Այվան (կառույց)
From Wikipedia, the free encyclopedia
Այվան (նաև էյվան, իվան, լիվան), իսլամական ճարտարապետության մեջ կամարավոր տարածք, երեք կողմից պարսպապատ և չորրորդ կողմից` բաց։ Այվան կարող են համարվել.
- մեծ կամարակապ սրահը, որը բացվում է ներսում գտնվող բակի վրա և ծառայում է որպես ընդունասրահ պալատներում կամ երկրպագության վայրերում,
- Պատշգամբաձև շինվածքը կամ հարթ ծածկույթով բաց պատկերասրահը, որոնք հենված են սյուների վրա, միջինասիական կացարաններում, մզկիթներում և այլ կառույցներում[1]։
Պարթևական և Սասանյան ճարտարապետության մեջ այվանները պալատներում ծառայել են ընդունարաններ, ինչպես, օրինակ, պարթևական Կուխե Հոջա պալատում (Իրան), կամ սասանյան Տիզբոնի պալատում (Իրաք)։
Միջնադարում այվանները լայնորեն օգտագործվել են Միջին և Մերձավոր Արևելքի պալատական և պաշտամունքային ճարտարապետության մեջ, օրինակ, Սպահանի մզկիթներում, Սերվեստանի պալատում, Բուխարայի, Սամարղանդի, Հերաթի և շատ այլ մզկիթներում։