Ամանոր
From Wikipedia, the free encyclopedia
Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամանոր (այլ կիրառումներ)
Ամանոր | |
---|---|
Ամանորյա տոնածառ, զարդարված վառվող մոմերով, կարմիր սրտիկներով և սպիտակ թղթյա փաթիլներով | |
Տեսակ | օրացույցային ամսաթիվ |
Ենթադաս | օրացույցային ամսաթիվ և պարբերական իրադարձություն |
Ամսաթիվ | Հունվարի 1 |
Տոնվում է | ամբողջ աշխարհում |
Տոնում | հրավառություն, երեկույթներ, ընտանեկան հավաքույթ |
Նախորդ | Նոր տարվա գիշեր, Սուրբ Սեղբեստրոսի օր և Lunar New Year's Eve? |
Կապված | Սուրբ Ծնունդ, Նավասարդ |
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ[1]։