Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

From Wikipedia, the free encyclopedia

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Remove ads

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia) ներկայացնում է Իտալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում։ Աշխարհի քառակի չեմպիոն (1934, 1938, 1982, 2006), Եվրոպայի չեմպիոն (1968,2020), Օլիմպիական չեմպիոն (1936

Արագ փաստեր Մականուն, Ստեղծման տարեթիվ ...
Remove ads

Պատմություն

Իտալական ֆուտբոլն ունի հարուստ պատմություն, որի ակունքները սկիզբ է առնում միջնադարյան կալչո խաղից։

Կալչո

Thumb
Ֆլորենտական Կալչո, 1688 թ.

Միջնադարյան Իտալիայում ամենատարածված թիմային խաղերից էր ֆլորենտական կալչոն (իտալ. Calcio fiorentino - Ֆլորենտական կալչո), որի կանոնները գրել են դեռևս 1580 թվականին[1]։ Ըստ կանոնների խաղն անց էր կացվում 50x100մ չափսեր ունեցող հատուկ դաշտերում, իրար դեմ մրցում էին 2 թիմ։

Յուրաքանչյուր թիմ ուներ 27 խաղացող՝ 15 հարձակվող, 5 կիսապաշտպան, 4 պաշտպանի օգնական և 3 պաշտպան։ Խաղի կանոններին բարձունքից հետևում էին «սովորական» դատավորները, իսկ եթե նրանք սխալվում կամ չէին նկատում որոշ դրվագներ, օգնության էին գալիս “գերագույն” դատավորները։

Խաղի նպատակն էր հաղթել հակառակորդ թիմին, բոլոր հնարավոր ձևերով խփելով առավելագույն գոլեր։ Ֆլորենտական կալչոն համարվում է ժամանակակից ֆուտբոլի և ռեգբիի "նախահայրը"։

Իտալական ֆուտբոլի սկիզբ

Ակումբներ

1883 թվականին Իտալական Ջենովա քաղաքի անգլիական էմիգրանտները հիմնեցին առաջին՝ Ջենովայի քրիկետի և աթլետիտկայի ակումբը» (Genoa Cricket & Athletic Club)[2]։ Տասը տարի անց ակումբը վերանվանվում է «Ջենովա Քրիկետի և Ֆուտբոլի Ակումբ» (Genoa Cricket & Football Club, կամ Genoa C.F.C.)

1988 թվականից ակումբների միջև սկսվեցին պաշտոնական հանդիպումներ անցկացվել։ Սակայն երկրի ֆուտբոլի առաջնություն դեռ չկար և հանդիպումները անցկացվում էին տեղային մակարդակով։

Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հիմնվում է միայն 1898 թվականին, նույն թվականից էլ սկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը։ Երկրի առաջին չեմպիոն է դառնում Ջենովայի թիմը։

Հավաքական[3]

Thumb
Իտալիայի առաջին հավաքականը։
15 մայիսի 1910 թ, Միլան, Իտալիա

1910 թվականի մայիսի 5-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ընտրում և Միլան մարզումների է հրավիրում իտալական ակումբների 22 լավագույն մարզիկների։ Քանի որ տվյալ ժամանակահատվածում դեռ չկար պրոֆեսիոնալ մարզիչ հասկացությունը, ֆուտբոլիստներին առաջին խաղին “պատրաստում էր” ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Ումբերտո Մեացցան։ Դա է պատճառը, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առ այսօր կոչվում է “տեխնիկական կոմիսար”։

10 օր հետո՝ մայիսի 15-ին Իտալիայի ֆուտբոլի հավաքականը անցկացնում է իր առաջին հանդիպումը՝ Ֆրանսիայի հավաքականի հետ։ Հանդիպումն անցկացվում է Միլանի Չիվիկո Արենա մարզադաշտում։ Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացում է Միլան ակումբի հարձակվող Պիետրո Լանան (իտալ.՝ Pietro Lana), գրանցելով Իտալիայի ազգային հավաքականի պատմական առաջին գոլը։ Հանդիպումն ավարտվում է 6-2 հաշվով։

1911 թվականի հունվարի 6-ին Իտալիայի հավաքականը հանդիպում է Հունգարիայի ընտրանու հետ։ Ֆուտբոլիստները մարզադաշտ են մտնում կապույտ մարզազգեստով, որի պատճառով էլ երկրպագուներից ստանում են Squadra Azzurra (Կապույտ թիմ) մականունը։

Առաջին խաղից առ այսօր

Հավաքականի առաջին պաշտոնական մասնակցությունը միջազգային մրցաշարում կայացավ 1912 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող 5-րդ Օլիմպիական խաղերին։ Իտալացիների առաջին միջազգային մրցաշարն ավարտվեց ոչ բարեհաջող[4]՝ հավաքականը նախ պարտվեց ֆիներին 2։3 հաշվով, ապա Ավստրիայի ընտրանուն 1։5 հաշվով։

Remove ads

Կազմ

Հավաքականի կազմը 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ[5].

Տվյալները թարմ են 2014հունիսի 24-ի դրությամբ

Մանրամասն տեղեկատվություն N°, Խաղացող ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads