Անդրեաս Շլյուտեր (գերմ.՝ Andreas Schlüter, 1660[1][2][3][…] կամ միգուցե 1659[4][5], Գդանսկ, Pomeranian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա[2][3][6] - 1714[7][8][9][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն[2][3][6][…]), գերմանացի քանդակագործ և ճարտարապետ։ Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչ Գերմանիայում։

Արագ փաստեր Անդրեաս Շլյուտեր գերմ.՝ Andreas Schlüter, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

1689-1693 թվականներին աշխատել է Վարշավայում, 1694 թվականից՝ Բեռլինում (1702-1704 թվականներին Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն)։ 1696 թվականին Զինանոցի բակի կողմի ճակատի փականային քարերի վրա քանդակել է մեռնող զինվորների գլուխներ։ Կոմպոզիցիայի դինամիկայով ու մոնումենտալությամբ, դիմանկարային բնութագրի սրությամբ աչքի է ընկնում հեծյալ Ֆրիդրիխ Վիլհելմի հուշարձանը (բրոնզ, 1696-1703 թթ., այժմ՝ Շարլոտտենբուրգ պալատի բակում)։ 1698-1706 թվականներին վերակառուցել է Բեռլինի Քաղաքային պալատը, բարոկկո ոճով ստեղծել ներքին բակը և ինտերիերները։ Նրա քանդակներից է լանդգրաֆ Ֆրիդրիխ II Հեսեն Հոմբուրգցու կիսանդրին (բրոնզ, մոտ 1704 թ., դղյակի բակ, Տամբուրգ1713 թվականին Պետրոս I-ը Շլյուտերին հրավիրել է Պետերբուրգ, ուր նա կատարել է Ամառային պալատի հարդարումը 1713-1714 թթ., Մոնպլեզիր պալատի և Պետերգոֆի անձավների նախագծերը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.