Անառակ որդին պանդոկում
From Wikipedia, the free encyclopedia
Անառակ որդին պանդոկում («Ինքնադիմանկար կնոջ՝ Սասկայի հետ, որ նստել է ծնկներին»), Ռեմբրանտի ինքնադիմանկարը կնոջ Սասկայի հետ, որտեղ նրանք ներկայանում են որպես հերոսներ աստվածաշնչյան Անառակ որդու առակի։ Ցուցադրվում է Դրեզդենյան թանգարանում։ Նկարի ստեղծման ժամանակաշրջանը համընկնում է Ռեմբրանտի կյանքի ամենաերջանիկ շրջանի հետ, երբ նա հասել էր ճանաչման որպես նկարիչ, նրա պատվերները շատացել էին, հայտնվել էին աշակերտներ։ Նա երջանիկ էր և ընտանիքում, և որոշեց ստեղծել իր ընտանիքի դիմանկարը։ Դա Ռեմբրանտի ամենահայտնի աշխատանքն է, որտեղ նա նկարել է իրեն Սավսկիայի հետ (նաև օֆորտ աշխատանք «Ինքնադիմանկար Սավսկայի հետ», որն թվագրվում է 1636 թվականով)։
Անառակ որդին պանդոկում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանտ |
տարի | 1635 |
բարձրություն | 161 |
լայնություն | 131 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիմապատկեր, հոգևոր արվեստ և ինքնապատկեր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ[1] |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[1] |
քաղաք | Դրեզդեն |
հիմնական թեմա | Ռեմբրանդտ վան Ռեյն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Rembrandt and Saskia in the parable of the Prodigal Son Վիքիպահեստում |
Գոյություն ունեն վարկածներ, որ նախնական նկարում եղել են և այլ կերպարներ, բայց հետո նկարիչը որոշել է թողնել իրեն և Սավսկային, և կտավը ձախակողմյան հատվածից կտրվել է Ռեմբրանտի կողմից։ Անառակ որդու թեմային նկարիչը կվերադառնա մեկ տարի անց «Անառակ որդու վերադարձը» օֆորտով, և 31 տարի անց վերջին նկարում «Անառակ որդու վերադարձը»։