Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում, հայկական ընտանիքում[4]։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Շուշիում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է երգի-պարի համույթի ղեկավար[5]։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով[6]։
Վերադառնալով Բաքու՝ ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի։ 1939-1941 թվականներին աշխատել է Ադրբեջանի ռադիոյի ադրբեջանական ժողովրդական գործիքների նվագախմբի դիրիժորի օգնական։ 1941-1945 թվականներին եղել է Բաքվի կայազորի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1946-1947 թվականներին՝ Բաքվի ֆիլհարմոնիկի անսամբլի ղեկավարը, 1947-1950 թվականներին՝ նույն ֆիլհարմոնիկի երգի-պարի անսամբլի խմբավարը։ 1950 թվականից ապրել և աշխատել է Մոսկվայում։
Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1943 թվականին։ 1961 թվականին գրել է «Արծվաբերդ» օպերան (լիբրետոն՝ Զավեն Վարդանյանի և Գուրգեն Բորյանի), իսկ 1964 թվականին՝ «Բաղդասար աղբար» օպերան (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի հիման վրա, լիբրետոն՝ Հակոբ Պարոնյանի, Զավեն Վարդանյանի և Գուրգեն Բորյանի)։ Հեղինակ է «Հոկտեմբեր» (խոսքերը՝ Ա. Պանչենկոյի, 1947) և «Երգ Կուսակցության մասին» (խոսքերը՝ Սերգեյ Գորոդեցկու, 1954) կանտատների, երկու մանկական կանտատների՝ Զեյնալ Ջաբարզադեի (1946) և Ի. Սոլթանի (1947) խոսքերով, ինչպես նաև «Փառք աշխատանքի երկրին» կանտատի (խոսքերը՝ Ա. Ֆատյանովի)։ Գրել է մի քանի սիմֆոնիաներ և ռապսոդիաներ, այդ թվում՝ «Համերգային ռապսոդիա» (1959), «Հնդկական ֆանտազիա» (1958), «Ֆանտազիա» (1951), ինչպես նաև «Բալլադ» (1947) և «Չարգյա» (1947) սյուիտները, «Երիտասարդություն» (1948) նախերգանքը և այլ ստեղծագործություններ[7]։ Երաժշտություն է գրել ներկայացումների և ֆիլմերի համար, ավելի քան հիսուն երգերի երաժշտության հեղինակ է, այդ թվում՝ «Ես հանդիպեցի մի աղջկա», «Միայն իմ սիրելիի մոտ», «Bakılı qız» և «Küsübgetdin, yarımmənim»:
Մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում Անդրեյ Բաբաևի[8][9][10]«Ես հանդիպել եմ մի աղջկա» երգը, որը գրվել է 1957 թվականին «Տաջիկֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Ռաֆայել Յակովլևիչ Պերելշտեյնի կողմից նկարահանված համանուն ֆիլմի համար։ Ֆիլմի երգը (կադրից դուրս) կատարել է Ռաուֆ Աթաքիշիևը[11]։ Երգի բնօրինակ տեքստը (տաջիկերեն) գրել է Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ Միրզո Թուրսունզադեն։ Երգի խոսքերի ռուսերեն տարբերակի հեղինակը Հարոլդ Ռեգիստանն է։ Երգը գրված է դասական հայկական ռոմանսի ոճով, թեև այն ավելի հայտնի և հնչեղ են դարձել հանրահայտ Ռաշիդ Բեհբութովի կատարմամբ։ Մինչ այժմ երգը շարունակում են կատարել ռուսական էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆիլիպ Կիրկորովը, Վալերիան, Մարկ Տիշմանը, Նոննա Գրիշաևան և ուրիշներ[11]։
Լայնորեն հայտնի է նաև Բաբաևի «Սիրելի աչքեր»[12] երգը թուրքմեն բանաստեղծ Սեյթլիևի խոսքերով, (ռուսերեն տեքստը՝ Ա. Կրոնհաուզ), որը կատարել են նաև Ռաշիդ Բեհբութովը և խորհրդային և հետխորհրդային էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչներ (Յալլա, Սևարա Նազարխան, Օլեգ Պոգուդին և ուրիշներ)։
«Я ВСТРЕТИЛ ДЕВУШКУ», СССР, СТАЛИНАБАДСКАЯ киностудия, 1957, цв., 91 мин. Музыкальная комедия.
Хоровой коллектив городского Дома культуры пытается привлечь Лолу, обладательницу чудного голоса, к работе по подготовке фестиваля, чему активно сопротивляется её отец. Песни Лолы заставляют часами простаивать у её дома электромонтера Саида. Чтобы уберечь девушку от соблазнов, отец отправляет её к тетушке в деревню. Однако Саид следует за Лолой… В фильме снимались артисты Таджикского гос. театра оперы и балета и Госфилармонии. Первый таджикский цветной художественный фильм. Прокат (1957, 16 место) — 25 млн зрителей.
В ролях: Асли Бурханов (см. БУРХАНОВ Асли), Роза Акобирова, София Туйбаева (см. ТУЙБАЕВА София Эрджановна), Д. Саидмурадов, Абдулхаир Касымов (см. КАСЫМОВ Абдулхаир), Тахир Сабиров (см. САБИРОВ Тахир Мухтарович), С. Сагдиев, Саодат Джураева, М. Аранбаев.
Режиссёр: Рафаил Перельштейн (см. ПЕРЕЛЬШТЕЙН Рафаил Яковлевич).
Автор сценария: Елизавета Смирнова (см. СМИРНОВА Елизавета Михайловна).
Оператор: Яков Кулиш (см. КУЛИШ Яков Савельевич).
Художники-постановщики: Ю. Волчанецкий, Наталья Ефанова, А. Алавердов.
Композитор: Андрей Бабаев (см. БАБАЕВ Андрей Аванесович).
Текст песен: Мирзо Турсун-заде, Эль-Регистан.
Звукорежиссер: Василий Костельцев (см. КОСТЕЛЬЦЕВ Василий).
Монтаж: Наталья Логинова.
БАБАЕВ Андрей Аванесович // Энциклопедия кино.— 2010.
БАБАЕВ Андрей Аванесович (27 декабря 1923 — 21 октября 1964), армянский композитор; заслуженный деятель искусств Армянской ССР (1958). Окончил Бакинскую консерваторию (1950, класс композиции К.Караева). Автор опер, эстрадной музыки и сочинений в других жанрах, музыки к драматическим спектаклям и кинофильмам. В 1941—1945 — художественный руководитель Ансамбля песни и пляски Бакинского гарнизона, в 1946—1947 — Ансамбля солисток Бакинской филармонии, 1947—1950 — хормейстером Ансамбля песни и пляски этой филармонии.
1957 Я встретил девушку (см. Я ВСТРЕТИЛ ДЕВУШКУ)
1959 Судьба поэта (см. СУДЬБА ПОЭТА)
«Андрей Бабаев». Красная книга российской эстрады (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
Я встретил девушку (М. Турсун-Заде/Г. Регистан) Рауф Атакишиев; Я встретил девушку (М. Турсун-Заде/Г. Регистан) Люфтияр Иманов; Я встретил девушку (М. Турсун-заде/Г. Регистан) Геннадий Каменный
Бабаев Андрей Аванесович — Andrew Hovhanes Babayev — Композитор
1964 Алешкины сказки (мультипликационный)
1962 История одного преступления (мультипликационный)
1962 Тишины не будет
1959 Влюбленное облако (мультипликационный)
1959 Судьба поэта
1958 Огонёк в горах
1957 Я встретил девушку
1955 Хитрость старого Ашира
последнее обновление информации: 17.03.2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 184)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.