Աղավնո (գետ)
գետ / From Wikipedia, the free encyclopedia
Աղավնո կամ Հագարու[1], գետ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևմտյան տարածքում, Հագարիի աջակողմյան խոշոր վտակներից մեկը։ Երկու օժանդակներով սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածների լանջերից, հոսում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև վերջնականապես թեքվում դեպի հարավ-արևելք, ամբողջ հետագա ընթացքում անցնում V-աձև, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մոտ 780 մ բարձրության վրա թափվում Հագարիի մեջ՝ Բերձոր քաղաքից 7 կմ հարավ։ Ունի մի քանի խոշոր աջակողմյան վտակներ, ձախակողմյան վտակները կարճ են ու ժամանակավոր հոսք ունեցող։ Ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 440 կմ² է, որի մոտ 15%-ը ՀՀ տարածքում։ Երկու օժանդակներով էլ երկարությունը մոտ 43 կմ է։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3,5 մ³/վրկ է։ Աղավնոյի ավազանում կան տաք ջրերի ելքեր[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնո (այլ կիրառումներ)
Աղավնո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 75 կմ |
Ավազանի մակերես | 440 կմ² |
Ջրի ծախս | 3,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մեծ Իշխանասար և Ծղուկ |
Գետաբերանի տեղակայում | Հագարի |
Կոորդինատներ | 39°41′00″ հս․. լ. 46°11′00″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բազմածակ, Խնածախ, Խոզնավար, Քարաշեն, Վաղատուր և Ալյաքչի |
Երկիր | Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն |
Երկրամաս | Քաշաթաղի շրջան և Սյունիքի մարզ |