Էմանուել Մակրոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էմանուել Մակրոն (ֆր.՝ Emmanuel Macron, դեկտեմբերի 21, 1977[4][5][6][…], Ամյեն, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահ, 2017 թվականի մայիսի 14-ից, նախկին բիզնեսմեն։ 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 30-ին։ Անցնելով երկրորդ փուլ[20], հաղթել է նախագահական ընտրություններում[21]։
Remove ads
Քաղաքական հայացքներ
Մակրոնը եվրոպակենտրոն հայացքների կրող է և համոզված ատլանտիստ։ Նա բաց դռների քաղաքականության կողմնակից է, ի տարբերություն ժամանակակից այլ սոցիալիստների։ Կողմնակից է հատուկ ծառայություններին, բանակին և ոստիկանությանը հատկացվող գումարների ավելացմանը։ Հակաահաբեկչական լայնամասշտաբ օպերացիաների իրականացման կողմնակից է։ Նա դեմ է մշտապես արտահայտվում կրոնական զգացմունքների բացահայտ արտահայտմանը, սակայն նշում է, որ գործող կրոնական օրենսդրությունը չափազանց խիստ է։ Մինչ վերջերս իրեն համարում էր ավանդապահ կաթոլիկ։
Ներքին քաղաքականության շրջանակներում իրեն համարում է եվրոպական ֆեդերալիստ, ով պատրաստ է համագործակցել Մարտին Շուլցի հետ, եթե վերջինս դառնա Գերմանիայի կանցլեր։ Կողմնակից է արտասահմանյան ներդրումների կրճատմանը, ԵՄ- Կանադա առևտրաարդյունաբերական հարաբերությունների զարգացմանը։ Դեմ է արտահայտվում Պաղեստինի ճանաչմանը՝ որպես ՄԱԿ-ի ինքնիշխան սուբյեկտ։
2006- 2009 թվականներին անդամակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը։
Remove ads
Քաղաքական գործունեություն
Երիտասարդ հասակում, Մակրոնը երկու տարի աշխատել է Քաղաքացիներ և Հանրապետականեր Տեղաշարժ կուսակցությունում, բայց նա երբեք չի դարձել այդ կուսակցության անդամ[22][23]։ Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական[24]։ Մակրոնը եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ, 2006 թվականին 24 տարեկանում Մակրոնը առաջադրեց իր անդամակցությունը այդ կուսակցությունում և մնաց այդ կուսակցության անդամ մինչև 2009 թվականը[25][26][27]։
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին և միացել նրա աշխատակազմին մինչև 2010 թվականը[26]։ 2007 թվականին Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց[28]։ 2010 թվականին Մակրոնը հնարավորություն ստացավ աշխատել, որպես վարչապետ՝ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց նա մերժել է առաջարկը[29]։
Remove ads
Անձնական կյանք
2007 թվականին ամուսնացել է ֆրանսերենի ուսուցչուհի Բրիջիտ Տրյոնեի հետ, ով նրանից 24 տարով մեծ է, և ում Էմանուելը սիրահարված է եղել դեռ դպրոցական տարիքից[30]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads