From Wikipedia, the free encyclopedia
VI Ամառային օլիմպիական խաղեր, ՄՕԿ-ի որոշմամբ, որն ընդունվել է 1912 թվականի մայիսի 27-ին, նախատեսվել է անցկացնել 1916 թվականին Բեռլինում։ Գերմանական կայսրության մայրաքաղաքը (երկրորդ Ռայխ) իրավունք ստացավ անցկացնել խաղերը՝ հետևում թողնելով Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը, Ավստրո-Հունգարական կայսրության Երկրորդ մայրաքաղաք Բուդապեշտը և ԱՄՆ արդյունաբերական քաղաքը՝ Քլիվլենդը[1]։ Կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ, խաղերը չեղարկվել են։ Այդ խաղերի համար արդեն պատրաստ էր Բեռլինում գտնվող նոր ստադիոնը։ Հաշվի չառնելով, որ այդ վեց խաղերը չեղարկել էին հաջորդ խաղերին, 1920 թվականին որոշված էր հաջորդ համարը՝ 7։
Ամառային օլիմպիական խաղեր 1916 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր և cancelled sports event due to World War I? |
Երկիր | Գերմանական ռայխ |
Մարզադաշտ | Deutsches Stadion? |
Նախորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1912 |
Հաջորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1920 |
Ամենակարևորը ձմեռային Օլիմպիական շաբաթն անցկացնելու առաջարկն էր։ Այս լուրջ մտադրությունները նախատեսվում էր իրականացնել 1916 թվականին Բադեն-Վյուրթեմբերգում։ Առաջարկվում էր ներառել գեղասահք, հոկեյ, լեռնային և դահուկային վազք, հյուսիսային երկամարտ և արագ վազք չմուշկներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.