From Wikipedia, the free encyclopedia
Անդրեա Առնոլդ (ապրիլի 5, 1961[2], Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռեժիսոր, դերասանուհի։
Անդրեա Առնոլդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1961 (63 տարեկան)[1] |
Ծննդավայր | Դարթֆորդ |
Կրթություն | Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլիացի |
Մասնագիտացում | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստահաղորդավարուհի |
Պարգևներ | |
IMDb | ID 0036349 |
Անդրեա Առնոլդը ծնվել է Դարթֆորդում, 1961 թվականին։ Եղել է ընտանիքի չորս երեխաներից ավագը։ Առնոլդը ծնվել է երբ մայրը 16 տարեկան էր, իսկ հայրը՝ 17, և նրանք ամուսնալուծվել են երբ Առնոլդը տակավին երիտասարդ էր։ Մայրը միայնակ է հոգացել ու խնամել չորս երեխաներին, ինչի մասին Առնոլդը հիշատակել է իր «Իշամեղու» կարճամետրաժ ֆիլմում։ Երբ նրան հարցնում են՝ արդյոք դա կենսագրական ֆիլմ է, նա պատասխանում է. «Մեծացել եմ ծառայողի ընտանիքում, կարծում եմ, կհասկանք՝ ինչ թեմաներից եմ գրում»[3]։ Դեռ փոքր հասակից նա գրել է մարդկային կյանքի դառը փորձությունների մասին։ Հարցազրույցներից մեկում նա պատմում է՝ ինչպես է տասը տարեկանում գրել պիես, որտեղ արտահայտել է իր «սարսափը» ստրկավաճառության մասին[4]։ Ավագ դպրոցից նա հեռացավ 16 տարեկանում, երբ որոշեց դառնալ դերասանուհի։ 18 տարեկանում մեկնում է Լոնդոն և աշխատում որպես "No. 73" մանկական հեռուստաներկայացման հաղորդավար և դերասանուհի։ Հետագա 10 տարիները նա աշխատում է հեռուստատեսությունում և շարունակում պատմություններ գրել։ Առնոլդը սովորում է Լոս Անջելեսի ամերիկյան կինո ինստիտուտում և փարձառություն ձեռք բերում կինոարտադրության ասպարեզում։ Կրթությունն ավարտելուց և Բրիտանիա մեկնելուց հետո դուստր է ունենում՝ Կարոլը և հեռուստատեսության համար սկսում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[5]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1998 | Կաթ | Ռեժիսոր | կարճամետրաժ |
2001 | Շուն | Ռեժիսոր | կարճամետրաժ |
2003 | Իշամեղու | Ռեժիսոր | կարճամետրաժ |
2006 | Կարմիր ճանապարհ | Ռեժիսոր | |
2009 | Ակվարիում | Ռեժիսոր | |
2011 | Մոլեգին հողմերի դարավանդ | Ռեժիսոր | |
2015 | Ամերիկյան մեղր | Ռեժիսոր |
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2003 | Coming Up (Հեռուստասերիալներ) | Ռեժիսոր | դրվագներ "Bed Bugs"-ից |
2015 | Թափանցիկ (Հեռուստասերիալներ) | Ռեժիսոր | 2 եթերաշրջան, 2 դրվագ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.