From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Արսենի Գրիգորյան (8 հունիսի, 1967, Կոճողոտ, Մարտակերտի շրջան - 18 ապրիլի, 1994, Հասանղայա (Հայկաջուր), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1967 թ. հունիսի 8-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Տեղի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի հ.120 պրոֆտեխուսումնարանում, ստացել միջնակարգ կրթություն և էլեկտրաեռակցողի մասնագիտություն։ Արցախյան շարժման սկզբնական փուլից մասնակցել է ընդհատակյա պայքարին, այնուհետև՝ կամավորագրվել հայրենի գյուղի ջոկատում։
Որպես արիասիրտ ու քաջահմուտ գնդացրորդ՝ մասնակցել է Օմարի, Մաղավուզի, Մեծշենի, Մեհմանայի, Ղուբաթլուի, Հասանղայայի և բազում այլ պաշտպանական ու ազատագրական մարտերի։ Նա իր վերջին մարտը մղել է Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի համար։ 1994 թ. ապրիլի 18-ին՝ Հասանղայայի համար մղված հերթական մարտում երբ հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի գերակշռության պայմաններում անելանելի վիճակ է ստեղծվել՝ նա հանձն է առել դիմահար գնդացրային կրակի տակ պահել հակառակորդի դիրքերը՝ մինչև իր երեք տասնյակից ավելի մարտընկերները անկորուստ ետ կքաշվեին ու ապահով բնագծերում կդիրքավորվեին։ Իրեն ետ քաշվել չի հաջողվել։ Զոհվել է այդ անհավասար մարտում։ Դիակը մի կերպ հաջողվել է հանել կրակի գծից։ Ամուսնացած չէր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատան Հուշահամալիրում։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով և ՀՀ Արիության մեդալով[1][2][3][4][5][6]։
ԱՀ «Արիության համար» մեդալ (հետմահու)։
ՀՀ Արիության մեդալ (հետմահու)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.