Քաշաթաղի շրջան
Շրջան Արցախի Հանրապետությունում / From Wikipedia, the free encyclopedia
Քաշաթաղի շրջան, Արցախի Հանրապետության վարչատարածքային ամենաբարձր միավոր, որն ընդգրկում է երկրի արևմտյան և հարավարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Բերձոր քաղաքն է[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշաթաղ (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 54 համայնք (109 բնակավայր) |
Վարչկենտրոն | Բերձոր |
Բնակչություն (2008) | 9763[1] (6 տեղ) |
Խտություն | 2.89 |
Տարածք | 3376 |
Հիմնադրված է | 2 դեկտեմբերի 1993 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
Ունի հնագույն պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով[3]։
Շրջանի հարավային մասը գրավվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով։ Հյուսիսային հատվածը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով[4][5]։ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան-Գորիս հատվածին սահմանակից տարածքները, Ադրբեջանի զինված ուժերին են հանձնվել 2021 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին կարգադրությամբ[6][7][8][9]։ Կենտրոնական նեղ հատված, որը կոչվում է նաև Բերձորի միջանցք, նույն եռակողմ համաձայնագրով գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղից դուրս եկող ավտոճանապարհը միացնում է Ստեփանակերտ քաղաքին և ունի 5 կմ լայնություն[4]։