Երկիր
Արեգակնային համակարգի երրորդ մոլորակը: / From Wikipedia, the free encyclopedia
Երկիր (Նաև Տեռա, լատ․ Terra - երկիր բառից), Արեգակնային համակարգի մոլորակ, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ Արեգակից ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, տրամագիծը 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ[1][2][3]։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր (Կապույտ մոլորակ) Terra, Հիմնական տվյալներ ...
Երկիր (Կապույտ մոլորակ) Terra | |
---|---|
Երկիր մոլորակը, լուսանկարված 1972 թ. Apollo 17 ծրագրի շրջանակներում | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | թ. |
Արբանյակներ | Լուսին |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 147 095 000 կմ |
Ապոհելին | 152 100 000 կմ |
Մեծ կիսաառանցք | 149 598 023 կմ |
Թեքվածություն | 7.155° Արեգակի հասարակածի հանդեպ |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 6 371.0 կմ |
Հասարակածային շառավիղ | 6 378.1 կմ |
Բևեռային շառավիղ | 6 356.8 կմ |
Մակերևույթի մակերես | 510 078 000 կմ² |
Մթնոլորտային տվյալներ |
Փակել
Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ։