գվինեացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ամադու Դիավարա (ֆր.՝ Amadou Diawara, հուլիսի 17, 1997[1][2], Կոնակրի, Գվինեա), գվինեացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Գվինեայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գվինեա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոնակրի, Գվինեա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 42 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2012 | Սիլի Աուտենտիկ | ||
2012-2014 | Սիկվենսե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Սան Մարինո | 15 | (0) |
2015-2016 | Բոլոնյա | 34 | (0) |
2016-2019 | Նապոլի | 49 | (1) |
2019-ներկա | Ռոմա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա | Գվինեա | 10 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Դիավարան սկսել է Սան Մարինոյում[4]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց 2015 թվականի փետրվարի 2-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[5]։
2015 թվականի հուլիսին Դիավարան 300․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Բոլոնյա[6]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Պավիայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ Լացիոյի դեմ խաղում[8]։ Շուտով Դիավարան դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[9] և 2015-16 մրցաշրջանում մասնակցեց 34 հանդիպման առաջնությունում[10]։
2016 թվականի օգոստոսի 26-ին Դիավարան տեղափոխվեց Նապոլի 15 միլիոն եվրոյի դիմաց[11][12][13]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բեշիկթաշի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Նապոլիի կազմում անցկացրեց հոկտեմբերի 23-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[16][17]։ Սերիա A-ում իր առաջին գոլը գվինեացին խփեց 2018 թվականի ապրիլի 8-ին՝ Կիևոյի դեմ խաղում[18]։ Նապոլիի կազմում Դիավարան անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականի հուլիսի 1-ին Դիավարան 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 21 միլիոն եվրո[22][23][24]։
Դիավարան ծնվել է Գվինեայում, և 2014 թվականից խաղում էր Իտալիայում՝ փորձելով ստանալ Իտալիայի քաղաքացիություն։ 2018 թվականին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջան Պյերո Վենտուրան փորձեց Դիավարային հրավիրել ազգային հավաքական[25], սակայն հաջողության չհասավ։ Մարտին նա ընտրեց հանդես գալ Գվինեայի կազմում[26]։ Գվինեայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց հոկտեմբերի 4-ին՝ Ռուանդայի դեմ խաղերի համար[27][28]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ Ռուանդայի դեմ խաղում[29]։
2019 թվականի հունիսի 12-ին Դիավարան ընդգրկվեց Գվինեայի՝ Աֆրիկայի ազգերի գավաթի համար վերջնական կազմում[30][31]։ Առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր 4 հանդիպումներին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Մադագասկարի դեմ խաղում[32][33]։ Գվինեան դուրս մնաց գավաթի 1/8 եզրափակչից՝ 3-0 հաշվով պարտվելով Ալժիրին[34][35]։
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սան Մարինո | 2014–15 | Սերիա C | 15 | 0 | 0 | 0 | — | 15 | 0 | |||
Բոլոնյա | 2015–16 | Սերիա A | 34 | 0 | 1 | 0 | 35 | 0 | ||||
Նապոլի | 2016–17 | Սերիա A | 18 | 0 | 4 | 0 | 6 | 0 | — | 28 | 0 | |
2017–18 | 18 | 1 | 1 | 0 | 8 | 1 | 27 | 2 | ||||
2018–19 | 13 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 19 | 0 | ||||
Ընդհանուր | 49 | 1 | 7 | 0 | 18 | 1 | 0 | 0 | 74 | 2 | ||
Ռոմա | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 98 | 1 | 8 | 0 | 18 | 1 | 0 | 0 | 124 | 2 |
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[37]
Գվինեա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 3 | 0 |
2019 | 7 | 0 |
Ընդհանուր | 10 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.