինված հարձակում Լոնդոնում, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 3-ին տեղի ժամանակով 21:58-ին: Այդ պահին Կենտրոնական Լոնդոնի հարավային հատվածում տեղի են ունեցել մի քանի հարձակումներ։ Հարձակումները տեղի ունեցան ահաբեկչության վտանգի վերին աստիճանի սահմանումից հետո, որը հայտարարվել էր Մանչեստերի պայթյուններից հետո[3][4]։ Բրիտանական ոստիկանությունը հայտնում է 10 զոհերի մասին, այդ թվում նաև երեք ահաբեկիչների, որոնք սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում։ Տարբեր տվյալներով վիրավորվել է 48 մարդ։ Մեծ Բրիտանիայի նախարարների խորհուրդը արտակարգ նիստ է գումարել հունիսի 4-ի առավոտյան՝ իրադարձությունները որակելով որպես «ահաբեկչություն»[5][6]։ Ահաբեկիչները վանկարկել են «Այս ամենը Ալլահի համար է» նախադասությունը։

Արագ փաստեր Ահաբեկչական գործողություն Լոնդոնում անգլ.՝ London terror attack, Տեսակ ...
Ահաբեկչական գործողություն Լոնդոնում
անգլ.՝ London terror attack
Thumb
Տեսակահաբեկչական գործողություն
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Գրոհի վայրԼոնդոնի կամուրջ, Բորո շուկա
ՏեղադրանքԼոնդոնի կամուրջ և Բորո շուկա
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվ2017 թվականի հունիսի 3
Գրոհի միջոցավտոբուս
Զենքինքնաձիգներ, դանակներ
Զոհվածներ10 (ներառյալ 3 ահաբեկիչները)
Վիրավորներ48
Ահաբեկիչների քանակ3[1][2]
Ահաբեկիչներ3
Կազմակերպիչներհավանաբար ԻԼԻՊ
 June 2017 London attack Վիքիպահեստում
Փակել

Հարձակումներ

Լոնդոնի կամուրջ

Լոնդոնի կամրջի վրա սպիտակ միկրոավտոբուսը հարվածել է մի քանի անցորդների[7][8]։ Ոստիկանությունը սկսել է շրջանի տարհանումը[9][10]։

Լոնդոնի կամրջի վրա երթևեկությունը դադարեցվել է։ Փակվել է մուտքը դեպի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ։ Լոնդոնի մետրոպոլիտենի «Լոնդոնի կամուրջ» կայարանը փակվել է՝ ոստիկանության պահանջով։

Բորո շուկա

Thumb
Բորո շուկան

Չորս մարդ վիրավորվել է Բորո շուկայի արագ սննդի կետերից մեկում, որը գտնվում է Լոնդոնի կամրջից դեպի հարավ։ Հարձակումը տեղի է ունեցել կամրջի հարձակումից անմիջապես հետո[11][12]։

Լոնդոնի ժամանակով 23:43-ին Սքոթլանդ Յարդը հաստատել է, որ ոստիկանության աշխատակիցները արձագանքել են հարձակումներին։ Նրանք հաստատել են նաև շուկայում տեղի ունեցած փոխհրաձգությունը[13]։

Վոքսհոլլ

Լոնդոնի ժամանակով ժամը 23:44-ին Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է Վոքսհոլ բորոյում տեղի ունեցած ևս մեկ պատահարի մասին[14]։

Արձագանք

Լոնդոնի ոստիկանությունը՝ Սքոթլանդ Յարդը կոչով դիմել է հանրությանը՝ պահպանելու հանգստություն և ողջամտություն[15]։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանության և հատուկ ծառայությունների հաղորդմամբ, Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները դիտարկվում են որպես ահաբեկչական գործողություն[16]։

Լեյբորիստական կայսրության առաջնորդ Ջերեմի Քորբինը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և հարազատներին[17]։

Զոհերի ընտանիքներին ցավակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը[18]։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Թերեզա Մեյին՝ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ[19]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.