վեպ From Wikipedia, the free encyclopedia
Անգլուխ ձիավորը (անգլ.՝ The Headless Horseman; A Strange Tale of Texas), Թոմաս Մայն Ռիդի վեպը՝ գրված 1865 թվականին և հիմնված Ամերիկայում հեղինակի արկածների վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անգլուխ ձիավորը անգլ.՝ The Headless Horseman | |
---|---|
Հեղինակ | Թոմաս Մայն Ռիդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1865 |
Նկարագրում է | Տեխաս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1865 |
Վեպի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի 50-ական թվականներին Տեխաս նահանգի սահմանամերձ շրջաններում։ Հարուստ պլանտատոր Վուդլի Փոյնդեքսթերն իր ընտանիքի՝ որդու, աղջկա և զարմիկի հետԼուիզիանա նահանգից տեղափոխվում է իր նոր տուն՝ Կասա-դել-Կորվո։
Մոլորվելով իրենց տունը տանող ճանապարհին հայտնված խանձված հարթավայրում՝ Փոյնդեքսթերների ընտանիքը ծանոթանում է ձիավար Մորիս Ջերալդի հետ, որն ապրում էր Ինջ ռազմական ամրոցից ոչ հեռու, բայց ի ծնե հյուսիսային Իռլանդիայից էր։ Մորիսը միանգամից տպավորություն թողեց ընտանիքի բոլոր անդամների վրա, բայց ամեն մեկի վրա՝ յուրովի։ Հպարտ Վուդլին իրենց փրկչին վերաբերում է հարգանքով, նրա որդին՝ Հենրին, միանգամից սիրեց նրան եղբայրական սիրով, երիտասարդ պլանտատորի քույրը՝ Լուիզան, միանգամից սիրահարվում է ձիավարին՝ չնայած նրա համեստ հասարակական դիրքին։
Ծերունի Փոյնդեքսթերի զարմիկը՝ պաշտոնաթող կապիտան Քասսիուս Քոլհաունը, նույն պահին ատեց նոր հերոսին, հիմնականում նրա համար, նախ որ ինքն էր ուզում ամուսնանալ Լուիզայի հետ, մյուս կողմից իր վախկոտության ու հպարտության պատճառով։
Շուտով այն բանից հետո, Փոյնդեքսթերները բնակություն հաստատեցին Կասա-դել-Կորվոյում, պլանտատորը կազմակերպում է մեծ ընդունելություն՝ նվիրված հաջող տեղափոխմանը և Տեխասի բարձր հասարակության հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Այս ընդունելությանը մասնակցում էր նաև Մորիս Ջերալդը, որը խոստացել էր պլանտատորի ընտանիքին առաքել երկու տասնյակ վայրի ձիեր։ Իռլանդական ավանդույթի համաձայն՝ նա նվիրում է հազվագյուտ ու թանկարժեք մուստանգ պլանտատորի աղջկան, որով ավելի է հրավառում նրա սրտում սերը և ատելությունը դեպի իր զարմիկը։ Վերջինս նույն պահին որոշում է իր ճանապարհից հեռացնել երիտասարդ ձիավարին։ Պլանավորելով Մորիսի սպանության հրեշային պլան՝ նա որոշում է այն ի կատար ածել հաջորդ գիշեր, գյուղի բարում, որը ձևավորվել էր Ինջ ամրոցի շուրջ։ Նա իբրև թե միամտաբար հրում է իռլանդացուն, նա պատասխանեց նույն կերպ։ Ծագած վիճաբանությունը ավարտվեց մենամարտով։ Քոլհաունը ակնհայտորեն թերագնահատել էր իր հակառակորդին, որով և վճարեց կենդանի մնալ միայն Մորիսի մեծահոգության շնորհիվ։ Այսպիսով, հաղթելով այդ մենամարտում՝ ձիավարը վաստակեց տեղի բնակչության և ամրոցի սպաների հարգանքը, ինչպես նաև ստիպեց պաշտոնաթող կապիտանին խուճապահար վախենալ իրենից։
Քոլհաունը չի նահանջում Մորիսին սպանելու մտքից, բայց արդեն ոչ իր ձեռքերով՝ այլ վճարելով մեկ այլ ձիավարի՝ հանցագործ Միգուել Դիասին։ Դիասը իմանալով, որ հնդկացիները կանգնել են կռվի ուղու վրա, ուրախությաբ համաձայնում է այս գործին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.