«Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան», (անգլ.՝ American Horror Story: Asylum) FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» սարսափ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, որը ստեղծվել է Բրեդ Ֆալչուկի և Ռայան Մըրֆիի կողմից։ Այն հեռարձակվել է 2012 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013-ի հունվարի 23-ը։ Երկրորդ եթերաշրջանը ընդհանրապես հապ չունի առաջինի հետ, քանի որ այն ներառում է նոր կերպարեր և սյուժե։

Արագ փաստեր Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան, Սերիալ ...
Փակել

Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարանը սկսում է 1964 թվականին Բրայերքլիֆ հոգեբուժարանում, սակայն ողջ եթերաշրջանն ընդանում է անցյալի և ներկայի համակացությամբ։ Առաջին եթերաշրջանից 2-րդ են վերադարձել միայն Սառա Պոլսոնը, Ֆրենսիս Քոնրոյը, Ջեսիկա Լենգը, Լիլի Ռեյբը, Զաքարի Քուինտոն և Դիլան ՄաքԴերմոթը։

Այս շրջանը առաջադրվել է Primetime Emmy Award-ի տասնյոթ անվանակարգում, ավելի քան որևէ այլ շոուն։ Բարձր գնահատվեց հատկապես Ջեսիկա Լենգի, Ջեյմս Քրոմվելի, Զաքարի Քուինտոյի, Սառա Պոլսոնի և Լիլի Ռեյբի խաղը։ Քրոմվելը ստացավ Emmy-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակը, իսկ Պոլսոնը և Քուինտոն 3rd Critics' Choice Television-ի երկրորդ պլանի լավագույն դերասան/դերասանուհի։

Սյուժե

Երկրորդ եթերաշրջանը կարգապահության և հսկողության մասին է։ Այն պատմում է 1964 թվականի Բրայերքլիֆ հոգեբուժարանի և դրա հիվանդների, բժիշկների, միանձնուհիների մասին, որտեղ բուժվում են հոգեկան շեղումներ ունեցող հանցագործները։ Հոգեբուժարանի ղեկավարն է քույր Ջուդը, իր օգնական քույր Եվնիկին և կենտրոնի ստեղծող՝ քահանա Թիմաթի Հովարդը, հոգեբույժ բժ․ Օլիվեր Թրեդսոնը և դաշան գիտնական բժ․ Արթուր Արդենը։ Կան շան հիվանդներ, որոնք պնդում են, որ անարդարացի ձևով են հայտնվել հոգեբուժարանում՝ լեսբի լրագրող Լանա Ուինտերսը, մեղադրյալ սերիական մարդասպան Կիտ Ուոքերը, նիմֆոմանուհի Շելլին և ենթադրյալ մարդասպան Գրեյս Բերտնրանդը։ Բրայերքիլիֆի հիվանդները պարբերաբար ենթարկվում են գերբնական և գիտական ազդեցությունների, այդ թվում դիվային տիրապետման և ոչ երկրային առևանգման։

Եթերաշրջանը զարգանում է կերպարների անցյալի և ներկայի մասին պատմություններով։ Քույր Ջուդը ժամանակին գիշերային ակումբի կրքոտ պարուհի էր, ով 1949 թվականին, լինելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ անուշադրաբար վրայերթի է ենթարկում դպրոցական մի աղջնակի, որից հետո նա փախուստի է դիմում։ Դա ստիպեց նրան դառնալ միանձնուհի և աշխատել Բրայերքլիֆում։ Քույր Մարի Եվնիկին ամոթխած և զուսպ աղջիկ է, ով վախենում է քույր Ջուդից։ Մի հոգեկան հիվանդի էկզորցիզմի ժամանակ, նրա մեջ սատանա է մտնում, որի արդյունքում նա դառնում է դաժան և չար կին։ Նա անբացատրելիորեն իմանում է քույր Ջուդի թմրած եթևեկելու արդյուքում եղած ավտովթարի մասին։ Ջուդը վերհիշում է այդ ամենը և գնումէ աղջկա ծնողներին տեսակցության, որտեղ նա իմանում է, որ աղջիկը փրկվել է և ստացել էր ընդամենը մի քանի կոտվածք։ Քույր Ջուդը կարծում է, որ այդ ամենը Աստծո կողմից է և, որ նրա Բրոյերքլիֆի աշխատանքը այդտեղից չարի ոչնչացնելն է։

Չարն ներառում է դաժան գիտնական բժ․ Արդենին և անհայտ սերիական մարդասպան բժ․ Թրեդսոնին։ Արդենը նախկին նացիստ է, ով վտանգավոր էքպերիմենտներ է կատարում հիվանդների վրա, որոնք տեղափոխում է հոգեբուժարանի բակ և կերակրում մահացած և սպանված հիվանդներով։ Նա և քույր Ջուդը մշտական հակառակորդներ են։ Բժ․ Թրեդսոնը հոգեբույժ է, ով կանչվում է հոգեբուժարան, որպեսզի զննի կասկածյալ սերիական մարդասպան Կիտ Ուոքերի հոգեկան վիճակը։ Լինելով մարդապսանը, Թրեդսոնը Ուոքերին համոզում է, որ դատի ժամանակ խոստովանի սպանությունների մասին, որպեսզի ապահովի սեփական անվտանգությունը։ Ուոէերը համոզված է, որ կնոջը՝ Ալմային (Բրիթն Օլդֆորդ) առևանգել են այլմոլորակայինները։ Թրեդսոնը օգտվելով նրանից, ավատվում է իր կատարած բոլոր հանցագործություններից, դարձնելով դրանք Ուոքերինը։

Թրեդսոնը փորձում է «հեղափոխել» ևս մեկ հիվանդի, որն այնտեղ հայտնվել է լիովին թյուրիմացության պատճառով։ Լանա Ուինտերսը փառամոլ լրագրող է, ով ցանկանում է բացահայտել Բրայերքլիֆի դաժան բարքերը և ցույց դնել մարդկանց։ Նա իր ընկերուհի՝ Վենդիի (Քլեա Դյուվալ) հետ սիրային հարաբերությունների մեջ է, ով շանտաժի է ենթարկվում քույր Ջուդի կողմից։ Երբ Լանան խնդրում է Թրեդսոնին կապվել Վենդիի հետ, պարզում է, որ նա է սերիական մարդասպանը և հենց ինքն է սպանել Վենդիին։ Սկզբում նա ասում է Լանային, որ մարդասպանը դեռ ազատության մեջ է և օգնում է հոգեբուժարանից փախչել։ Նա պահում է Լանային իր տանը որպես բանտարկյալ և դնում նրան իր մոր տեղը, բռնաբարում նրան, իսկ այնուհետև իր «անհամեստ» պահվածքի պատճառով, որոշում է սպանել։ Լանան փախչում է Բրայերքլիֆ, սակայն այնտեղ իմանում է, որ հղի է Թրեդսոնից։

Հավատալով, որ իր կինը մահացել է, կամ կորել, Կիտ Ուոքերը սկսեց շփվել հոգեկան-հանցագործ Գրեյս Բերտրանդի հետ, ով մորթել էր իր ընտանիքին և պարբերաբար ենթարկվում էր հոր բռնություններին։ Նա և Ուոքերը բռնվում են սեքսով զբաղվելուց, որի պատճառով առանձնացվում են և ստերելիզացվում։ Գրեյսը առևանգվում է այլմոլորակայինների կողմից և վերադառնում միայն հղի վիճակում։ Ուոքերը փախնեով բանտից գալիս է Բրայերքլիֆ, որպեսզի լինի Գրեյսի և իր երեխայի հետ։ Այնուհետեև նրան երեքով գնում են Ուոքերի հին բնակարան, որտեղ գտնում են Ալմային և իր երեխային։

Այդ ամեն ինչի հետ մեկտեղ դիվահարված քույր Մարիա Եվնիկին քույր Ջուդին փակում է Բրայերքլիֆում որպես հոգեկան հիվանդ։ Նա վերցնում է հոգեբուժարանն իր ձեռքը՝ բժ․ Արդենի օգնությամբ։ Նա սիրահետում է քահանա Հովարդին, ով էկզորցիզմի անհաջող փորձ է կատարում։ Եվնիկին գայթակղելով քահանային՝ զրկում է նրան կուսությունից, սակայն խուտով Հովարդը երկրորդ հարկի պատշգամբից հրում է քույր Մարիային և սպանում նրան։ Բժ․ Արդենը հավատարիմ մնալով Մարիա Եվնիկիին, նրա հետ միասին է ողջակիզվում է դիակիզման վառրանում։

Լանա Ուինտերսը հաջողությամբ փրկվում է բժ․ Թրեդսոնից և սպանում է նրան՝ կրակելով գլխին հենց նրա տանը ասելով․ «Բանտը շատ լավ է քեզ համար»։ Ներկայում նա դառնում է հայտնի հեռուստատեսային աստղ-հերոս, ով հանրությանն է ցուցադրում Բրայերքլիֆի ողջ գաղտնիքները։ Նա ասում է, որ քահանա Հովարդն ինաքապանություն է գործել Լանայի հայտնի դառնալուց անմիջապես հետո։ Ինչպես նաև պատմում է, որ Կիտ Ուոքերը քույյր Ջուդին տանում է իր տուն այն բանից հետո, երբ իր կին Ալմամ սպանում է Գրեյսին այլոմորակայինների վերադարձի մասին շատ խոսելու համար և տեղափոխվում է Բրայերքլիֆ։

Ուինտերսը ծնում է Ջոնիին (Դիլան ՄաքԴերմոթ), ով երդվում է վրեժ լուծել նրանից, քանի որ մայրը երբեք չի սիրել նրան, հատկպաես երբ պնդել է, որ նա մահացել ք ծնվելու պահին։ Նա գալիս է նրա տուն, որպեսզի սպանի և ավարտին հասցնի հոր գործը։ Ծեր Լանան ասում է, որ նա իր հոր նման չէ և երբ փաթաթվում է նրան, հանում է ատրճանակը և գլխից կրակում։

Դերակատարներ և կերպարներ

Ջեսիկա Լենգը, Սառա Պոլսոնը, և Էվան Փիթերսը (ձախից աջ) մարմնավորում են Քույր Ջուդ Մարտինին, Լանա Ուինտերսին և Էվան Ուոքերին։
Զաքարի Քուինտոն, Լիլի Ռեյբը և Ջեյմս Քրոմվելը (ձախից աջ) մարմնավորում են բժ․ Թրեդսոնին, քույր Մարիա Եվնիկի ՄակՔիին և բժ․ Արդենին։
Քլոյե Սեվինը, Ադամ Լևինը և Յան Մակշեյնը (ձախից աջ) մարմնավորում են Շելլիին, Լեո Մորիսոնին, և Լեիգ Էմերսոնին, որպես հատուկ հյուրեր։

Գլխավոր

Հատուկ հյուրեր

  • Քլոյե Սեվին - Շելլի (6 սերիա)
  • Ադամ Լևին - Լեո Մորիսոն
  • Յան Մակշեյն - Լեիգ Էմերսոն (2 սերիա)

Երկրորդական

  • Նաոմի Գրոսման - Պեպպեր (7 սերիա)
  • Ֆրեդրիկ Լեն - Ֆրենկ ՄակՔեն (7 սերիա)
  • Քլեա ԴյուՎալ - Վենդի Ֆեյզեր (6 սերիա)
  • Բրիթն Օլդֆորդ - Ալմա Ուոքեր (6 սերիա)
  • Ջեննա Դյուան-Թաթում - Թերեզա Մորիսոն (6 սերիա)
  • Դիլան ՄաքԴերմոթ - Ջոնի Մորգան (5 սերիա)
  • Ֆրենսիս Քոնրոյ - Մահի հրեշտակ (5 սերիա)
  • Մարկ Էնգելհարդտ - Կարլ (5 սերիա)
  • Բարբարա Թարբուկ - մայր Կլաուդիա (5 սերիա)
  • Մարկ Կոնսուելոս - Սփայվի (4 սերիա)
  • Մարկ Մարգոլիւս - Սեմ Գուդվին (3 սերիա)
  • Ֆրանկա Պոտենտ - Էն Ֆրանկ / Շարլոտ Բրաուն (2 սերիա)

Էպիզոդներ

Մանրամասն տեղեկատվություն №, # ...
# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվ Prod. ծածկագիր Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն)
131"Բարի Գալուստ Բրայերքլիֆ"
"Welcome to Briarcliff"
Բրեդլի ԲեքերԹիմ ՄայնիրՀոկտեմբերի 17, 20122ATS013.85[1]
.
142"Կատակ Կամ Հյուրասիրություն"
"Tricks and Treats"
Բրեդլի ԲեքերՋեյմս ՎոնգՀոկտեմբերի 24, 20122ATS023.06[2]
.
153"Հյուսիս-արևելյան Քամի"
"Nor'easter"
Մայքլ ԱպպենդալՋենիֆեր ՍոլթՀոկտեմբերի 31, 20122ATS032.47[3]
.
164"Ես Աննա Ֆրանկն եմ (Մաս 1)"
"I Am Anne Frank (Part 1)"
Մայքլ ԱպպենդալՋեսիկա ՇարցերՆոյեմբերի 7, 20122ATS042.65[4]
.
175"Ես Աննա Ֆրանկն եմ (Մաս 2)"
"I Am Anne Frank (Part 2)"
Ալֆոնսո Գոմեզ֊ՌեհոնԲրեդ ՖալչեքՆոյեմբերի 14, 20122ATS052.78[5]
.
186"Սարսափի ակունքները"
"The Origins of Monstrosity"
Դեյվիդ ՍմելՌայան ՄերֆիՆոյեմբերի 21, 20122ATS061.89[6]
.
197"Խավար Զարմիկը"
"Dark Cousin"
Միքայել ՌեյմերԹիմ ՄայնիրՆոյեմբերի 28, 20122ATS072.27[7]
.
208"Անսուրբ Գիշեր"
"Unholy Night"
Մայքլ ԼեմմանՋեյմս ՎոնգԴեկտեմբերի 5, 20122ATS082.36[8]
.
219"Վերարկուի Կախիչ"
"The Coat Hanger"
Ջերեմի ՊոդեսվաՋենիֆեր ՍոլթԴեկտեմբերի 12, 20122ATS092.22[9]
.
2210"Անվան Խաղ"
"The Name Game"
Մայքլ ԼեմմանՋեսիկա ՇարցերՀունվարի 3, 20132ATS102.21[10]
.
2311"Թափած Կաթ"
"Spilt Milk"
Ալֆոնսո Գոմեզ֊ՌեհոնԲրեդ ՖալչեքՀունվարի 9, 20132ATS112.51[11]
.
2412"Շարունակականություն"
"Continuum"
Քրեյգ ԶիքՌայան ՄերֆիՀունվարի 16, 20132ATS122.30[12]
.
2513"Խելագարությունը Վերջանում է"
"Madness Ends"
Ալֆոնսո Գոմեզ֊ՌեհոնԹիմ ՄայնիրՀունվարի 23, 20132ATS132.29[13]
.
Փակել

Արտադրություն

Զարգացում

Այն ինչ տեսել եք եզրափակչում, դա Հարմոնների տան վերջն էր։ Շոուի երկրորդ եթերաշրջանը կմատմի նոր պատմություն ուրվականներով տան կամ որևէ շինության մասին։ Այնպես ինչպես այս տարի, հաջորդը նույնպես կունենա սմիզբ, մեջտեղ և ավարտ։ Երկրորդ եթերաշրջանը չի նկարահանվի Լոս Անջելեսում, բայց պարզ է որ կլինի Ամերիկայում, սակայն լիովին այլ վայրում։

«
»
- Մըրֆին «Ամերիկյան սարսափ պատմության» անտոլոգիայի մասին.[14]

2011 թվականի հոկտեմբերին FX Network-ը հայտարարեց, որ սերիալը կունենա թ-րդ եթերաշրջան։ 2011-ի դեկտեմբերին, սերիալի ստեզծող Ռայան Մըրֆին ասաց իր պլանների մասին, որ հետագայում փոխվելու են հերոսները և տեղանքը[15][16]։

Նա ասաց, որ առաջինից երկրորդ շրջան կվերադառնան մի քանի դերասաններ։ «Մարդիկ ովքեր վերադառնում են, կխաղան լիովին այլ կերպարներ, արածներ, հևեշներ և այլն։ Հարմոնների պատմությունը վերջացել է»[14]։}}

«Ինձ համար անցյալ շրջանն ընտանեկան դրամա է, իսկ երկրորդը՝ աշխատանքային։»

-Սերիալի համահեղինակ Բրեդ Ֆալչուկը երկրորդ եթերարջանի մասին[17]

Մըրֆին նաև ասաց TV Guide-ին, որ եկրորդում չեն լինի ոչ մի ուրվականներ․ -Ես կարծում եմ, որ պատմություն սարսափազդու է, ասում է նա։ «Պատմության կառուցվածքն իրական է և իրականում այն ավելի սարսափելի է»[18]։

2012 թվականի օգոստոսին Մըրֆին հայտարարում է շրջանի անվանումը․ - Մենք այն կոչել ենք «Հոգեբուժարան», քանի որ այն պատմում է Բրայերքլիֆում տեղի ունեցով իրադարձությունների մասին[19]։

Լսումներ

2012 թվականի մարտին Մըրֆին պատմեց, որ երկրորդ եթերաշրջանը լինելու է Ջեսիկա Լենգի շոուն, որտեղ նա կխաղա Կոնստանսի լիովին հակառակ կերպարը։ «Լենգի կերպարը դաժան միանձնուհի Ջուդն է»[20][21]։ Զաքարի Քուինտոն հաստատվեց որպես սերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ բժ․ Օլիվեր Թրեդսոնը, ով հոգեբույժ է և գաղտնի սերիական մարդասպան[22][23][24]։ William S. Paley Television Festival-ի ժամանակ հաստատվեց, որ Էվան Ուոքերը, Սառա Պոլսոնը և Լիլի Ռեյբը կվերադառնան գլխավոր դերերով[25]։ Պոլսոնը մարմնավորեց լեսբի լրագրողի՝ Լանա Ուինտերսի դերը, ով հայտնվում է հոգեբուժարանում անհիմն պատճառով[26]։ Ռեյբը քույր Մարիա Եվնիկիի դերը, ով քույր Ջուդի օգնականն է[27]։ Փիթերսը Կիտ Ուոքերի, ով մեղադրվում կնոջ սպանության մեջ, սակայն իր պնդմամբ նրան առևանգել են այլմոլորակայինները[28]։

Նկարահանումներ

Երկրորդ եթերաշրջանի հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի հուլիսի 17-ին[20] դրանք ընթացել են Թաքնված բլուրի, Կալիֆորնիա Վենտուրա շրջանում, իսկ գյուղական տեսարանները՝ Լոս Անջելեսում[29]։ Բրայերքլիֆի նկարահանումները տեղի են ունեցել Օրինջ շրջանում գտնվող դատարանում[30]։

Ընդունում

Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն առաջադրվեց 60 տարբեր անվանակարգերում, որոնցում հաղթանակ գրանցեց ընդամենը 21-ում։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Մրցանակաբաշխություն ...
Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Անվանակարգված աշխատանք/անձ Արդյունք
2012 17th Satellite Awards[31] Երկրորդ պլանի լավագույն դերասան ֆիլմում/սերիալում Էվան Փիթերս Առաջադրված
Լավագույն հեռուստասերիալ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Առաջադրված
3rd IGN Summer Movie Awards[32] Լավագույն գիտաֆանտաստիկ/սարսափ հեռուստասերիալը Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Առաջադրված
Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Ջեսիկա Լենգ Առաջադրված
2013 3rd Critics' Choice Television Awards[33] Լավագույն հեռուստասերիալ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Առաջադրված
Լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալում Ջեսիկա Լենգ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Զաքարի Քուինտո Հաղթանակ
Ջեյմս Քրոմվել Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալում Սառա Պոլսոն Հաղթանակ
Լիլի Ռեյբ Առաջադրված
19th Screen Actors Guild Awards[34] Լավագույն հեռուստատեսային կատարում կնոջ կողմից Ջեսիկա Լենգ Առաջադրված
24th GLAAD Media Awards[35] Լավագույն հեռուստասերիալ/հեռուստաֆիլմ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Հաղթանակ
29th TCA Awards Լավագույն արդյունքներ ֆիլմում/սերիալում Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Առաջադրված
39th Saturn Awards[36] Լավագույն սերիալ/ֆիլմ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Առաջադրված
Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Սառա Պոլսոն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեսիկա Լենգ Առաջադրված
65th Directors Guild of America Awards[37] Լավագույն ռեժիսուրա ֆիլմում/սերիալում Մայքլ Ռայմեր Առաջադրված
70th Golden Globe Awards[38] Լավագույն դերասանուհի ֆիլմում/սերիալում Ջեսիկա Լենգ Առաջադրված
American Film Institute[39] Թոփ-հեռուստատեսային ծրագիր Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Հաղթանակ
Art Directors Guild Award[40] Լավագույն արտադրական դիզայն ֆիլմում/սերիալում Մարկ Ուորթինգթոն Հաղթանակ
Golden Reel Awards[41] Լավագույն հնչյունային ռեժիսուրա մինի ֆիլմում/սերիալում Սերիա - «Բարի Գալուստ Բրայերքլիֆ» Հաղթանակ
17th Online Film & Television Association Awards[42] Լավագույն մինի սերիալ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Հաղթանակ
Լավագույն դերասանուհի մինի սերիալում Ջեսիկա Լենգ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում Զաքարի Քուինտո Հաղթանակ
Ջեյմս Քրոմվել Առաջադրված
Էվան Փիթերս Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում Սառա Պոլսոն Հաղթանակ
Լիլի Ռեյբ Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ մինի սերիալում Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Հաղթանակ
Լավագույն ռեժիսուրա մինի սերիալում Առաջադրված
Լավագույն սցենար մինի սերիալում Առաջադրված
Լավագույն երաժշտություն մինի սերիալում Հաղթանակ
Լավագույն խմբագրում մինի սերիալում Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Հաղթանակ
Լավագույն արտադրական դիզայն Հաղթանակ
Լավագույն հագուստի դիզայն Առաջադրված
Լավագույն վարսա/դիմահարդարում Առաջադրված
Լավագույն ձայն Հաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկնտեր Հաղթանակ
Լավագույն նոր բացման երգ Հաղթանակ
Լավագույն նոր վերնագրեր Հաղթանակ
Producers Guild of America Award Հեռուստատեսային լավագույն պրոդյուսեր Ռայան Մըրֆի, Բրեդ Բեքեր, Դանտե Դի Լորետո, Բրեդ Ֆալչուկ, Չիպ Վուսելիչ, Ալեքսիս Մարտին Վուդալլ Առաջադրված
65th Primetime Emmy Awards
Լավագույն սերիալ Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան Առաջադրված
Լավագույն դերասանուհի սերիալում Ջեսիկա Լենգ Առաջադրված
Լավագույն երկրորդական դերասան սերիալում Ջեյմս Քրոմվել Հաղթանակ
Զաքարի Քուինտո Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սառա Պոլսոն Առաջադրված
Լավագույն արվեստային ռեժիսուրա Մարկ Ուորթինգթոն, Էդվարդ Ռուբին, Ելեն Բրիլլ "Ես Էն Ֆրենկն եմ․ Մաս 2" Առաջադրված
Մարկ Ուորթինգթոն, Էդվարդ Ռուբին, Ելեն Բրիլլ "Բարի գալուստ Բրայերքլիֆ" Առաջադրված
Լավագույն լսումներ Ռոբրետ Ուլրիչ, Էրիկ Դաուսոն Առաջադրված
Լավագույն հագուստներ Քրիսի Քարվոնայդսմ Քոնան Կաստրո Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Մայքլ Գոյի Առաջադրված
Լավագույն տեսարանային նկարահանուն Ֆաբիեն Բուվիլ Առաջադրված
Լավագույն վարսահարդարում Մոթե Հոթ, Ջենիս Քլարկ, Սթեյսի Բլեք, Նատալի Դրիսքոլ, Միշել Քեգլիա Առաջադրված
Լավագույն վերնագրի դիզայն Ռայան Մրըֆի, Քայլ Կուպեր, Ժուան Ռուիզ Անչիա, Քեյթ Բերի Առաջադրված
Լավագույն դիմահարդարում մինի սերիալում Էրին Քրյուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Սիլվինա Նայթ, and Ջոն Էլիոթ Առաջադրված
Լավագույն պրոթեզավորված դիմահարդարում Էրին Քրուգեր Մեկաշ, Քիմ Էյերս, Հիրոշի Յադա, Մայքլ Մեկաշ, Քրիստոֆեր Նելսոն, Քրիստիեն Թինսլի, Ջեյսոն Համեր Առաջադրված
Լավագույն ձայնային խմբագրում ֆիլմում/սերիալում Գերի Մագրեգյան, Դեվիդ Քլոտզ, Սթիվ Սթուր, Ջեյսոն Քրեյն, Ջեյսոն Լեզամա, Թիմաթի Քլիվլենդ, Բրյուս Թենիս, Սայմոն Քոուկ, Զեյն Բրյուս, Ջեֆֆ Գան, Լենս Ուայզմեն Հաղթանակ
Լավագույն հնչյունային միքսում Սին Ռաշ, Ջո Էարլ, Դուգ Էնդհամ Առաջադրված
2014 Society of Camera Operators Awards 2014[43] Լավագույն օպերատոր Ջեյմս Ռեյդ Առաջադրված
Փակել

Կարծիքներ

Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան քննադատների կողմից գնահատվեց դրական և Metacritic-ում հիմնվելով 23 կարծիքների վրա՝ 100ճից տվեցին 65[44]։ Rotten Tomatoes-ը սերիալին տվեց 77%, և հիմնվելով 43 կարծիքների վրա այն գնատահատեց 6.6/10[45]։

Վարկանիշ

Շրջանի առաջին սերիան ստացավ 2․2 վարկանիշ, որը դիտվեց 18-49 տարեկան չափահասների կողմից 3․85 միլիոն անգամ[46], արը գրանցեց երբևէ եղած ամենաբարձր ցուցանիշը սերիալների մեջ[47]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.