քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ամոքսիցիլին/կլավուլանաթթու, հայտնի է նաև որպես կո-ամոքսիկլավ, հակաբիոտիկ, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման ժամանակ[2]։ Այս համակցությունը բաղկացած է ամոքսիցիլինից (β-լակտամային հակաբիոտիկ) և կալիումի կլավուլանատից (β-լակտամազի արգելակիչ)[2]։ Օգտագործվում է ականջաբորբի, ֆարինգիտի, թոքաբորբի, ցելյուլիտի, միզուղիների վարակների, կենդանիների կծածի և տուբերկուլյոզի բուժման ժամանակ[2]։ Կան ներքին ընդունման և ներերակային ներարկման տարբերակներ[1]։
Համակցումն է | |
---|---|
Ամոքսիցիլ | Պենիցիլին հակաբիոտիկ |
Կլավուլանաթթու | Բետա-լակտամազային արգելակիչ |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | ներքին ընդունման, ներերակային[1] |
ԱԹԴ կոդ |
|
Նույնացուցիչներ | |
CAS համար | 74469-00-4 |
PubChem CID | 6435923 |
CompTox Dashboard (EPA) | |
Տարածված կողմնակի ազդեցություններից են լուծը, փսխումը և ալերգիկ ռեակցիաները[2]։ Մեծացնում է կանդիդոզի, գլխացավի և կոագուլոպաթիայի (արյան մակարդման խանգարում) առաջացման վտանգը[1][3]։ Խորհուրդ չի տրվում մարդկանց պենիցիլինային ալերգիայի պատմությամբ[1]։ Համեմատաբար անվտանգ է հղիության ընթացքում օգտագործման համար[2]։
Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն դասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների թվին, որոնք իրենցից ներկայացնում են առողջապահական համակարգի համար անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղորայքը[4]։ Հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[2]։ Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է օրական մոտ 0.18-1.14 ԱՄՆ դոլար[5]։ ԱՄՆ-ում բուժման կուրսը կազմում է 50-100$[6]:
Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն լայնորեն կիրառվում է բազմաթիվ վարակների բուժման և կանխարգելման ժամանակ, որոնք պայմանավորված են այդ հակաբիոտիկի նկատմամբ զգայուն մանրէներով, ինչպես օրինակ.
Նման համակցությունը հանգեցնում է հակաբիոտիկի ազդեցության սպեկտրի ավելացման ու արդյունավետության պահպանման ամոքսիցիլին-կայուն մանրէների դեմ, որոնք արտադրում են β-լակտամազ։
Հնարավոր կողմնակի ազդեցություններն են՝ փորլուծություն, փսխում, սրտխառնոց, կանդիդոզ և մաշկի ցան, որոնք սովորաբար չեն պահանջում բժշկական հոգածություն։ Ինչպես բոլոր հակաբիոտիկներով բուժման ընթացքում կամ դրանից հետո[8], կարող է առաջանալ Clostridium difficile մանրէով պայմանավորված հակաբիոտիկ-ասոցացված փորլուծություն, որն էլ երբեմն հանգեցնում է կեղծթաղանթային կոլիտի։
Հազվադեպ, խոլեստատիկ դեղնուկը (նաև կոչվում խոլեստատիկ հեպատիտ, լյարդային թունավորության տեսակ) կապված է ամոքսիցիլին/կլավուլանաթթվի հետ։ Ռեակցիան կարող է ի հայտ գալ հակաբիոտիկի ընդունումը դադարացնելուց մի քանի շաբաթ անց, և դրա բուժումը սովորաբար տևում է շաբաթներ։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, տարեցների և երկարատև բուժման կուրս ընդունած հիվանդների մոտ։ Այս կողմնակի երևույթի մոտավոր հաճախականությունը կազմում է 1/100.000[8]: Միացյալ Թագավորությունում Դեղամիջոցների անվտանգության հանձնաժողովը նախազգուշացնում է կո-ամոքսիկլավի այս կողմնակի ազդեցության մասին[7]։
Ինչպես բոլոր ամինոպենիցիլինները, ամոքսիցիլինը առնչվում է Սթիվենսի-Ջոնսոնի համախտանիշ/տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի հետ, սակայն այս ռեակցիաները շատ հազվադեպ են[8][9]։
Բիչամ (Beecham) բրիտանական դեղագործական ընկերությունը (այժմ ԳլաքսոՍմիթԿլայն՝ GlaxoSmithKline, ընկերության մի մասը) ԱՄՆ-ում դիմել է այս դեղորայքային համակցությունն արտոնագրելու նպատակով 1979 թվականին։ Այն թողարկվել է Աուգմենտին առևտրային անվան տակ[7]։ Արտոնագիրը տրվել է 1985 թվականին[10]։
Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն միջազգային չարտոնագրված անվանումն է (ՄՉԱ, INN), իսկ կո-ամոքսիկլավը՝ Բրիտանական հաստատված անվանումը (ԲՀԱ, BAN):
Կո-ամոքսիկլավի շատ բրենդային դեղամիջոցներ ամոքսիցիլինի քանակը նշում են որպես դեղաչափ։ Օրինակ, Աուգմենտին 250-ը պարունակում է 250 մգ ամոքսիցիլին և 125 մգ կլավուլանաթթու[7][11]։
Ներերակային պատրաստուկը հասանելի է դարձել Մեծ Բրիտանիայում 1985 թվականից[12], իսկ ԱՄՆ-ում ներարկման տարբերակը դեռևս գրանցված չէ և մոտակա համարժեք (անալոգ) համակցությունն ամպիցիլին/սուլբակտամն է։
Ամոքսիցիլին/կլավուլանաթթվի կախույթը մատչելի է օգտագործման համար երեխաների շրջանում։ Դրա արդյունավետությունը պահպանելու համար պետք է պահել սառնարանային պայմաններում։
Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն կիրառվում է բազմաթիվ կենդանիների մոտ մի շարք իրավիճակների դեպքում.
Համակցելով պրեդնիզոլոնի հետ՝ այն օգտագործվում է ներկրծքային ներարկման ձևով կաթնատու կովերի մոտ մաստիտի բուժման ժամանակ։ Առևտրային անվանումներն են՝ Կլավասեպտին, Կլավամոքս և Սինուլոքս:
Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն արգելված է օգտագործել ընտանի-սննդային կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և այլն) մոտ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայում Սինուլոքս դեղամիջոցը կարող է օգտագործվել ընտանի-սննդային կենդանիների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ նշված հեռացման ժամանակահատվածը պահպանվում է։
Հակաբիոտիկների նկատմամբ բակտերիալ կայունությունը աճող խնդիր է անասնաբուժության մեջ։ Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն արդյունավետ է կլեբսիելային վարակի դեմ, բայց արդյունավետ չէ կապտաթարախային վարակի դեպքում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.