Բաշկալայի հարթավայր, Աղբակի սարահարթ, Բաշկալայի գոգհովիտ, հարթավայր Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում։ Հարթավայրը եզերող լեռնային սահմաններն են․ արևմուտքից՝ Չոլախդաղը, արևելքից՝ Քրդստանի, հարավից՝ Ջիլոդաղի լեռները։ Ունի մոտ 33 կմ երկարություն և 9-12 կմ լայնություն։ Այստեղ է գտնվում Բաշկալա քաղաքը[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբակ (այլ կիրառումներ)

Լեռների խիտ և խոր մասնատված լանջերն ստորոտներում փոխանցվում են խզումնա-աստիճանավոր սարավանդների, որոնցից մեկի վրա է գտնվում Բաշկալա (պատմական Ադամակերտ) ավանը (2250 մ)։ Գոգհովտի հատակը սինկլինալ գրաբենային ծագման լայն դարավանդային հարթավայր է (1900–2100 մ)՝ լցված լճագետային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, ուղղաձիգ գոտիականության բնորոշ հակադրություններով։ Տեղումները հարթավայրում 500–600 մմ են, լանջերին՝ 700–800 մմ, իսկ Ջիլոդաղի լանջերին՝ մինչև 1000–1500 մմ։ Հողածածկը սևահողերից մինչև ալպյան լեռնամարգագետնային է՝ տափաստանային, ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսականությամբ, լեռնալանջերին՝ սաղարթավոր անտառներ (մինչև 1900 մ)։ Հնում կոչվում էր Աղբակ[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.