Հատապտղային բույսեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հատապտղային բույսեր, վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ[1]։ Հայաստանում մշակվում են ելակը, Լափռին, լտտենին, թթենին, բռինչը, Թանթրվենին, արոսենին, սնձենին, Ղողնոշը, սզնենին, ալոճենին, հաղարջենին, ժոխենին, մոշենին, մոռենին, մորենին, մշենին, մնձենին, կոկռոշենին։

խաղող, մուշ, կարմիր կոկռոշ, կարմիր հաղարջ (top)
Remove ads
Հայաստանում
Հայաստանի Վանաձորի, Լորու, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Կապանի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու տարբեր տեսակներ։ Բազմանում են վեգետատիվ բազմացում ճանապարհով։
Նշանակություն և կիրառում
Հատապտուղները պարունակում են օրգանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված (խյուս, հյութ, ռուփ, ցքի, օշարակ, ժելե, մարմելադ, մուրաբա, մաթ, պաստեղ, աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։
Խոնավասեր են, ջերմության նկատմամբ պահանջկոտ չեն։ Բազմանում են վեգետատիվ ճանապարհով։ Բերքատվությունը համեմատաբար բարձր է։ Հայաստանում՝ Ստեփանավանի, Կիրովականի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի, Կապանի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու լավագույն տեսակներ։
Remove ads
Ամենատարածված հատապտուղ մշակաբույսեր

Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads