From Wikipedia, the free encyclopedia
Այրա Լևին (անգլ.՝ Ira Levin, օգոստոսի 27, 1929[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 12, 2007[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի արձակագիր, դրամատուրգ և երգերի հեղինակ։ «Ռոզմարիի երեխան» վեպի հեղինակն է։
Այրա Լևին անգլ.՝ Ira Levin | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 2007[4][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և երգերի հեղինակ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Հորաս Մաննի դպրոց և Դրեյքի համալսարան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոզմարիի երեխան և Սթեփֆորդյան կանայք |
Պարգևներ | |
Կայք | iralevin.org |
Ira Levin Վիքիպահեստում |
Այրա Լևինը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 27-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում, և վաղ տարիներն անցկացրել է Մանհեթենում և Բրոնքսում։ 1950 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ սովորել է փիլիսոփայություն և անգլերեն։ 22 տարեկանում գրել է իր անդրանիկ վեպը՝ «Համբույր մահից առաջ», որի համար ստացել է Էդգար Ալան Պոյի մրցանակ։
Գրողի առաջին պիեսը դարձել է Մաք Հիմենի «Դժվար է լինել սերժանտ» վեպի ադապտացիան, որը կատակերգություն է ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության ժամանակ նորակոչիկ-ռամիկների արկածների մասին, որը գրվել է 1955 թվականին հեռուստատեսային ներկայացման համար և սկիզբ է դրել դերասան Էնդի Գրիֆիտի գործունեությանը։ 1958 թվականին պիեսն էկրանավորվել է, իսկ գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Նիք Ադամսը։ 1964 թվականին պիեսի հիման վրա ստեղծվել է հեռուստատեսային սերիալ, որտեղ գլխավոր դերում Սեմի Ջեքսոնն է։
1967 թվականին հրատարակվել է «Ռոզմարիի երեխան» վեպը՝ Լևինի ամենահայտնի վեպը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.