From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր (ֆր.՝ Entente cordiale - «սրտագին համաձայնություն»), կնքվել է 1904 թվականի, ապրիլի 8-ին, Լոնդոնում։
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | |
---|---|
Entente cordiale | |
Ստորագրվել է — վայր |
օգոստոսի 8 1904 |
Կողմեր | Ֆրանսիա Միացյալ Թագավորություն |
Լեզուներ | ֆրանսերեն, անգլերեն |
Ֆրանս-ռուսական դաշինքի (1891-1893) և անգլո-ռուսական համաձայնագրի (1907) հետ միասին դարձավ հակագերմանական խմբավորման՝ Անտանտի հիմքը։
Բաղկացած էր մեկ կոնվենցիայից և երկու դեկլարացիայից, որոնք կարգավորում էին Նյու Ֆաունդլենդի, Սիամի (Տաիլանդ), Արևմտյան Աֆրիկայի, Մադագասկարի և այլ տերիտորիաների վերաբերյալ եղած վեճերը։ Սիամը Սենամ գետով բաժանվում էր անգլիական և ֆրանսիական ազդեցության ոլորտների։
Եգիպտոսին և Մարոկկոյին վերաբերող դեկլարացիան կազմված էր հրապարակման ենթակա և գաղտնի մասերից։ Կողմերը հրապարակվող մասում պարտավորվում էին այդ երկրների քաղաքական իրավիճակը չփոփոխելով հանդերձ՝ ճանաչել Անգլիայի գերիշխանությունը Եգիպտոսում, իսկ Ֆրանսիայինը՝ Մարոկկոյում։
Գաղտնի մասում նախատեսվում էր ստատուս քվոյի փոփոխման հնարավորություն, այսինքն Եգիպտոսի և Մարոկկոյի լրիվ զավթումը։ Բնութագրելով այդ համաձայնագիրը՝ Վ. Ի. Լենինը նշում էր.
«...բաժանում են Աֆրիկան (պատրաստվում են պատերազմի Գերմանիայի դեմ)»։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլո-ֆրանսիական համաձայնագիր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 383)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.