From Wikipedia, the free encyclopedia
Աղտորազգիներ (լատին․՝ Anacardiáceae), ծաղկավոր բույսերի ընտանիք, հայտնի է 72-ից[1] մինչև 82[2] ցեղ, ավելի քան 500 տեսակ։
Աղտորազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Աղտորազգիներ (Anacardiaceae) R.Br., 1818 |
Տարածված են երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։
Հայաստանում բնականոն աճում են 3 ցեղի ներկայացուցիչներ՝ պիստակենի, դրախտածառ և աղտոր։
Աղտորազգիները հսկա ծառեր են (հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիներում) կամ թփեր, հիմնականում փետրաձև տերևներով։
Ծաղիկները հավաքված են հուաններում կամ ծաղկաբույլերում։ Ծաղիկները բավականին փոքր են, հաճախ միասեռ։ Բաժակաթերթերը և պսակաթերթերը հիմնականում 5-ական են։ Առէջները՝ 5 կամ 10։ Վարսանդը մեկ կամ մի քանի։
Սերմերը խոշոր են։
Ընտանիքի ներկայացուցիչները տարածված են արևադարձերում և մերձարևադարձային գոտիներում։
Ռուսաստանում տարածված են պիստակենի, դրախտածառ և աղտոր։
Աղտորազգիների ընտանիքը շատ օգտակար է, տնտեսապես կարևոր բույսեր են, մարդուն հայտնի են դեռ վաղուց։
Մանգո հնդկական - արևադարձերի կարևոր պտղատու ծառեր են։ Շատ խոշոր ծառեր են, բարձրությունը՝ 30 մ։ Շատ տեսակների պտուղների քաշը հասնում է 1 կգ և պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, շաքար և լիմոնաթթու։
Արժեքավոր նշանակություն ունի պիստակենին, որի մշակումը միջերկրածովային երկրներում գոյություն ունի ավելի քան 2000 տարի։ Պիստակենին համարվում է արժեքավոր ընկույզների մշակության մեջ, լայնորեն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում։ Պիստակենին շատ չորադիմացկուն և երկարակյաց ծառ է (որոշ նմուշների տարիքը հասնում է 700-ի)[3]։
Շատ տեսակներ պարունակում են աղաղանյութ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.