Վարշավա

From Wikipedia, the free encyclopedia

Վարշավաmap
Remove ads

Վարշավա (լեհ.՝ Warszawa), Լեհաստանի մայրաքաղաքը, քաղաքական, տնտեսական մշակութային և գիտական կենտրոնը։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծն է Լեհաստանում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարշավա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...

Գտնվում է Մազովեցկի դաշտավայրում, Վիսլա գետի ափերին՝ Բալթիկ ծովից մոտ 260 կմ և Կարպատյան լեռնաշղթայից 300 կմ հեռավորության վրա։

Remove ads

Բնակչություն

Վարշավան ունի 1.711 միլիոն բնակչություն, իսկ արվարձանները ներառյալ 2.666 միլիոն, Եվրամիության երկրների քաղաքների ցանկում բնակչության քանակով իններորդն է։

Thumb
Բնակչությունը 1880—2000
  • 1700 - 30 000
  • 1792 - 120 000
  • 1800 - 63 400
  • 1830 - 139 700
  • 1850 - 163 600
  • 1882 - 383 000
  • 1900 - 686 000
  • 1925 - 1 003 000
  • 1939 - 1 300 000
  • 1945 - 422 000 (սեպտեմբերին)
  • 1956 - 1 000 000
  • 1960 - 1 139 200
  • 1970 - 1 315 600
  • 1975 - 1 436 100
  • 1980 - 1 596 100
  • 1990 - 1 611 800
  • 2002 - 1 707 100 (Վեսոլա շրջանին միանալուց հետո )
  • 2004 - 1 676 600 (2 760 000 արվարձանների հետ միասին)
  • 2005 - 1 694 825 (2 880 000 արվարձանների հետ միասին)
  • 2006 - 1 700 536 (2 870 000 արվարձանների հետ միասին)
Մանրամասն տեղեկատվություն Բնակչության 1700-2024 թվականների վիճակագրություն, Տարի ...
Remove ads

Ճարտարապետություն

Վարշավայի հիմնական մասը տեղադրված է Վիսլայի ձախ, բարձրադիր ափին և ընդգրկում է քաղաքի պատմական կորիզը՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո) քաղաքները, երկուսն էլ՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, կենտրոնադիր Շուկայի հրապարակով։ Հին քաղաքում պահպանվել են բերդապարիսպները (XIV-XV-րդ դդ․), XV-XVIII-րդ դդ․ տներ, գոթական ոճի կոստյոլ (XV-րդ դ․), Նոր քաղաքում՝ գոթական ոճի (XV-րդ դ․) և XVI-XVII-րդ դդ․ կոստյոլներ, մենաստաններ։ XVI-XVIII-րդ դդ․ Վարշավայի կառուցապատումը տարածվել է դեպի հարավ և արևմուտք, կառուցվել են բազմաթիվ պալատներ, կոստյոլներ, «Լազենկի» պալատա-պուրակային համալիրը և այլն։ XIX դարասկզբից կազմավորվել է Վարշավայի նոր կենտրոնը՝ կանոնավոր թաղամասերով, կլասիցիզմի ոճի բնակելի և հասարակական շենքերով, Թատերական և Բանկային հրապարակային համալիրներով։ XIX-րդ դ․ 2-րդ կեսին - XX-րդ դդ․ 30-ական թթ․ Վարշավայի ծայրամասերը տարերայնորեն կառուցապատվել են եկամտաբեր տներով, անբարեկարգ բնակելի թաղամասերով, ի հակադրություն կենտրոնի շքեղ կառուցապատմանը՝ էկլեկտիկ ոգով, մոդեռն, իսկ ավելի ուշ՝ ֆունկցիոնալիզմի ոճերով։ 1945 թվականից հետո ամբողջությամբ վերականգնվել են գերմանաֆաշիստական զորքերի ավերած Հին և Նոր քաղաքները, ինչպես և կարևոր ճարտարապետական հուշարձանները։ Ըստ Վարշավայի վերակառուցման նախագծի (1946) ստեղծվել են «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» փոխհատվող գլխավոր մայրուղիները, վերականգնվել են Մարշալկովսկի փողոցը՝ Սահմանադրության հրապարակի անսամբլով (1950-52), Մշակույթի և գիտության պալատով (1952-55, ճարտարապետ՝ Լև Ռուդնև), բնակելի ու հասարակական շենքերի կենտրոնական նոր անսամբլով (1961 թվականից՝ ճարտարապետ՝ Զ․ Կարպինսկի և այլք)։ Ստեղծվել են բնակելի նոր թաղամասեր, կառուցվել են Կուսակցության տունը (այժմ՝ Ֆինանսաբանկային կենտրոնը, 1948-51, ճարտարապետ՝ Եվգենիուշ Վեժբիցկի և այլք), Վիճակագրական գլխավոր վարչությունը (1948-54, ճարտ․ Ռ․ Գուտտ), սեյմի շենքը (1948-52, ճարտ․՝ Բոհդան Պնևսկի), Տասնամյակի մարզադաշտը (1954-55, ճարտ․՝ Եժի Հրինևեցկի և այլք), Գդանսկի երկհարկանի կամուրջը (1959), «Սուպերսամ» խանութը (1962, ճարտարապետներ՝ Մացիեյ Կրասինսկի և այլք)։ Նշանավոր հուշակառույցներից են․ Սիգիզմունդ III-ի սյունը (1643), Նիկոլայ Կոպեռնիկոսի (1828-30, քանդակագործ՝ Բերտել Տորվալդսեն), Ադամ Միցկևիչի (1898, քանդակագործ՝ Ցիպրիան Գոդեբսկի), Ֆրեդերիկ Շոպենի (1907-1926, քանդակագործ՝ Վացլավ Շիմանովսկի), Գետտոյի հերոսների (1948, քանդակագործ՝ Նաթան Ռապոպորտ, ճարտարապետ՝ Լեոն Սուզին), Վարշավայի հերոսների (1964, քանդակագործ՝ Մարյան Կոնեչնի) հուշարձանները, խորհրդային բանակի մարտիկների դամբարանը (1950, ճարտ․՝ Բոհդան Լյահերտ, քանդակագործներ՝ Ե. Յարնուշկևիչ, Ստանիսլավ Լիսովսկի

Remove ads

Կլիմա

Մանրամասն տեղեկատվություն Վարշավա (1971-2000)ի կլիմայական տվյալները, Ամիս ...

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads