From Wikipedia, the free encyclopedia
Աղանդեր պաղպաղակից, սառը աղանդեր, որ պատրաստելու համար կարելի է օգտագործել ցանկացած պաղպաղակ (վանիլային, շոկոլադե, մրգային) և այլ լրացուցիչ բաղադրիչներ ինչպես համային որակների, այնպես էլ գեղեցկության համար (շոկոլադ, մրգեր, հատապտուղներ, ընկույզներ, դոնդող, մարմելադ, բեզե, թխվածքաբլիթներ և այլն[1][2])։ Պաղպաղակից աղանդերը մատուցվում են չափաբաժիններով (առանձին ափսեով, գավաթներով, շամպայնի բաժակներով կամ կրեմանկայով), ինչպես նաև բաղադրատոմսի համաձայն պաղպաղակից պատրաստված տորթի կամ պաղպաղակի հետ։ Աղանդերի հետ մատուցվում են նաև հատուկ աղանդային պարագաներ։
• «Դեղձ Մելբա», դասական աղանդեր, որն ստեղծվել է 1892 թվականին Լոնդոնում «Սավոյ» հյուրանոցի ռեստորանի ֆրանսիացի շեֆ-խոհարար Օգյուստ Էսկոֆյենի կողմից օպերային երգչուհի Նելի Մելբայի պատվին[3]։ Պատրաստվում է կեղևը հանված կիսած դեղձերից, ազնվամորու սոուսից և վանիլային պաղպաղակից։ ԱՄՆ-ում աղանդերը հայտնի է 20-րդ դարի սկզբից և այնտեղ դեղձից պատրաստված ամենահայտնի աղանդերն է։
• Լիեժի սուրճը սառը ֆրանսիական աղանդեր է, որը պատրաստված է մի քիչ քաղցր սուրճից, սրճային պաղպաղակից և հարած սերուցքից։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և Լիեժի գրոհը 1914 թվականին անուն եղել է վիեննական սուրճ։
• Սպագետտի-այս, պաղպաղակից պատրաստվող գերմանական աղանդեր, որը պատրաստված է սպագետտիի ափսեի նման։ Այդ աղանդերը մտածել է Դարիո Ֆոնտանելան 1960-ականներին Մանհայմում (Գերմանիա)։
Աղանդերի հատուկ խումբ են կազմում պաղպաղակով պատրաստվող տորթերը, որոնք «սառը տորթերի» տեսակներից են։ Որոշ տեսակներ պատրաստվում են ամբողջությամբ պաղպաղակից, ապա իսկ մյուսների պատրաստման համար օգտագործվում են մեկ կամ մի քանի շերտեր ուտելի խմորից՝ բիսկվիտային, շաքարային, մերենգի, սառեցված։
• Strawberries Arnaud, «Ելակային Առնո», ամբողջ աշխարհի ամենաթանկ աղանդերն է. այն արժի 1,4 մլն ԱՄՆ դոլար և մատուցվում է ԱՄՆ-ի Նոր Օռլեանի Arnaud’s ռեստորանում։ Աղանդերը ստեղծել է Առնո (Արչի) Կասբարյանը (Archie (Arnaud) Casbarian)։ Աղանդերը պատրաստում են ելակից, կիտրոնից, նարնջից, կարմիր գինուց, լիկյորից, ավելացվում է պաղպաղակ և հարած սերուցք գեղեցկության համար[4]։ Աղանդերը մատուցվում է շամպայնի համար գավաթում և ավելացվում է Charles X կարմիր պորտվեյն։
• Սանդեյ, պաղպաղակից աղանդեր է, որը սովորաբար պատրաստվում է պաղպաղակի գնդիկներից, զարդարված է մրգային օշարակով կամ դոնդողով, ճզմած ընկույզով, շոկոլադով, հատապտուղներով և հարած սերուցքով։
• Բանանային սպլիտ, սանդեյի տեսակ, որը պատրաստվում է պաղպաղակից, բանանի կեսերից, կոկտեյլային բալից և հարած սերուցքից։
• Բանանային ֆոսթեր, սանդեյի տեսակ, որը պատրաստված է բանանայի ֆլամբայից ռոմի հետ, բանանային լիկյորից և համեմունքներից։
• Ամերիկյան պարֆե, սանդեյի տեսակ, որը պատրաստված է պաղպաղակից, գրանոլային, օշարակից և լիկյորից։
• Գլյասե (ֆր.՝ glacé - սառեցված, սառած), պաղպաղակով սուրճ։
• Կաթնային խմիչքներ պաղպաղակով, սառեցված պաղպաղակից պատրաստված թարմացնող ոչ ալկոհոլիկ տարբեր խմիչքներ՝ կաթնային, գազավորված, ֆրապպե, օշարակներով, հյութից և այլն։ Պատրաստում են այդ խմիչքները խառնելով և հարելով նախապես սառեցված բաղադրիչները։ Սպասքը, որով մատուցվում են կոկտեյլները, նույնպես նախապես սառեցվում են։ Պատրաստված բաղադրիչները հարում են բլենդերում հարիչի օգնությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.