Հոլանդական գեղարվեստի ոսկեդար
From Wikipedia, the free encyclopedia
Հոլանդական կերպարվեստի ոսկեդար, 17-րդ դարում հոլանդական կերպարվեստի բուռն ծաղկման ժամանակաշրջանը։ Համընկել է անկախության համար հոլանդացիների մղած ութսունամյա պատերազմի (1568-1648 թվականներ) ավարտական փուլի և դրան հաջորդած 50-55 տարիների հետ[1]։ Այդ դարաշրջանում ստեղծագործել են հոլանդական կերպարվեստի պատմության այնպիսի ականավոր վարպետներ, ինչպիսիք են՝ Ռեմբրանդտը, Ֆրանս Հալսը, Յան Վերմեերը, Պիտեր դե Հոխը, Յան Ստենը, Գերարդ Տերբորխը, Յակոբ վան Ռյոյսդալը, Դեյստեր Վիլլեմ Կոռնելիսը, Բոր Պաուլյուսը, Յան Լիվենսը և այլք։
Ոսկեդարյան այդ արվեստը ազդեցություն է գործել շատ ու շատ արվեստագետների վրա՝ սկսած 17-րդ դարից մինչև մեր ժամանակները։ Նաև ներշնչանքի աղբյուր է դարձել մի ամբողջ շարք գրողների (Մարսել Պրուստ, Դոննա Տարտ և այլք)[2], տարբեր ուղղությունների պատկանող լուսանկարիչների (իրապաշտ Բիլլ Հեկաս, սյուրռեալիստ Էլեն Կոոյ) համար։